пятница, 29 июня 2012 г.

ԼԵՎՈՆԻ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ

ԻՆՉՊԻՍԻՆ ԿԼԻՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵԹԵ ՉԼԻՆԵՐ ԼԵՎՈՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ?



Տեսնես Հայաստանում կա մեկը,որը Լևոնից շատ ծառայություն մատուցած լինի նախագահին? ՈՎ  վերջին չորս տարիների ընթացքում ջանք չի խնայում աշխարհին ապացուցելու համար,որ ինքը արմատական ընդդիմություն է, և ով է դրանով իսկ լեգետիմացնում նախագահին? Որն է ձեր արմատականությունը? ինչ եք արել դուք ազգի համար վերջին չորս տարում, բացի ազգի ողնաշարը վերջնականապես ջարդելու? Չորս տարվա մեջ միայն դուք կարող էիք այսքան ապաշնորհ գործունեությամբ զբաղել, իսկ մենք Ձեզ հավատում էինք; Չորս տարվա մեջ դուք հասաք միայն մի բանի, գլուխ գովեցիք,որ բանտերից ազատել եք քաղբանտարկյալներին, իսկ հիշում եք չէ,որ մինչ ձեր հայտնվելը նրանք քաղբանտարկյալներ չէին,այլ մարդիկ որոնք կանգնեցին Ձեր կողքին, քցվեցին ձեր կողմից և դարձան քաղբանտարկյալ; Այսինքն դուք չորս տարում հասաք նրան,որ ձեր պատճառով անազատության մեջ գտնվողներին բանտերից հանեցիք դուրս; Իսկ դուք գիտեք,որ նրանց մեծ մասը կրկին բռնեց պանդուխտի ուղին,որպեսզի հեռանա ձեր կողմից ապականված իրականությունից; Դուք ընդամենը սրան եք հասել;ՈՒրիշ ոչ մի բան այս ազգի համար դուք չեք արել ու չեք անելու;Միթե գոնե հոգու խորքում դուք չեք կիսում մարտի 1-ի ողբերգության մեղավորությունը; Այլևս երբեք դուք չեք մոլորեցնի ոչ մեկին,այլևս երբեք դուք չեք կարող առաջնորդել և վիժեցնել ազգային զարթոնքը,որը չորս տարիների ընթացքում արեցիք` հասարակության մեջ խեղդելով ազնիվ հեղափոխականին; Դուք փայլուն կատարեցիք ձեր դերը և իշխանությունների համար , և արտերկրի; Հայաստանը որոշ ժամանակ ընկալվեց որպես երկիր, որում կա ուժեղ ընդդիմություն ձեր գլխավորությամբ, բայց ի վերջո այս ֆարսն էլ ավարտվեց; Եթե ես լինեի երկրի նախագահը այլևս ձեր ծառայությունների կարիքը չէի ունենա;

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить