пятница, 27 июня 2014 г.

Մեր համբերության անտակ հորն էլ է ծակ

Պարադոքս
Հայ ազգը շատ այլ ազգերից ունի ևս մի տեսանելի տարբերություն;
Եթե այլ ազգերի մոտ համբերության չափորոշիչը բաժակն է,ապա մեր մոտ դա անտիկ հորն է,որը այնքան մեծ է, որ մենք չենք էլ նկատում, որ այդ հորը բացի մեծ լինելուց, ունի նաև բազում հորատանցքեր; Այլ կերպ ասած,եթե այլ ազգերի համբերության բաժակը լցվում է տրամաբանական խելամիտ ժամկետների ընթացում աղաղակող անարդարություններից, ապա մեր համբերության հորը ,անկախ ամենից շարունակում է մնալ անտրամաբանական լցվածության սահմաններում,,,,

1/8-րդ եզրափակիչից առաջ



Ավարտվեց աշխարհի առաջնության խմբային փուլը:Փուլ, որ իր անկանխատեսելիությամբ երևի թե ամենահետաքրքիրն էր`նախորդների համեմատությամբ:Բնականաբար ամենամեծ անակնկալը մահվան խմբի ( D) խաղերի արդյունքներն էին`ըստ որի խմբի առաջատար համարվողները`Իտալիան և Անգլիան, իրենց տեղը զիջեցին`Կոստա Ռիկային և Ուրուգվային, որոնք 1/8 ում կհանդիպեն համապատասխանաբար`Հունաստանի և Կոլումբիայի ընտրանիներին:Հաջորդը Իսպանիայի անհաջողությունն էր, որի խմբի հաղթողներ Չիլին և Հոլանդիան համապատասխանաբար հանդիպելու են Բրազիլիայի և Մեքսիկալի հավաքականներին:Առաջնության մյուս ֆավորիտները Արգենտինան և Ֆրանսիան հանդիպելու են Շվեցարիայի և Նիգերիայի հետ:Ընդհանուր առմամբ ամենաթույլ ` H խմբի ֆավորիտ Բելգիայի հակառակորդը կլինի ԱՄՆ-ը: Իսկ Գերմանիայի ընտրանուն բաժին կհասնի Ալժիրը:
Ի տարբերություն խմբային պայքարի, 1/8 րդ եզրափակիչում անակնկալների հավանականությունը կքչանա, սակայն խաղերը ավելի կհետաքրքրանան.
1-Բրազիլիա - Չիլի` եթե մրցավարները չխանգարեն, ապա սա կինի ամենաանզիջում և հետաքրքիր դիմակայությունը:
2-Մեքսիկա- Հոլանդիա` երկու այլմոլորակայինների `Մեքսիկայի դարպասապահի և Արիան Ռոբենի ճակատամարտը, որտեղ ի վերջո կհաղթի Ռոբենը.
3-Կոլումբիա-Որուգվայ` առանց Սուարեսի բացարձակ հավասար խաղ
4-Կոստա Ռիկա-Հունաստան` Խոսքերն ավելորդ են`Հունաստանը դուրս կմնա պայքարից:
5-Նիգերիա-Ֆրանսիա`հիանալի թիմերի հանդիպում ու ի վեջո ավելի մեծ փորձ ու բախտ ունեցող թիմի հաղթանակ.Ֆրանսիան կանցնի 1/4:
6 Արգենտինա-Շվեցարիա; Արգենտինային, իսկ ավելի ստույգ Մեսսի+10 հոգի թիմին, բաժին ընկավ ամենաթույլ հակառակորդը: Այնպես որ մարդ-թիմը կհաղթահարի այս արգելքը:
7- ԱՄն - Բելգիա` թերևս 1/8 ի ամեաանկանխատեսելի խաղը.
8 Գերմանիա- Ալժիր  Գերմանիան միակ թիմն է, որ առաջնության սկզբից խաղում է`մաքսիմում խնայելով ուժերը.Այս մարտավարությունը առայժմ արդարացնում է իրեն.Հավանաբար 1/8 -ն էլ գերմանացիները առանց դժվարության կանցնեն.
Ի վերջո 1/4 րդում կհայտնվեն այս առաջնության լավագույն հավաքականները.

Անակնկալների առաջնության հավանական շարունակությունը

 
Եթե որևէ առտառոց բան տեղի չունենա, ապա ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/4 րդ եզրափակիչի հավանական զույգերը կազմելու են
Ֆրանսիա-Գերմանիա
Բրազիլիա- Կոլումբիա
Արգենտինա-Բելգիա
Հոլանդիա-Կոստա ռիկա

կիսաեզրափակիչները`
Գերմանիա-Բրազիլիա
Արգենտինա-Հոլանդիա

Եզրափակիչը կանխատեսելը բավական բարդ է, բայց առաջնության տրամաբանությամբ այն պետք է լինի մաքուր ԵՎրոպական; Ամեն դեպքում
Գերմանիա-Հոլանդիա զույգի խաղը ավելի հետաքրքիր կստացվի;
Սա իհարկե այն դեպքում,եթե ամեն ինչ գնա տրամաբանության սահմաններում, ; Այս առաջնությունը լի է անակնկալներով և հավանական եմ համարում նաև լրիվ այլ քառյակ,,,,,


 


 
 
 


вторник, 24 июня 2014 г.

ԱՀԱ ԹԵ ՈՐՏԵՂ ԵՆ ՊԵՏՔ ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐԸ


Ժամանակակից ֆուտբոլը շատ է տարբերվում 20-րդ դարի ֆուտբոլից:Հաճախ ողջ խաղի ընթացքում գործում է միայն մարզչի պլանը`ոչ մի ինդիվիդուալ գործողություն ֆուտբոլիստների կողմից:Շատացել են նաև ճարպիկ դերասան ֆուտբոլիստները, որոնց բնականից չտարբերվող ավանտյուրաների միջոցով`ֆուտբոլային բազմաթիվ հանդիպումներ բոլորովին այլ ընթացք են ստանում:Այսինքն թե`ապաշնորհ մեկ դատավոր կարող է որոշել ողջ խաղի ճակատագիրը:Այս առաջնությունում հաջողությամբ կիրառվեցին դարպասի գրավումը արձանագրող սարքերը: Դա լուրջ քայլ էր անհարկի թյուրիմացություններից ապահովագրվելու համար:
Բայց մեծագույն խնդիրը`դատավորները, շարունակում են հաճախ հարամել կարևորագույն հանդիպումները:ՖԻՖԱ-ն պետք է լուրջ մտածի այս ուղղությամբ: Պարտադիր պետք է վիճելի իրավիճակների ժամանակ հնարավորություն տալ դատավորներին տվյալ պահի տեսանկարահանումը անմիջապես դիտելով կայացնել, թեկուզ էլի սուբյեկտիվ, բայց համեմատաբար արդար որոշում` այլապես դուրս է գալիս, որ հիմնականում հենց դատավորն է որոշում խաղի ելքը; Չեմ կարծում, որ այս նորամուծությունը կազդի ֆուտբոլի ինտերակտիվության վրա`ընդհակառակը`այլևս չեն լինի ձեռքով խփված գոլեր կամ ձեռքով խաղ, չպատժված կանոնների խախտումներ և սիմուլյացիաներ.

понедельник, 23 июня 2014 г.

Հավանական ութնյակը փոխվեց


Չեմպիոնության թեկնածու թիմերի հավանական նախնական ութնյակը` կիսվում է խմբային փուլից հետո...

