воскресенье, 25 ноября 2012 г.

ԺՅՈՒՐԻԻ ՔԱՆԻ ԱՆԴԱՄ ԿՊՏՏՎԵՐ?



ինձ շատ հետաքրքիր է ` օրինակ, եթե Սոֆի Մխեյանը մեր <ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԱՅՆ> նախագծում հանդես գար որպես մասնակից, ժյուրիի քանի անդամ կույր լսումների փուլում նրա ելույթի ժամանակ կպտտվեր?

пятница, 23 ноября 2012 г.

ՄԻՍՍ ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻ 2013 ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ

Նոյեմբերի 21-ին տեղի ունեցավ ՄԻՍՍ ԱՇԱԿԵՐՈՏՒՀԻ-2013 գեղեցկության եվ շնորհալիության մրցույթ փառատոնի առաջին փուլը, որը պայմանականորեն կոչվում էր ճանաչողական փուլ; Այս տարի մրցույթում,որը արդեն կազմակերպվում է 14-րդ անագամ, ընդգրկված են մասնակիցներ Հայաստանից, Ռուսաստանից և Սիրիայից; Մրցույթի կազմակերպչական աշխատանքները փայլուն կատարեցին ` դեֆիլեի ղեկավար Ռուզաննա Գալստյանը , պարուսույց` Աննա Կարապետյանը, հանդիսավար Անի Մանթաշյանը, պրոդյուսերներ` Արթուր Գևորգյանը , Աննա և Արաքսյա Օհանյանները, ինչպես նաև տնօրեն Նորա Կարապետյանը;



Բավականին ներկայացուցչական էր նաև ժյուրիի կազմը; Ժյուրիի վետերաններ ` <Ստեպ-Դենտ> ստոմոտոլոգիական կլինիկայի տնօրեն Պարգև Ստեփանյանին և լեզվաբան Անահիտ Ալեքսանյանին, արդեն երկրորդ անգամ միացել էին ընտանեկան բժիշկ Նաիրա Միքաելյանը և ՀԱՕԿ իրավաբան և փաստաբանների պալատի ներկայացուցիչ  Հասմիկ Վարդանյանը ; Ժյուրիում առաջին անգամ էին նաև մրցույթի նախկին հաղթողները ՄԻՍՍ ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻ-2005 և 2007 թթ հաղթող, իսկ այժմ ՀՀ ոստիկանության աշխատակից Լիանա Քարամյանը, և մրցույթի անցյալ տարվա հաղթող, իսկ այժմ սիրված դերասանուհի <Արմենիա> հեռուստաընկերության եթերով հեռարձակվող  <Եռաչափ սեր> երիտասարդական սերիալի գլխավոր դերակաըտարուհի ՄԻՍՍ ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻ-2012 Եվա Բաղդասարյանը; Ժյուրիում անակնկալ էր նաև հրաշալի երգչուհի փոքրիկ Դալիթայի ներկայությունը, որն այս տարի Միսս Աշակերտուհի  գրասենյակի կողմից արժանացել էր ՄԻՍՍ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆ  տիտղոսին և կարծես դարձել է մրցույթի խորհրդանիշը` նա էլ իր նոր երգով բացեց մրցույթի առաջին փուլը; Ժյուրիի վերջին ներկայացուցիչները Շանթ հեռուստաընկերության երկու հիանալի նախագծերի <Հայսուպերսթարի> և <Պարիր թե կարող եսի>  հաղթողներն էին; Մեր շատ սիրելի ու տաղանդավոր երգչուհի` Սուսաննա Պետրոսյանը, և` ինչպես մրցույթի հիմնադիր Գարիկ Պետրոսյանն է ներկայացնում` տիեզերական մասշտաբի գեղեցկությամբ օժտված պարուհի ` Մարի Հովհաննիսյանը;Հենց ժյուրի այս կազմն էլ գնահատեց մրցույթի մասնակիցներին;
մրցույթի մասին այլ մանրամասները` հաջորդիվ մեր հրաշալի գործընկեր GLOBALTV.am կայքում

 http://www.youtube.com/watch?v=vK44wxGY1m0&feature=youtu.be



















вторник, 6 ноября 2012 г.

