вторник, 31 июля 2012 г.

ՌՈՒՍՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՈՍԿԻՆ ԷԼ ՌՈՒՍՆԵՐԻՆԸ ՉԻ

Ռուսների համար առաջին երկու ոսկին էլ շահեցին   лиццца кавказской национальности` հայը և դաղստանցին;Ռուսները կամաց կամաց պետք է վերաբերմունքը փոխեն ստերեոտիպ դարձած արտահայտության վերաբերյալ; Պարզվում է կովկասցիները միայն կրիմինալում չեն փայլում,այլ այս պահին, փրկում են Ռուսաստանի օլիմպիականներին խայտառակությունից :ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԱՐՍԵՆԻՆ ԷԼ ՄԱՆՍՈՒՐԻՆ ԷԼ:

понедельник, 30 июля 2012 г.

ГОНДУРАС -ФУТБОЛ

-БЕДА ПРИШЛА ОТТУДА, ОТКУДА НЕ ЖДАЛИ
-НЕУЖЕЛИ ИЗ ГОНДУРАСА?

Այո այո Հոնդուրասի ֆուտբոլի օլիմպիական հավաքականը 1-0 հաշվով հաղթեց իսպանացիներին;Հաղթեց որն է, մղկտացրեց;Մինչ հոնդուրասցիները մրցավարի աջակցությամբ հաղթում էին իսպանացիներին,իսպանացիները մրցավարի հետ ցլամարտ էին խաղում;Րոպեն մեկ հարձակվում էին մրցավարի և հոնդուրասցիների վրա` շատացնելով ստացած դեղին քարտերի քանակը; Մի խոսքով Հոնդուրաս ֆուտբոլ էր;

суббота, 28 июля 2012 г.

ՀՈՐԴՈՐ ՈՐՈՇ ԱՆԲԱՐՈՆԵՐԻՆ

Եթե դու դիտմամբ մտել ես սոցիալական ցանց առանց նկարի, կամ քո էջում սեփական նկարի փոխարեն դատարկություն է, որևէ իր կամ կենդանի;Եթե դու փոխում ես քո իրական անուն ազգանունը կամ հանդես ես գալիս կեղծանունով;Եթե դու որևէ ինֆորմացիա չես տալիս քո ով լինելու մասին և փաստացի հանդիսանում ես անդեմ օգտատեր, բայց քո օբյեկտիվ կամ սուբյեկտիվ կարծիքները անպայման հայտնում ես որևէ լուրջ կամ թեկուզ անլուրջ հոդվածի տակ` մեկնաբանության տեսքով, դա քո իրավունքն է, դու ազատ ես քո գործողություններում,քեզ ոչ ոք իրավունք չունի մեղադրելու`ասեմ ավելին` ԼԱՎ ԵՍ ԱՆՈՒՄ;
 Բայց,երբ դու համարձակվում ես անձնական վիրավորանք հասցնել հոդվածագրին,մտածելով,որ պատասխանից կարող ես խուսափել` լավ հասկանալով ,որ վերջիններիս կողմից մնալու ես արհամարհված, ուրեմն դու ինձ համար դառնում ես վախկոտ ոչնչություն, կամ նմանվում ես քո նման այնպիսիններին,որոնց հայտնաբերելուց և երիկամների հատվածը շոշափելուց հետո,ոչ միայն ստանում ես աղերսագին ներեղություններ, այլև ողջ ինֆորմացիա նրա մորաքրոջ թումբանի գույների մասին;
 ՀԱՐԳԻՐ ԻՆՔԴ ՔԵԶ ԵՎ ՄԻ ՎԻՐԱՎՈՐԻՐ ԴԻՄԱՑԻՆԻԴ,ԵԹԵ ԱՆԳԱՄ ՆՐԱ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՍ, ԱՅԼԱՊԵՍ ՑԱՆԿԱՑԱԾ ՎԻՐԱՎՈՐԱՆՔ ՄԻ ԳԵՂԵՑԻԿ ՕՐ ԿՀԱՅՏՆՎԻ ՔՈ ՄԵՋ ԱՅՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ,ՈՐՈՎ ԵՐԲԵՎԷ ՉԵՍ ՍՊԱՍՈՒՄ:

пятница, 27 июля 2012 г.

ՈՒՐ ԵՆ ՃՈ ՀԵՐԹԱՊԱՀՆԵՐԸ

Քաղաքապետարանը արդեն մի քանի օր կաթվածահար է անում Մաշտոցի պողոտայի երթևեկը; Հասկացանք լավ գործ ենք անում,ասֆալտ եք փռում;Բա դրա հետ մեկտեղ,ինչու չեք կարգավորում երթևեկությունը? Ինչի համար են օպերայի տարԱծքի ճանապարհային ոստիկանության մեքենաները, ի դեպ` դատարկ մեքենաները;Երբևէ ցերակային ժամերին ինչ որ մեկը այդ մեքենաների մեջ հերթապահող ոստիկան տեսել է?Հո չեն գժվել էդ շոգին մեքենայում նստեն; Փոխանակ վարորդների հետևից ընկնեն,նրանք պարտավոր են այս օրերին հերթապահել խցանված Մաշտոցի պողոտայում;Չէ որ ճանապարհների անվտանգ երթևեկը մտնում է նրանց գործառույթի մեջ; ՎԵՐՋԱՊԵՍ ՄԻ ՀԱՏ ԲԱՐԻ ԳՈՐԾ ՊԵՏՔ Է ԱՆԻ ճՈ-Ն

