ԻՄ ՍԻՐՏԸ ԲԱՑ ՉԻ ԼԻՆԻ ԵՐԲԵՔ
ՃԻՇՏ Է ԱՅՍՕՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿԱՆ ԱՌԱՋԱԴԵՄ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐ,ՈՐՈՆՔ ԻՐՈՔ
ՀԱՅԵՐԻ ԿՈՂՔԻՆ ԵՆ,ԵՎ ԴԱ ԲԱԶՄԻՑՍ ԱՊԱՑՈՒՑԵԼ ԵՆ` ՍԿՍԱԾ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԵՎ ԱՆԳԱՄ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ:
ԿԱՆ ԹՈՒՐՔԵՐ, ՈՐՈՆՔ ԱՐՏԱՔՍՎԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ` ՄԻԱՅՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ
ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ: ԵՎ, Ի ՎԵՐՋՈ, ԿԱՆ ԹՈՒՐՔԵՐ, ՈՐՈՆՔ ԱՅԴ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՎԱՆԿԱՐԿՈՒՄ ԷԻՆ <ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԷԼ ՀԱՅ ԵՆՔ>,
ԻՆՉԻ ՀԱԿԱԴԱՐՁՈՂ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏ ԵՐԲԵՔ ՉԵՔ ԼՍԻ ՀԱՅԻ ՇՈՒՐԹԵՐԻՑ:
ԲԱՅՑ ԱՅՍ ԱՄԵՆԸ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ԱՆԳԱՄ` ԵՐԲԵՔ ԵՐԲԵՔ ԵՐԲԵՔ ՄԵՐ ՍՐՏԵՐԸ ԲԱՑ ՉԵՆ
ԼԻՆԻ ԹՈՒՐՔԵՐԻ ԱՌԱՋ ՈՉ ՈՐՊԵՍ ՄԱՐԴ, ՈՉ ՈՐՊԵՍ ԴԻՎԱՆԱԳԵՏ, ՈՉ ԷԼ ՈՐՊԵՍ
ԱՐՎԵՍՏԱԳԵՏ:
Ի վերջո այսօր և միշտ ես ինքս թուրքերին բաժանել եմ երկու
մասի` թուրքեր և Թուրքիայի քաղաքացիներ;Թուրքը դա այն թուրքն է, որը միշտ
մնում է թուրք; Պատմության ընթացքի ցանկացած զարգացման դեպքում,անգամ եթե
ամեն ինչ լինի մեր սրտով,անգամ եթե Արարատն էլ կրկին համարվի Հայաստանի
տարածք` ես երբեք չեմ ների թուրքին;
Այլ են իմ պատկերացմամբ
ժամանակակից Թուրքիայի այն քաղաքացիները, որոնց ներքին ճնշումների
արդյունքում ի վերջո թուրքիո վերնախավը կընդունի մեր բոլոր պահանջները,
որպեսզի գոնե 21-րդ դարի միջնամասում պահպանի համարյա վերջնական սպառած իր
մարդկային դեմքը;
PS Այսուհետ խորհուրդ կտամ մեր
արվեստագետներին, կամ նրանց ով իրեն արվեստագետ է համարում; նման նուրբ
հարցերում արտահայտություններ անելուց առաջ լավ մտածեն, կամ անելուց հետո
ընդունեն, որ այնքան էլ դիվանագետ չեն գտնվել; Ամոթ չի; Կարելի էր ոչ թե
ասել, որ մեր սրտերը <թեկուզ որպես արվեստագետ> բաց են թուրքերի
առաջ, այլ որ արվեստը սահմաններ չի ճանաչում;Կլիներ ավելի կոռեկտ` ոչինչ որ
կկրկնվեիք;Ավելի գրագետ է կրկնվելը,եթե նոր բան չես կարողանում հորինել,
քան հետո արդարանալ` չհասկացված լինելու պատրվակով
Комментариев нет:
Отправить комментарий