четверг, 26 сентября 2013 г.

ԿԵՂԾԵՐՆ ՈՒ ԱՆԿԵՂԾՆԵՐԸ

ՈՒշադիր հետևելով  վերջին շրջանում մեր ակտիվիստների ակցիաներին` բացի անկեղծ ու պայքարող ակտիվիստների,որոնց շնորհիվ որոշակի հարցեր ստանում են իրենց լուծումները և անհասկանալի ընդդիմադիր դաշտը կարծես վերափոխվում է պայքարող ակտիվիստների թիմի, նկատվում են նաև բավականին տարօրինակ ակտիվիստներ; Նրանց անկեղծ անվանելը մեղմ ասած ծիծաղելի է;Հույս ունեմ,որ իրական ակտիվիստները շատ շուտ կազատվեն կեղծերից; Իսկ դրա համար պետք է հետևել միայն նրանց վարքին; Ըստ իս կեղծ ակտիվիստները ,որոնք մեծի մասամբ գործում են ուղղորդված ինչ-որ մարդկանց կողմից ցուցաբերում են հետևյալ վարքագիծը`
Հնարավորինս շատ բղավել ու անկանոն շարժումներ անել
Հնարավորինս նկարահանվել սեփական և այլ տեսախցիկների միջոցով
Հնարավորինս սադրել դիմացիններին
Ամեն ինչ անել,որ րոպե առաջ հայտնվեն իրավապահների ուշադրության առաջ և հետևաբար նրանց մեքենաներում
Հնարավորինս երկար մնալ քաղմասներում,որպեսզի այդ ընթացքում նրանց սպասարկող կամ ուղղակի միամիտ լրատվամիջոցները մի քանի անգամ հրապարակեն նրանց անունները ,և,որ նրանք բերման են ենթարկվել
Ամեն ինչ անեն,որպեսի քաղմասից հնարավորինս ուշ դուրս գան,այլևս անիմաստ համարելով նույն ակցիաներին միանալը;
Ուշադիր նայեք նկարահանումները , և հաստատ կնկատեք որոշ ակտիվիստների հրճվանքը,երբ նրանց նստեցնում են ոստիկանական մեքենաներ; Ցավում եմ, բայց իրական ակտիվիսների գործունեության վրա կեղծերինը բավական լուրջ ստվեր է գցում; Չնայած երկրում,որտեղ առկա է կեղծ ընդդիմություն շատ էլ հնարավոր է կեղծ ակտիվիստների գոյությունը;


среда, 25 сентября 2013 г.

Ասֆալտի գեներալները


Ոչ մի թթու խոսք չեմ ուզում ասել քաղաքապետարանի հասցեին,որովհետև երեկ երեկոյան իմ ու նույն ճանապարհին հայտնված վարորդների երեք տարվա հնարավոր և անհնար թթու խոսքերի պաշարը սպառվեց`  երկուս ու կես ժամից ավել Ադմիրալ Իսակովի պողոտայով անցնելու ընթացղքում;
Լավ, թե էդ ասֆալտը ինչի քանդեցիք ու թե ինչու եք նորը փռում, արդեն ինձ չի հետաքրքրում; Վստահ եմ,որ այդ գործընթացների հետևանքով առաջացաց ատկատների գումարը երեկ հնչած բազմահազար անեծքների հետևանքով <կվայելեք> համապատասխան վայրերում; Բայց գոնե այդքանից հետո կարող եք չէ առավոտյան մարդկանց պաշտոնապես հայտարարեք, թե որ փողոցները ժամը քանիսին եք փակելու, որ մարդիկ աշխատանքից հոգնած տուն վերադառնան այլ ճանապարհով;