ՀԱՎԱՏԱՆՔ ՈՐ ԿՈԽԵՆՔ



 ԱԲՍՏՐԱԿՏ ՀՈՒՄՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՇԵՂՈՒՄՈՎ   ( մի քիչ ժպիտ ոչ մեկիս չի խանգարի )



Լրագրողական աշխատանքում շատ կարևոր դեր է խաղում նյութի վերնագրի ընտրությունը;Պրովոկացիոն վերնագիր,մի հատ էլ հետաքրքիր նկար և նյութը կարող ես համարել ստացված;Այս վերնագիրը առաջին հայացքից բոլորիս մոտ առաջացնում է ընդամենը մի ասոցացիա,դա բնական է;Քիմ Քարդաշյանի նման փառապանծ ներկայացուցիչ ունեցողներիս կամ թեկուզ առանց նրա էլ ուրիշ ինչի մասին պետք է մտածես? ՈՒ այստեղ ընդհանրապես կապ չունի ռուսական ասացվածքը , որ յուրաքանչյուրս հասկանում է իր զարգացածության կամ փչացածության չափով;Ամենևին; Բայց շտապեմ հիասթափացնել սպասումները; Այ օրինակ այս վերնագիրը կարող էր հնչել այսպես <ՀԱՎԱՏԱՆՔ, ՈՐ ՃՈԽ ԵՆՔ >, և բոլորս էլ կմտածեինք,որ վարչապետը հորդորում  է ազգաբնակչությանը այն մասին,որ մենք ահավոր ճոխ ենք ապրում, ուղղակի դեռ դա չենք հասկանում;Չէ որ մեզնից վատ ապրող այնքան ասիական ու աֆրիկական երկրներ կան,))))))); Հաջորդը` <ՀԱՎԱՏԱՆՔ,ՈՐ ԼՅՈԽ ԵՆՔ>, միանգամից նյութը կվերաբերվեր բնակչության մի հատուկ զանգվածի, այնինչ <ՀԱՎԱՏԱՆՔ, ՈՐ ԼՈԽ ԵՆՔ>-ը կվերաբերվեր վերոհիշյալներից լրիվ ուղղահայացորեն տարբերվող մեկ այլ զանգվածի; <ՀԱՎԱՏԱՆՔ,ՈՐ ՓՈԽԵՆՔ>,այ վերնագիր;Վերնագիր,որը մեզ համար ամենահոգեհարազատն է; ՀԱՎԱՏ-այն միակ բանը,որ հազարամյակների ընթացքում պահպանում ենք,ապրում նրանով` հույս ունենալով,որ ամեն ինչ լավ է լինելու,իսկ ով կորցնում է այդ հույսը,թողնում հեռանում է, բայց մենք դեռ ունենք մեր ՀԱՎԱՏը,միակ բանը,որ մնում է մեզ; ՓՈԽԵԼ-մեր միակ երազանքը այսօր;Երազանք,որ բոլորինս է և անմիջական կապ ունի մեր միակ ունեցվածքի`ՀԱՎԱՏի հետ;ԵՎ միայն այս երկու խորհրդավոր բառերի զուգակցումն էլ դարձավ հայկական ամենաֆանտաստիկ կուտը, և մենք հերթական անգամ գցվեցինք, չէ բերեք այս անգամ գրեմ այսպես` ՔՑՎԵՑԻՆՔ,քերականական սխալ,բայց դե հոգուցս եկավ; ՈՒ էսպես շարունակ,բայց հիմա վերադառնանք մեր <ՀԱՎԱՏԱՆՔ,ՈՐ ԿՈԽԵՆՔ>-ին; Այո կարելի է գտնել վերնագիր,որը իրականում լրիվ այլ բան նշանակի,բայց հասկացվի այնպես,ինչպես սկզբից էինք հասկացել;Շուտով մեկնարկում է հերթական օլիմպիադան և ես հույս ունեմ,որ մեր մարզիկները շատ ոսկե մեդալներ են շահելու, հույս ունեմ նաև,որ օրերից մի օր,հերթական օլիմպիադայի ժամանկ, մեր ազգային ԿՈԽ-ը կդառնա օլիմպիական մարզաձև ,ու մեր ապագա օլիմպիական չեմպիոներին օլիմպիադա ճանապարհելիս ազգովի կմախթենք<ՀԱՎԱՏԱՆՔ,ՈՐ ԿՈԽԵՆՔ>

четверг, 26 июля 2012 г.

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆԹԱԼԻԱ

ՀՈՒՄՈՐԻՍՏԱԿԱՆ ԶԵՂՈՒՄ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐՐԵՐՈՎ

Այն մասին,թե ինչու են հայերը նախընտրում հանգստանալ Անթալիայում,բազմիցս գրվել է և ես այս թեման համարում եմ չարչրկված,բայց....; Իհարկե կարծիքները բաժանվում են երկու մասի; Մի մասի համար Անթալիայում հանգստանալը ոչ ռազմահայրենասիրական է, մյուս մասը հակադարձում է, որ եթե կրում ես թուրքական զգեստներ, օգտագործում թուրքական կենցաղային իրեր, արտատպում էս թուրքական սերիալների սցենարները և տեղայնացնում Հայստանում,ու նման շատ բաներ, ուրեմն պետք չէ խոսել հայրենասիրական մղումների մասին և Անթալիայում հանգստանալը դրա հետ կապ չունի,ի վերջո այսօր բազմաթիվ հայեր են ապրում Թուրքիայում, ու նրանցից շատերը մեր պատմական հողերի վրա;Ինչ թողնեն գնան?Չէ որ մեզնից յուրաքնչյուրն էլ հոգու խորքում հավատում է,որ մի օր այդ հողերը կարող են կրկին մերը դառնալ,իսկ Թուրքիայում հայերի ազատ հոսքը նաև նպաստում է այդ երկրի մասին լիարժեք ինֆորմացիա ունենալուն,որը կարծում եմ այսօր շատ կարևոր է մեր համար;Ճանաչիր թշնամուդ,եթե ուզում ես նրան հաղթել; Ի վերջո` ընտիր սպասարկում, անհամեմատ էժան գներ, հանգիստ ծովափ և հլա մի հատ էլ թուրքը քեզ ծառայում է;Մեզ էլ գիտեք նման դեպքերում մի ուրիշ ձև ենք չլում թուրքերին; Մոտ 500 դոլլար արժե այն, ինչի մոտավոր տնազը Հայաստանում արժե մոտ 2000 դոլլար; Յուրաքանչյուր մարդ ինքն է իր հնարավորությունների սահմաններում իր հանգիստը կազմակերպում և ես վստահ եմ,որ յուրաքանչյուրիս շրջապատում էլ կգտնվեն  հարազատ մարդիկ,որոնք նախընտրում են համեմատաբար էժան ու որակով Անթալիայի հանգիստը, ընդամենը մի քանի օլիգարխների ձեռքում կենտրոնացած հայկական չափազանց թանկ ու մուննաթով հրամցվող հանգստից; Այդ իսկ պատճառով չեմ մեղադրում ոչ մեկին,ոչ մյուսին;Երկուսն էլ այս պարագայում ճիշտ են;Կեցությունն է որոշում գիտակցությունը;Բայց այս ամենը ընդամենը նախաբանն է պատմությանս;

ԻՍԿ ՀԻՄԱ ԱՌԱՋԱՐԿԱԾՍ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ
Պատկերացրեք`  ասենք մենք այնքան ենք հզորանում, որ կարողանում ենք գրավել Անթալիան ու դարձնել Հայաստանի մի մարզ; Ինչ կլինի այդ ժամանակ կարող եք պատկերացնել? Միանգամից ասեմ` Սևանի ավազանը սեփականաշնորհած օլիգարխները միանգամից կսեփականաշնորհեն Անթալիայի ծովափը ու միանգամից այնտեղ կներդնեն հայկական սպասարկման բիզնեսի առանձնահատկությունները` 500-դոլլար արժեցող հանգիստը կդառնա-5000,ու մենք  կմնանք խեղճ ու կրակ Քաբուլետիի հույսին;ՈՒրեմն այս չաչրկված հարցի լուծումը Անթալիան Հայաստանին միացնելն է; Էդ ժամանակ հաստատ ոչ մի հասարակ հայ մահկանացու երբեք իրեն թույլ չի տա Անթալիայում հանգստանալ;

ՄԻ ԽԱՅՏԱՌԱԿԵՔ ՄԵԶ

Երեկ լրատվամիջոցները հայտնեցին, որ Թուրքիան փակել է Սիրայի հետ սահմանը, բայց այն, ամեն դեպքում, բաց կլինի փախստականների համար; Դուք պատկերացնում եք ինչ կլինի,եթե որևէ սիրիահայ, հայտնվելով նման անելանելի իրավիճակում` դեպի Հայաստան ավիատոմսերի արժեքը,կամ նրանց իսպառ բացակայությունը,մեր իշխանությունների բացարձակ անտարբերությունը, որոշի ապաստան գտնել Թուրքիայում; Այն,որ դա կլուսաբանվի թուրքական ԶԼՄ-ների կողմից, ու բոլորովին այլ ֆոնի վրա, դա դեռ մի կողմ, դուք հասկանում եք, թե դա ինչ հարված կլինի մեր սիրահայերի համար; Արմավիա, Սփյուռքի նախարարություն, վարչապետ, նախագահ` սթափվեք; Մի խայտառակեք մեզ; Գոնե այս անգամ դուք դա կարող եք

среда, 25 июля 2012 г.

ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻԱՅՆ ՓՈՂ ՄՈՒՐԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՉԵՆ ԶԲԱՂՎՈՒՄ

Այսօր,երբ Սիրիայի հայությունը մեծ օգնության կարիք ունի և անդադար ակտիվ հասարակության կողմից կոչեր են հնչում նրանց օգնելու համար, չգիտես ինչու լռում են, կամ,որ ավելի զազրելի է, անհեթեթ հայտարարություններով են հանդես գալիս չգիտես ինչու մեր հարկատուներիս, միջոցներով սնվող սփյուռքի նախարարության ներկայացուցիչները; Արմավիա ընկերության դեմ բողոքի ակցիան ինչու պետք է չառաջնորդի սփյուռքի նախարարը?,ինչու հենց այդ նախարարը, որը <Տուն արի> ծրագիր է իրականացնում, չի հասկանում,որ  <Մի ձևով տուն հասի> ավելի կարևոր ծրագիր պետք է իրականացնի?; Որն է այս անհեթեթ նախարարության գործառույթը` արտասահմանից փող կպցնելը? Երևանում շաբաթօրյակների անցկացումը?  հայ աֆերիստ աստրանաֆտների հետ կոնֆերենսիաներ անցկացնելը, հետո ամբողջ կյանքը դա հերքելը?, թե արևմտյան Հայաստանի ներկայիս հայ բնակչությանը սփյուռք անվանելը?Ես չեմ հասկանում այ վարչապետ,ինչի ես պահում այս նախարարությունը?,որ Հրանուշին գործով ապահովես? Ավելի լավ չի լինի նրան հավիտենական թոշակ նշանակես ու հեռացնես ընդհանրապես քաղաքական դաշտից; Չեք հասկանում,որ զզվացրել եք?;Գոնե մի լավ բան կանես; Լավ ում ինչ եմ ասում?; Հարգարժան սփյուռքի ներկայացուցիչներ դուք տեսնում եք, թե ինչպես է Ձեր հարցերով զբաղվում Ձեր անունը կրող նախարարությունը,այդուհանդերձ խնդրում եմ Ձեզ, այլևս այդ տիկնոջը մի հրավիրեք Ձեր մոտ, մի հյուրասիրեք նրան ու մի սուտ գովաբանեք; Հայաստանում իշխանությունները անվերջ արհամարհում են ժողովրդին, դուք գոնե հիմա կանգնեք մեր կողքին; Չէ որ հիմա անտարբերության է մատնված մեր սիրիական համայնքը,այսինքն մեր սփյուռքի մի մասնիկը; Ես չեմ հավատում,որ մի քանի ակտիվիստների բողոքի ակցիան ինչ որ բան կփոխի այս հարցում; Հնարավորինս օգտագործեք Ձեր լծակները; Վաղը իրոք կարող է ուշ լինել,,,,

суббота, 21 июля 2012 г.

ԻՆՉՈՒ ԱՅԴՔԱՆ ԴԱԺԱՆ?

ՀԱԿ Ակտիվիստների հետ կատարվածի և արդյունքում կայացված դատավճռի հետ կապված այսօր սոցիալական ցանցերում կարդում եմ երկու հակադիր կարծիքներ;Յուրաքանչյուր արտահայտած միտք ունի  իր բացատրությունը,այդ իսկ պատճառով դա չեմ քննարկում; Բայց հավատացեք,որ մեծ մասի կարծիքները հանգում էին  նրան,որ դատավճիռը իրոք շատ դաժան էր տվյալ դեպքի համար; Իմ մոտ առաջանում է մի տրամաբանական հարց` իշխանություններ ինչի համար? Ես չեմ հասկանում Ձեզ հաճույք է պատճառում այս ամենը?;Չէ որ Ձեր այս դատավճռի պատճառով, ես հաստատ համոզված եմ,որ մի քանի հայ էլ որոշեցին հեռանալ սեփական երկրից; ԻՆՉՈՒ?

пятница, 20 июля 2012 г.

ԷԶՈԹԵՐԻԿՆ ԷՐ ՊԱԿԱՍ, ԷՆ ԷԼ ԷՇՈՎ ԵԿԱՎ

Ես լրիվ հասկանում եմ,որ հայկական հեռուստաալիքները սերիալային աղբից, իրական պատկերը լրիվ աղավաղող լրատվական ծրագրերից, անտաղանդ ու ապաշնորհ երաժշտական տեսահոլովակներից, միշտ նույն հյուրերին հրավիրող ժամանցային ծրագրերից, ուրիշի անկողին ու զուգարան մտնող թոկ շոուներից զատ գոնե մեկ-մեկ պետք է լուրջ ծրագրեր ցուցադրեն, բայց որ փուչիկ քաղաքագետներից անմիջապես հետո մեր լրատվականները լուսաբանում են արդեն էզոթերիկներին, դա հումորի գագաթնակետն է; Ամբողջ օրը իրենց պատեպատ են տալիս աղանդների դեմ պայքարելով  (իրականում անգամ չիմանալով որն է աղանդը), բայց ցուցադրում են ինչ որ բախտագուշակների կանխատեսումները;Ես կհասկանայի,եթե դա արվեր ասենք քոպի-փաստ նախագծերում, բայց լրատվական հաղորդման ժամանակ? Մի քանի օր առաջ տեսնում եմ` ծրագրի հյուր են հրավիրել մարդու, որին ես անձամբ ճանաչում եմ ու գիտեմ,որ մասնագիտությամբ` <խադավիկ> ա, բայց այդ ծրագրով հանդես է գալիս, որպես հանրահայտ դիզայներ;Ես չեմ հասկանում դուք,որ մեկին հրավիրում եք, չեք ճշտում,թե այդ մարդը իրականում ով է;Դուք ընդհանրապես ճշտել եք, թե էդ ձեր կողմից գովազդվող էզոթերիկը,որտեղ է ստացել իր կոչումը,որտեղ է սովորել?, թե տանը նստած մի քանի գիրք կարդալով իրեն հռչակել է ամենայն հայոց էզոթերիկ ու աջ ու ձախ կանխատեսումներով խզարում է;Մի քանի ամիս առաջ էդ էզոթերիկը Բաքուն իջացրեց ջրի տակ,բանկերը սնանկացրեց ու էլի էդպիսի աբսուրդ բաներ, բնականաբար կանխատեսումներից ոչ ոք չիրականացավ, ու փոխանակ հանրությունից ներեղություն խնդրեր սկսեց մի քանի բարդ բառեր իրար կապելով նոր ասուլիսներում ելույթներ ունենալը;

ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՇԱՏ ՀԱՑ ՈՒ ՊԱՆԻՐ ՊԵՏՔ Ա ՈՒՏՎԻ

Արցախում ավարտվեցին ընտրությունները;Ինձ դրական իմաստով ապշեցրեց արցախցիների վերաբերմունքը նախագահի թեկնածուներին;Մեծ հաշվով արցախցիները ասում էին,որ ընտրում են լավագույներից լավագույնին; Այսինքն Արցախում մեծ տոն էր,ոչ մի ընտրակաշառք,ոչ մի սարքոցի; ՈՒ գոնե հիմա մեզ`Հայաստանցիներիս, պարզ է,թե ինչու են ղարաբաղցիները ԴԵՄՔ; Երբ Հայաստանում են անցկացվում ընտրություններ,թեկնածուները ջանք չեն խնայում փոխադարձ հայհոյանքների տարափն ապահովելու համար, իսկ Արցախում,եթե անգամ դժգոհություն կար,մոտավորապես հետևյալ մակարդակի` Ազատ,Բայց ոչ արդար ընտրություններ, այսինքն` Արցախցիները ազատ կատարեցին իրենց ընտրությունը, բայց գործող նախագահը բնականաբար չապահովեց արդար ընտրություններ, այսինքն ,եթե անգամ ինչ որ բան էնպես չի եղել,մենք էդ հարցը մեր ձևով կլուծենք; Դե գնացեք Հայստանցիներ ու սովորեք; Հիմա մի քանի փուչիկ քաղաքական կանխատեսողներ կասեն,որ Արցախում հզոր ընդդիմության առաջանալու վտանգ կա ու էլի էդպիսի լոլոներ, բայց հո մենք գիտենք,որ էդ փուչիկների ասածները պետք է լսենք ու լրիվ հակառակը ընկալենք;



вторник, 17 июля 2012 г.

ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՈՂ ՉՃԱՐԵՑ



Այն որ Միսս Հայաստանի կազմակերպիչները գումար չէին ճարելու,որպեսզի իրենց կազմակերպած մրցույթի հաղթողը մասնակցեր Միսս Աշխարհ հեղինակավոր մրցույթին, վստահ եմ,որ ի սկզբանե ակնհայտ էր;Փակագծերը չեմ բացում առանց այն էլ անտանելի վիճակը չբարդացնելու համար; Բայց այն,որ պետք էր ափալ-թափալի մեջ կազմակերպել իր խայտառակությամբ հավասարը չունեցող այսպես կոչված Միսս Հայաստան գեղեցկության մրցույթի նախընտրական փուլ` իր ճաշակի թագավոր ժյուրիով և անհասկանալի մասնակիցներով, հետո էլ հայ իրականության մեջ ամենաանշուք Միսս Հայստան-ի եզրափակիչ փուլ անցկացնել արագի մեջ,որպեսզի մեզ`հետաքրքրված անձանցս, ցույց տային,որ մրցույթը դեռ չի մահացել, ինձ համար լրիվ անհասկանալի է; Անհասկանալի է նաև այն,որ Հայաստան անունը կրող և Հայաստանը արտերկրում ներկայացնող մրցույթի կազմակերպումը վստահված է մարդկանց,որոնք վերջին տարիների ընթացքում ուղղակի թաղեցին այդ մրցույթը` աշախարհին փորձելով մոռացության մատնել մեր երբեմնի հաղթանակները այս ոլորտում` Լուսինե Թովմասյան` վիցցե Միսս Եվրոպա,Գոհար Հարությունյան` Միսս ԱՊՀ և այլն; Ինձ շատ հետաքրքիր է ինչպես է այս մրցույթը անցկացնելու հեղինակային իրավունքները  տրվել նման կազմակերպիչների (Ես հո գիտեմ ինչպես,ուղղակի փակագծերը կրկին չեմ բացում,այն թողնելով Մշակույթի Նախարարության վրա,այդ ժամանակ Կարեն Արեստակեսյանը տվյալ նախարարությունում փոխնախարար էր), և արդյոք ժամանակը չէ վերանայելու այդ պայմանագիրը պետության կողմից (քանի որ մրցույթը կրում է ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆ անվանումը) և մրցույթի անցկացման հեղինակային իրավունքները հանձնելու ավելի կոմպետենտ մարդկանց;

пятница, 13 июля 2012 г.

ՉԳԵՐԱԶԱՆՑՎԱԾ ԳՈՎԱԶԴ

режиссер Тимур Бекмамбетов
серия рекламных роликов, снятых в 1992—1997 годах
Договариваясь с Бекмамбетовым о съёмках, президент банка Сергей Родионов сразу же поставил условие: никакой анимации, никакой компьютерной графики — только живая постановочная съёмка. Но при этом, по словам Тимура Бекмамбетова, компьютерная графика применялась.
Ролики завоевывали многочисленные призы на фестивалях рекламы. Среди премий — «Золотое яблоко» на Московском международном фестивале рекламы (ММФР) в 1992, 1994, 1995 и 1996 годах, Золотая медаль Международного кинофестиваля в Хьюстоне в 1995 году и др.