Հոգնայի դոզան տևում է մեկ շաբաթ

Ինձ շատ հետաքրքիր է, երբ նախագահը իր վիրահատական այցելություններն է կատարում տարբեր նախարարություններ և գերատեսչություններ, ու տեսնում,թէ ինչ ապաշնորհ գործունեությամբ են նրանք զբաղված,ինչ է մտածում մտքի մեջ?; Հետաքրքիր է նաև, թե ինչ են մտածում այդ նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավարները, երբ նախագահը ի լուր աշխարհի կշտամբում է նրանց ու մեղադրում վատ աշխատանքի մեջ? Ինձ հետաքրքիր է օրինակ վարչապետը ինչ էր մտածում մտքի մեջ? Մտածում էր արդյոք այնպիսի բաներ, որ չէր կարողանում բարձրաձայնել, թե մի կերպ էր ծիծաղը զսպում,որպեսզի շոուն ստացվի? Տպավորությունը այնպիսին է,որ այդ քլնգաժողովները տեղի են ունենում այլ մոլորակում և նախագահը հենց նոր է իմանում,որ բառիս բուն իմաստով ոչ ոք չի աշխատում, համենայնդեպս չի աշխատում ժողովրդի համար; Նախագահի այցերից հետո այդ նույն նախարարությունում մեկ շաբաթ սկսում են պատժել ինչ որ մարդկանց ու հետո էլի նույն ճահիճը, նույն կոռուպցիան ու նույն հանցավոր անգործությունը`; Փաստորեն ձևական հոգնայի դոզան տևում է մեկ շաբաթ ; 
   Բայց կա մի փաստ,որ անհերքելի է; Նախագահ` մենք վատ ենք ապրում, մենք շատ վատ ենք ապրում, մենք այնքան վատ ենք ապրում ու այնքան ստորացած ենք, որ անգամ վաճառում ենք մեր վերջին ունեցածը որպեսզի փախչենք այստեղից, որովհետև մենք անտանելի ենք ապրում, սա քեզ ասում է այն ժողովուրդը, որի ձայների  ճնշող<մեծամասնությամբ> դու ընտրվել ես նախագահ, ու վստահ ես որ էլի ընտրվելու ես;


воскресенье, 4 ноября 2012 г.

ուժեղ մասնակիցներ և թույլ ժյուրի

Երեկ Արմենիա հեռուստաընկերության եթերով դիտեցի <Հայաստանի ձայն> նախագիծը; Անկեղծ ասած մասնակիցները իրոք ինձ զարմացրին իրենց որակներով; Իրոք շատ հավանեցի; Մասնակիցները այնքան լավն էին,որ մտածում էի պետք է ժյուրին էլ կոմպետենտ լիներ; Սոֆի ջան, եթե ինձ հարցնեն իմ հավանած հայ երգչուհին ով է? դու հաստատ կլինես առաջին եռյակում; Ես քեզ շատ եմ սիրում, այդ իսկ պատճառով էլ կխնդրեի,որ դուրս գաս ժյուրիի կազմից; Ինձ թվում է,որ երեկ դու ինքդ դա պետք է զգայիր; Դու լավ երգչուհի ես, բայց հավատա որ նախագծի մասնակիցները ձայնային տվյալներով գերազանցում էին քեզ; Ընդհանրապես ժյուրիի կազմը ինձ թվում է պետք է փոխվի որպեսզի երեկվա նման չհայտնվի անհարմար դրության մեջ;

суббота, 3 ноября 2012 г.

թող բոլոր նախարարները մտնեն facebook

Անկեղծ ասած ես շատ ուրախ կլինեմ, որ մեր բոլոր նախարարները իրենց աշխատանքային ժամերին մտնեն սոցիալական ցանցեր; Մտնեն ու էլ դուրս չգան, որովհետև նրանց անգործությունը այս պահին ավելի մեծ օգուտ կբերի մեզ, քան նրանց ապաշնորհ գործունեությունը

Ավելի լավ չէր մնար Հայստանում, ավարտեր ինստիտուտը և դառնար համբալ?

17 տարի առաջ քեռուս տղան ընդունվեց  ինստիտուտ,բայց սեպտեմբերի-1ին ինստիտուտի փոխարեն գնաց օդակայան և հեռացավ Հայաստանից; Մեկ շաբաթ առաջ վերադարձավ և մի քանի օրով հյուրընկալվեց մեր տանը; Պարզվեց, որ ԵՎրոպայում ունի սեփական գիշերային ակումբ և խաղատուն; Մի կողմից ուրախացա, իսկ մյուս կողմից տխրեցի; Հիմա մտածում եմ ինչքան լավ կլիներ, որ մնար Հայստանում, ավարտեր ինստիտուտը և դառնար համբալ, քան ԵՎրոպայում ապրեր բարեկեցիկ կյանքով