вторник, 18 июня 2013 г.

ՍԵՎ ՁՅՈՒՆ



Այս ստեղծագործությունը գրել եմ 1999 թվականին; Նրա ռեպային տարբերակը ֆելոյի շնորհիվ  հնչեց առաջին անգամ <Արձագանք ռադիո>ի եթերում արդեն 2000 թվականին;Երևի թե հայկական առաջին ռեպ կատարումն էր; Անցել է արդեն 13 տարի, ինձ թվում է և այսօր և ցավոք էլի մի 13 տարի հետո այս ստեղծագործությունը չի հնանա







ՍԵՎ ՁՅՈՒՆ

Այս կյանքում սպիտակ լոկ ձյունն է,որ թափվում է երկնքից,
Բայց ավաղ այն սևանում է աշխարհի օրենքներից
Երանի նրան ում կյանքը ծիածան է գունավոր
Մեզ համար դա մի դժողք է ձյան նման սև ահավոր
Երբ ընկերդ քեզ լքում է հանուն փափուկ դիվանի
ԵՎ մեջքից քեզ հարվածում է կարծես գեշ մի թշնամի
Սիրուհիդ երբ հեռանում է հանուն լի մի գրպանի
ԵՎ քո կյանքը նմանվում է չորացած շատրվանի
Միթե փողը չէ ամեն ինչ աշխարհում այս որոշում?
Դուք փողով իրար գնում եք, հետո էժան վաճառում
Կյանքը մեր դուք դարձրել եք մի անգութ ճղճիմ ճահիճ
Որտեղ փողը  և պատիվ է և աղջիկ է և դահիճ
Որտեղ փողը անգամ դեղ է ,բանալի երջանկության
Որտեղ փողը տիրակալն է և արքան ողջ մարդկության
Ձյունը ձեզ համար սպիտակ է թռչունի նման անզոր
Մեզ համար սակայն այն սև է, սև արծվի պես ահավոր

Ով է ճիշտը? ով սխալը? աշխարհում այս մեղավոր
Մի ընկերը հանցագործ էր, մյուս ընկերը դատավոր
Դեռ երեկ էր,երբ կենաց էին երկուսով նրանք խմում
Իսկ այսօր դեպի դժողք է ընկերոջը ուղարկում
Գուցե կեղծ են ընկերները, գուցե ճիշտն է ահավոր?
Գուցե դու կյանքում մենակ ես, ու քո խաչն է զորավոր
Ախ այսպես հնուց եկել է` Ֆիրդուսին է դեռ ասել`
Վիրավոր շահին սպանել են, կամ էլ շահն է սպանել

Մեր քաղաքը նմանվում է մի աղքատ գերեզմանի
Որտեղ մարդը արտասվում է արցունքով տառապանքի
Որտեղ սև են անուրջները և արևն է նկարված
Եվ ծիծաղը լոկ անունն է, մոմերի վաղուց հանգած
Հոգիները մեր հիվանդ են և բժիշկ չունեն նրանք,
աղքատները շատացել են ու դարձել արհամարհանք
Գիտնականն անգամ անզոր է այս ամոթը վերացնել
աղքատները շատացել են, պետք է մի բան մտածել
Պատառները մեր շատ թանկ են,որ նրանց մենք նվիրենք
Հոգիները մեր դատարկ են,որ նրանց մենք ջերմացնենք
Ժամանակը մեր անսպառ է, լավ է այսօր չհոգնենք
Աղքատները շատ անզոր են
Մոռանանք նրանց աչքերը ու ձեռքերը մեզ պարզած
Մոռանանք նրանց սրտերը արցունքներից ցամաքած
Վայելենք ինչ մեզ տրված է, մեր աշխարհը վայելենք
Աղքատները ավելորդ են են ` ԵԿԵՔ ՄԵՆՔ ՆՐԱՆՑ  ՍՊԱՆԵՆՔ


четверг, 13 июня 2013 г.

Տաշած քարը գետնին չի մնա,եթե իհարկե այն վերցնող լինի

Ես Արմեն Դուլյնին որպես լրագրող երբեք էլ չեմ ընդունել.Իհարկե կատեգորիկ դեմ եմ խոսքի ազատության սահմանափակումներին.բայց այսօր համացանցում շատ են գրագետ, ազնիվ և ավելի անկաշկանդ լրագրողներ, որոնք շատ ավելի արդարացի են կարողանում արտահայտվել ցանկացած երևույթի վերաբերյալ.Հարգելիս աշխատել է հնարավոր բոլոր պետական ստրուկտուրաներում, ապա Հանրայինում և Շանթում և պատրաստ է դատի տալ բոլոր նրանց, ովքեր վերոհիշյալ տեղերում չաշխատելով մի քիչ ավելի ազատ են արտահայտվում ղեկավարության հասցեին.Դատապարտելով հեռուստաընկերության գործելաոճը`ամենևին էլ չեմ զորակցում Դուլյանին

среда, 5 июня 2013 г.

Բա ուր եք տղերք?

Փաստորեն Կապանցիները ոտքի ելան, ու եթե Կապանում հարցի լուծում չստանան, խոստացել են ցույցերը տեղափոխել մայրաքաղաք; Հալալ է;
Տղերք մի հետաքրքիր հարց` այդ ինչից է,որ Խաչատրյանի դեմ ընդվզումը միայն համացանցում է նկատվում?; ՈՒր են այն ակտիվիստները,  որոնք ցանկացած առիթով ցույց էին անում;Սրան կա մի քանի բացատրություն` կամ նրանք հոգնել ու հիասթափվել են, կամ արտագաղթել են, կամ???? Իրոք տարօրինակ զարգացումներ են ; Երբ Ռ. Հայրապետյանի թիկնապահները մարդ սպանեցին,  հաջորդ օրվանից նրա օբյեկտի ու տան մոտ մի քանի օր ակտիվիստները ցույց էին կազմակերպել, ու գուցե, լավ գոնե 5 տոկոս հավանականությամբ` հենց նրանց պահանջների պատճառով էլ Հայրապետյանը վայր դրեց մանդատը; Հիմա էլ է կատարվել մի ահասարսուռ սպանություն, ու նախնական տվյալներով պետական պաշտոնյայի ու նրա ընտանիքի անդամների անմիջական դերակատարմամբ; ՈՒր եք ակտիվիստներ?

ՄԻՍՍ ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻ 2013 եզրափակիչ





ՄԻՍՍ ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻ 2013 եզրափակիչ