В некоторых роликах снимался Виктор Вержбицкий (см. по сюжетам). Основной закадровый голос — телеведущий и продюсер Александр Гуревич. В отдельных роликах закадровый текст читают Иннокентий Смоктуновский (ролики про Петра I, Тамерлана), Владимир Машков (ролики про Дмитрия Донского, Чингисхана и Угэдея, Конрада III) и др.

Сам банк в 1998 году был лишён лицензии, после долгих судебных разбирательств её удалось вернуть, но в 2005 году банк был признан банкротом.

Одним из дочерних банков «Империала» являлся банк «Славянский». В настоящее время у «Славянского» отозвана лицензия, причём председателем совета директоров этого банка являлся Сергей Родионов, бывший председатель правления «Империала». Неудивительно, что спустя некоторое время после окончания рекламной кампании банка «Империал» некоторые его ролики были использованы банком «Славянский» (в частности, про Петра I и Наполеона). Кроме того, Бекмамбетов снял для «Славянского» целую серию других рекламных роликов со стихами знаменитых отечественных поэтов (Есенина, Пушкина, Пастернака, Мандельштама, Блока).

четверг, 12 июля 2012 г.

ԻՇԽԱՆԱՄԵՏ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ

Վերջին մեկ շաբաթում մեր հեռուստաեթերից հաճախ են հնչում
ՈՉ ԼԵԳԻՏԻՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
ՈՉ ԼԵԳԻՏԻՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆՆԵՐԻՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՈՒԺ
Որոշեցի մի հատ էլ ես ավելացնեմ
ԻՇԽԱՆԱՄԵՏ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ

ԶԶՎԵԼԻ ԱՆՃՇՏՈՒԹՅԱՆ ԶՈՀ ԿԱՅՔԵՐ

Հարգարժան հայկական կայքեր մեկ-մեկ ես մտածում եմ,որ դուք առավոտից իրիկուն համացանցում սպասում եք թշնամական ապատեղեկատվության,որպեսզի անմիջապես տարածեք այն` ի վնաս մեզ;Ես չգիտեմ ով է Միխայիլ Աբրահամյան կոչեցյալը,բայց վստահ եմ,որ հայը նման բան չէր կարող անել;Նման էժանագին վիդեո տեղադրելը առնվազն հիմարություն է;Հարգարժան կայքեր մի ընկեք էյֆորիայի մեջ;Էդ ինչից իմացաք,որ սրանք Սոչիի հայերն են, այլ ոչ ասենք ազերիները? Ինչից իմացաք երբ է նկարահանվել այս հիմար վիդեոն;Մի քիչ մտածեք էլի

вторник, 10 июля 2012 г.

ՀԱՅՈՑ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴԱՎԱՐՆԵՐԻ ՖԵՆՈՄԵՆԸ


Վահե Ղազարյան և Արմեն Դուլյան: Երկու շատ լավ հեռուստալրագրող,ինչու շատ լավ? Դե որովհետև երկուսն էլ վարում են շատ լուրջ լրատվական ծրագրեր, ու ոնց են վարում??? Մի այլ չնաշխարհիկ ձևով; Դուք լսել եք ինչ շեշտադրություններով է վարում Արմենը?;Մի հոյակապ` համարյա բան չես հասկանում` հարց է տալիս, հիանում է ,բացականչում է? Լրիվ նյու առոգանություն;Գուցե սա բոլորովին մի այլ աբստրակտ ոճ է?: Մի ոճ, որ մեզ,սովորական մահկանացուներիս, անհասկանալի է?;Բա Վահեն ձեռքերի ինչպիսի խորհրդավոր ու անկանխատեսելի շարժումներ,յուրահատուկ դեմքի լուրջ արտահայտություններ, Հոլիվուդյան դերասանները հանգստանում են;Երկու յուրահատուկ ոճ; ՈՒ այս ամենը ամենալուրջ լրատվական ծրագրերի շրջանակներում;Սա էլ հո սերիալ չի` արտագրած կամ վատ հորինած սցենարներով ու անտաղանդ կամ  դերի տակ մնացած դերասաններով?;Լավ լրագրողը պարտադիր չի լավ հաղորդավար լինի:Թե սա էլ է ռեյտինգ ապահովում;

понедельник, 9 июля 2012 г.