10 օր առաջ ողջ աշխարհում չէր գտնվի գեթ մի ֆուտբոլասեր, որը կհավատար, որ խմբային երկրորդ տուրից հետո Իսպանիայի և Անգլիայի հավաքականները երրորդ խաղը խաղալու են զուտ վիճակագրության համար և լքելու են առաջնությունը, իսկ Պորտուգալիայի և ինչ որ տեղ Իտալիայի 1/8 րդ եզրափակիչ անցնելու շանսերը չնչին են լինելու :Նման առաջնություն ես դեռ չեմ տեսել: Ու գլխավորն այն է , որ որևէ խաղի վերջնական հաշիվ պատահականություն չի:
Շանսերը պահպանում են`
Գերմանան
Բրազիլիան
Հոլանդիան
Ուրուգվայը
Ֆրանսիան
Արգենտինան
Չիլին
Կոստա Ռիկան

суббота, 21 июня 2014 г.

Ուստեքի ուստեն



Ֆուտբոլից կիլոմետրով հեռու, բայց ամեն խաղից հետո ընգծված թյուր կարծիք հայտնողներին , ովքեր վստահ են, որ այն քաղաքական խաղ է, ասեմ, որ աշխարհի երկու հսկա գերտերությունների թիմերը երբեք չեն դարձել ու հավանաբար չեն դառնա աշխարհի չեմպիոն:
Ես Գերմանիայի հավաքականի երկրպագու եմ, ու ինձ չի հետաքրքրում, որ այդ թիմին կարող են երկրպագել նաև իմ կողմից անընդունելի մարդիկ, կամ, որ Հիտլերն էլ է գերմանացի:
Ես ծափահարում եմ Գանային, որովհետև ոչ ոքին համարում եմ պարտություն Գերմանիայի համար: Ինչպես նաև Արգենտինայի 1-0 ևս համարում եմ Իրանի հաղթանակը:
Ցավում եմ Իսպանիայի և Անգլիայի համար, բայց վայելում եմ Չիլիի, Ուրուգվայի , Կոստա Ռիկայի ու Հոլանդիայի խաղը:
Աշխարհի առաջնության բոլոր թիմերին համարում եմ ֆավորիտ, որովհետև Էկվադորի նման թիմն անգամ պայքարում է ու ես հաճույք եմ ստանում ֆուտբոլից`չմոռանալով, որ Սերբիայի ու Չեխիայի նման թիմերն անգամ Բրազիլիա չեն հասել:
Հակառակորդ թիմերի անհաջողությունները ներկայացնում եմ հնարավորինս հումորային և թեթև տեքստերով և երբեք վիրավորական արտահայտություններ թույլ չեմ տալիս տվյալ ազգի հասցեին, որովհետև բացարձակ չեմ ընդունում մարդկանց, ում համար ցանկացած ազգ ամբողջովին կամ ծայրահեղ վատն է կամ լավը: Մի նմանվեք նաև նարդիստներին,որովհետև
յուրաքանչյուր, անգամ մատերով հաշվող, նարդի խաղացողի համար` ինքն է ուստեքի ուստեն:
Ֆուտբոլը դա տոն է, և հաղթանակի պետք է արժանանա լավագույն թիմը` անկախ մաշկի գույնից, կրոնից և քաղաքական հայացքներից:
Խորհուրդ եմ տալիս` մի վիրավորեք ոչ մի թիմի արժանապատվություն:
Հիշեք` միայն իրական ֆուտբոլասերն է հաճույք ստանում Ֆուտբոլից...

Ս Սարգսյանի և կենսաթոշակային գովազդի նույն դերակատարը



Ինչ որ մեկդ նկատել էր,որ Սերժ Սարգսյանի հումորային հոլովակի և կենսաթոշակային բարեփոխումների գովազդային հոլովակի գլխավոր հերոսը նույնն դերասանն է???








четверг, 19 июня 2014 г.

Գորբաչովի հետնորդներ

Կառավարությունը կանգնել է հիմար պարադոքսի առաջ` նմանվելով Հայաստանի ճանապարհային ոստիկանությանը: Բոլորիս էլ հայտնի է, որ եթե ամառվա տապին անգամ երկարատև խցանման մեջ հայտնված վարորդը ամրագոտված չլինի`մեր հոգատար ՃՈ տեսուչները , մտածելով վարորդի անվտանգության մասին, անմիջապես կտուգանեն վերջինիս 5000 դրամով:
Հիմա մեր կառավարությունը հայտնվել է այդ նույն հոգատարի դերում: Բացարձակ խուլ մնալով հասարակության արդարացի ընդվզմանը`կառավարությունը ջանք չի խնայում , թեկուզ անունը փոխելով, տարբեր ժուլիկ ձևակերպումներով, բացահայտ պնդաջակատությամբ, անցկացնել պարտադիր կենսաթոշակայինի ռեմիքս տարբերակը:
Այստեղ հարց է առաջանում` թե ինչու ժողովրդին տարիներ շարունակ կեղեքած իշխանությունը փութաջանորեն շարունակում մտածել մեր 《 բարեկեցիկ 》ապագայի մասին?
Հարցս բնականաբար հռետորական էր, քանի որ արդեն անգամ երեխաներն էլ գիտեն այդ հոգատարության շարժառիթը:Ինչու կառավարությունը ուղիղ տեքստով չի հայտարարում `բյուջեի դատարկ լինելու և սեփական ֆիասկոյի մասին; Եթե միևնույն է երեսի զոռով թեկուզ ռեմիքս տարբերակը անցկացնելու եք, հիշեք ձեր նախնի Գորբաչովի տարիներ առաջ ներդրած փորձը: Հիշում եք Խորհրդային Միության մայրամուտին Գորբաչովը ներդրեց պրեզիդենտական 5% հավելավճար և ազգաբնակչությունը գնումների ժամանակ 5% ավել էր վճարում: Ներդրեք այս վճարումը, բայց ավելի լավ կլինի միանգամից 10% դրեք: Միևնույն է մենք վաղուց 50% ը տալիս ենք, թող դառնա 60 կամ 70. Մեռնելուց խռխռալը որս է?

воскресенье, 15 июня 2014 г.

Ինչ է անելու քառյակը

Հիմա, եթե Հանրապետականը քառյակին տեղեկացնում է, որ չեն պատրաստվում 12 պահանջները կատարել, ինչ է լինելու? Քառյակը մինչև սեպտեմբեր, ամեն դեպքում, սպասելու է? Թե?.Քչերն էին երևի ենթադրում, որ ՀՀԿ-ն այսքան շուտ կարձագանքի ու կոլապսի կենթարկի հետագա երեք ամիսների արիշ վերիշը`եթե իհարկե քառյակը հուժկու պահե ստային տարբերակ չունի:.Իհարկե խոսքս վերաբերվում է անմիջապես հակահարվածի, ոչ թե երեք ամիս հետոյի.

четверг, 12 июня 2014 г.

Հայկական դեժավյու

Վերջապես, մեկ ամիս շարունակ կարելի է քաղաքական ծաղրածուներին և նրանց հաճախորդ` էլ ավելի ծիծաղելի ֆանատներին մոռանալ, քանի որ սկսվում է ֆուտբոլային կախարդների շքեղ առաջնությունը;Եվրոպացի գրանդները կփորձեն Հարավային Ամերիկայում հասնեն հաջողության, բայց չմոռանանք նաև սև մայրցամաքի մոխրագույն կարդինալներին; Մինչ օրս շատ երկրների հավաքականներին է հաջողվել դառնալ աշխարհի չեմպիոններ`Իսպանիա, Իտալիա, Արգենտինա, Ուրուգվայ, բայց , ինչպես և բոլոր առաջնություններում հիմնական ֆավորիտներն են հանդիսացել և հանդիսանում`ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐՆ ՈՒ ԲՐԱԶԻԼԱՑԻՆԵՐԸ: Ահա այն զույգը, որոնց եզրափակիչը կզարդարի այս առաջնությունը: Հուսով եմ, որ այս անգամ գերմանացիները կհասնեն հաջողության հենց Բրազիլիայում: Սպասենք...
Հ.Գ. Ի դեպ, ինչու խոսքս քաղաքական սկիզբ ունեցավ? Աշխարհի առաջնությունները տեղի են ունենում 4 տարին մեկ; Նեղություն քաշեք և ժամանակը 4 տարի հետ տվեք: Տեսեք, ովքեր են իշխանությունները ու ինչ են անում ? Տեսեք ովքեր են ընդդիմադիրները ու ինչ են պահանջում? Եթե դեժավյու չապրեցիք, ասեմ որ այս տեմպերով , 4 տարի հետո էլ հաջորդ առաջնությունը կվայելենք նույն իրականության մեջ:

среда, 11 июня 2014 г.

Да ты что а не врешь ապեր?



Ինչքան պետք է պաշտոնյան տխմար լինի, որ նախ հավատա, հետո էլ հայտարարի, թե պետական ապարատի և ոչ մի ծառայող չի ցանկանում դիմում գրել պարտադիր կենսաթաշակայինից հրաժարվելու համար?:Ախր այ դամբուլներ, պարզ է, որ այդպես էիք սարքելու, բայց գոնե արժանահավատությունն ապահովելու համար, էլի ներքին կարգով մի քանի պադստավնոյ դիմում գրող ապահովեիք:
Սա նույն `դպրոցում դրամահավաք չկա, հայտարարության սերիայից է:

четверг, 5 июня 2014 г.

ՕԴԻ ՀԱՐԿԸ ԿԻՍԼԱՏԱ ԳՆԵԼՈՒՑ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ Է ...

Իմ փառահեղ իշխանություն, ինչքան կարիլի է թույլ տալ բնակչությանը այսպես աննպատակ ու ամենակարևորը անվճար սպառել մեր երկրի բնական գանձերից վերջինը` օդը; Սա ինչ երկակի ստանդարտների կիրառում է ?; Ինչով է օդը պակաս` ջրից, գազից,էլեկտրոէներգիայից, մեքենաների կեղծ տեխսպասարկման կտրոններից, չպարտադրված պարտադիրից, անբացատրելի մաքսատուրքերից, տեսանկարահանող սարքերից, արագաչափերից և վերջապես քաղաքի փողոցների կարմրագիծ ասֆալտից; Ասեմ ավելին` եթե մեքենա չունեցողները չեն օգտվում վճարովի կայանատեղերից, իսկ տուն չունեցողները` գազից, ջրից ու էլեկտրոէներգիայից, ապա օդից օգտվում են անխտիր բոլորը; Այդքան անիմաստ նախարարությունների փոխարեն, ինչու հարկատուների հաշվին չեք ստեղծում Օդի նախարարություն?,որպեսզի վերջիններս պարզեն,թե տարեկան քանի խորհանարդ մետր օդ է սպառում միջին վիճակագրական քաղաքացին;Չէ որ սա հիանալի միջոց կլինի արտագաղթի տեմպերը էլ ավելի արագացնելու; Լավ ,միթե ամեն բան մենք պետք է հուշենք?Խնդրում եմ անհապաղ մտածեք այս ուղղությամբ և առաջիկա քառօրյաին ԱԺ-ին ներկայացրեք ձեզ պաշտող ժողովրդի ինքնաբուխ առաջարկը; Ես վստահ եմ,որ սա վերջնականապես կլուծի բյուջեի ճոռվածքի և արտագաղթը իր տրամաբանական ավարտին հասցնելու հարցը; Ի վերջո պարզ մաթեմատիկական հաշվարկից էլ ակնհայտ է դառնում, որ օդից հարկ գանձելը ձեր համար ավելի քիչ ծախսատար միջոց է, քան երկրում համառորեն մնացածներիս վերացնելու համար կիսլատա գնելը;