ԱՌՅՈՒԾԸ ԿԱՐԹՆԱՆԱ

Բյուզանդական ամենաերկարակյաց կայսրությունը կործանվեց ոչ թե այն պատճառով, որ բարեկամի դիմակով թշնամիները ամենապատասխանատու պահին լքեցին նրան, այլ այն պատճառով,որ իշխանությունն ու եկեղեցական վերնախավը դավաճանեց իր ժողովրդին ու հավատին;
Մեր ազգը շատ իմաստուն է, և դա է պատճառը,որ դարերի փոթորիկներ չեն կարողացել ընդհատել նրա գոյությունը,բայց ի տարբերություն անցյալի,այժմ կյանքը զարգանում է ահռելի արագությամբ ու մարտահրավերներին դիմակայելը գնալով դառնում է անհնար;
Ամբողջովին փոխվել է ազգի արժեհամակարգը և վերևներից պարտադրված նոր արժեքները և այդ արժեքները դավանող անհասկանալի ծագումնաբանությամբ ջատագողները փորձում են վերջնականապես կործանել հայի տեսակը;
Սուտ կլինի մտածել,որ երկրի նախագահը չի տեսնում,թե ինչ կարգի մարդկանցով է շրջապատված, թե ինչպես են մարդիկ նողկանք ապրում միայն նրանց անունները լսելով;Նախագահը շատ լավ է հասկանում,որ ազատվելով այդ մարդկանցից, նա շատ ավելի մեծ հարգանք կվայելի ժողովրդի կողմից, բայց ումից ազատվել? Բոլորից? Չէ որ համարյա բոլորիցը դա հավասար է ամբողջին;Այդ դեպքում նախագահը կմնա մենակ; Իսկ գուցե դա է միակ փրկությունը? Իսկ գուցե ավելի լավ կլինի իշխել մենակ ու պատասխանատվությունը կրել մեն-մենակ? Գուցե այդ դեպքում հնարավոր կլինի փրկել գոնե ազգի մնացորդը;Գուցե այդ ժամանակ չեն լինի պաշտոնյաներ,որոնք էշի ժպիտով կնայեն քեզ,երբ դու կփորձես հարցնել,թե ինչու են ազգաբնակչության համար հույժ կարևոր պարենային ապրանքները մոնոպոլիա հանդիսանում մի մարդու համար և նույնքան էշի ժպիտով կպատասխանեն,որ դա այդպես չի կամ իրենք տեղեկություններ չունեն` ի սկզբանե ապացուցելով,որ նստած չեն իրենց տեղերում, կամ էլ իրենց աչքերը,ականջներն ու բերանը գտնվում են հենց այն մասում,որով նստում են; Չեն լինի պաշտոնյաներ,որ  սպանված քաղաքացիների դեպքերի վերաբերյալ կունենան ոչ ադեկվատ կարծիքներ` խառնելով իրական կյանքը իրենց մանկության КВН-ի- հետ;Չեն լինի հոգևորականներ,որոնց անգործության պատճառով ազգի մի հոծ զանգված սիրտը կբացի բազմաբնույթ աղանդավորական շարժումների առաջ;Ազգի մի հոծ զանգված չի ստորանա այնքան,որ գումար վերցնի իրեն բարոյալքած մի անբարոյականի ձայն տալու համար` լավ հասկանալով,որ այդ գումարով վաճառում է ոչ միայն իր ապագան,այլև իրեն; Չեն լինի մարդիկ,որոնց ստորաբար կվռնդեն իրենց երկրից,մտավորականներ,որ կդառնան դասկան արկոհոլիկներ,ուղեղներ,որ կծառայեն ոչ իրենց երկրին և այլն և այլն և այլն

Բայց անգամ այս ամենը ու էլի շատ բաներ չեն կործանելու իմ ազգին,որովհետև իմ ազգի մեջ ,գուցե շատ շատ խորքերում, դեռ ապրում է այն առյուծը,որին այս ամենով փորձում են դարձնել նապաստակ; Այդ առյուծը ապրում է և օր օրի ավելի մենակ մնալով արթնանում;Մոտենում է այն օրը,երբ առյուծը կմնա մեն մենակ ու ազգիս վիժվածքներին կթվա,որ նրանք հաղթեցին, բայց հենց այդ ակնթարթին էլ ոչ մի ռեսուրս այլևս չի օգնի նրանց ԱՌՅՈՒԾԻ ԴԵՄ ԿԱՆԳՆԵԼՈՒ համար;

воскресенье, 8 июля 2012 г.

ՊԱՊԼԱՎՈԿԻՑ ՀԱՐՍՆԱՔԱՐ

Երբ Ռ.Հայրապետյանը հատարարեց,որ վայր է դնում պատգամավորական մանդատը,հասարակության կարծիքները բաժանվեցին մի քանի մասի;Մեծ մասամբ հասարակության այն զանգվածը,որը իրապես վրդովված էր կատարվածից և անկեղծ սգում էր հայ սպայի ողբերգական մահը,հոգու խորքում մի փոքր հանգստացավ,որ իր միասնական ճնշման ներքո ստիպեց պատգամավորին նման աննախադեպ քայլ կատարելու;Հասարակության մեկ այլ հատված մանդատի վայր դնելը համարեց քիչ և ներկայացրեց այլ իրատեսական և ոչ իրատեսական պահանջներ,որոնք  մնացին անպատասխան;Կար նաև հասարակության մեկ այլ զանգված,որ փորձեց պատգամավորին չկապել ողբերգական դեպքի հետ, հիշեց նրա բարեգործությունները և կատարած աշխատանքը;  Ես ամենևին չեմ ցանկանում քննարկել կողմերի կարծիքները;
Այս պատմության մեջ ինձ ավելի շատ հետաքրքրում է այլ բան; Պետք չէ բացառել այն,որ տվյալ դեպքի հետ կապված Հայրապետյանի մեղքի բաժինը սահմանափակվի այնքանով,որքանով կունենա իր տրամաբանական բացատրությունը;
1-<Հարսնաքար>-ընտանիքի սեփականություն,որտեղ բազմաթիվ պատվիրատուներ այլևս հրաժարվել են անցկացնել միջոցառումներ,սակայն ես վստահ չեմ,որ այս վերաբերմունքը տևական կլինի` աչքիս առաջ ունեմ <Պապլավոկի> դեպքը;Անգամ եթե այն վաճառվի և ունենա այլ սեփականատեր, միթե ինչ որ բան կփոխվի? Կփոխվի? Այսինքն եթե Հայրապետյանը որոշի այն վերածել մանկապարտեզի,մանկատան,ծերանոցի կամ գրադարանի, մեր վերաբերմունքը դրանից տեղի և անձի վերաբերյալ կփոխվի? Ի վերջո Հայաստանում բոյկոտել ինչ որ անձի բիզնես դա մեղմ ասած անհնար է; Բոյկոտեք` շաքարավազը,ձիթայուղը, կարագը,բենզինը,լավ գոնե բոյկոտեք կեղծված և ժամկետանց մանկական սնունդը,կեղծ դեղորայքը,կեղծ օղին,կոնֆետը` բոյկոտեք,,,,
Կամ ինչ է նշանակում այլևս Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղերի տոմս չեմ գնի;Սա ինչ է նշանակում?; Այսինքն մենք հարցերի լուծումը այս մակարդակի վրա ենք պատկերացնում?
2-Անվտագության աշխատողներ--համատարած ամենաթողության ծնունդ` շակալի հոգեբանությամբ`առյուծ ներկայացողներ;Մասնագիտություն,որ ենթադրում է անձնազոհություն,վեհություն,կամք,ուժ, Հայաստանում վերածվում է հաստավիզ ու անուղեղ արարած բնութագրողի <իհարկե ոչ բոլոր դեպքերում>; Այդ նույն մասնագիտության տեր տղաներն են մեր պատվիրակություններին հաճախ պաշտպանում թշնամի երկրներում;
3-Միթե Հայրապետյանն էր իր գործընկերներից ամենաբարոյական կերպարը,որ լսեց ժողովրդի ձայնը,ու հայտարարեց մանդատը վայր դնելու մասին?; Ի դեպ այս հարցը քննարկվելու է սեպտեմբերին և ըստ կանոնակարգի պետք է կրկնվի երկու անգամ հնգօրյա ընդմիջումով և հետո, նոր միայն մտնի ուժի մեջ, իսկ մինչև այդ հնարավոր է գտնվեն ասենք մի հազար հոգի ընտրող,որ իր պատգամավորից կպահանջեն մանդատը վայր չդնել; եթե ,ասենք, դատավարությունը պատժի բոլոր մեղավորներին և հաստատվի,որ Հայրապետյանը անմիջական որևէ կապ չունի կատարվածի հետ; Հնարավոր է չէ դեպքերի նման ընթացք? Մանավանդ որ նմանատիպ դեպքեր այսօր լինում են և կարող են լինել ցանկացած վայրում և ցանկացած մեկ այլ օլիգարխի թիկնազորի մասնակցությամբ; Ի վերջո մեծ հաշվով Հայրապետյանի ինչին է պետք մանդատը? Քանի նմանօրինակ դեպքերի եղանք ականատես,երբ պաշտոնյան մի քանի ամիս <արձակուրդ> գնալուց հետո, վերադարձավ ավելի բարձր պաշտոնի;
Այս ամենը ընդամենը քաղաքական քայլ էր հասարակությանը կրկին միառժամանակ հանգստացնելու համար ուրիշ ոչինչ; 

пятница, 6 июля 2012 г.

ԳՈՆԵ ԵՐԵԽԱՅԻՆ ՄԻ ԿՊԵՔ

Մեր հասարակությունը հաճախ որ պարապ է մնում,փնտրում է նոր թիրախներ,հիմա էլ թիրախում է հայտնվել ոստիկանապետի դուստրը; Այ ժողովուրդ ջան,որ այս կամ այն պաշտոնյայի որդին կամ դուստրը իրեն  լկտի է դրսևորում,այս մասին ահազանգելը շատ նորմալ երևույթ է, բայց որ երեխան տաղանդավոր է և փորձում է քայլեր անել շոու ասպարեզում, ինչու եք միանգամից թունավորում? Տպավորություն է ստեղծվում,որ Ձեր կարծիքով պաշտոնյայի զավակը չի կարող տաղանդավոր լինել; Ես չէի ցանկանա,որ հիմա էլ այս թեման չարչրկվեր;Ես ինքս քիչ եմ ծանոթ փոքրիկի երաժշտական տվյալներին, բայց այն ինչին ծանոթացա համացանցից բավականին տպավորիչ էր;
Ի վերջո մի մոռացեք,որ մանկական ԵՎրատեսիլի հայաստանյան ներկայացուցիչները այնքան գրագետ են աշխատում,որ,  ի տեբերություն մեծերի մրցույթի, մանկականում Հայաստանի ներկայացուցիչները միշտ էլ լավագույներն են;




Ես համոզված եմ,որ այս տարի ևս ընտրությունը կկանգնի արժանի մասնակցի վրա,իսկ դա կլինի ոստիկանապետի դուստրը,թե մեկ այլ տաղանդավոր բալիկ, կտեսնենք շուտով; Գոհար ջան կարևորը աշխատեք նույն տեմպով,քանզի ՀԱՅՈՑ ԵՐԿՐՈՒՄ, ՓԱՌՔ ԱՍՏԾՈ ,ԴԵՌ ԾՆՎՈՒՄ ԵՆ ՏԱՂԱՆԴՆԵՐ