воскресенье, 29 декабря 2013 г.

Տղերք գիտեք, որ չուտելն էլ ա կայֆ

Ինչքան էլ որ գազ վառես
Մեկ է պիտի դու սառես:
ՍԻԹԻ մտնես կամ թե` ՍԱՍ
Կթալանեն քեզ մաս-մաս:
Կոկորդիլոս, թե ընձուղտ?
Հազիվ`զուգարանի թուղթ:
Լավ է գոնե բլինչիկը
Չի ներմուծում Լիպչիկը:
Ոչ` սուջուխ,ոչ`բաստուրմա,
Կուտեմ միայն ես դոլմա
Մի բուռ պնդուկ,մանդարին
Չի հարամվի նոր տարին...

Եվ վերջում ուզում եմ հիշել սիրելի Վարդան Պետրոսյանի ներկայացումից մի նախադասություն` 《Տղերք, գիտեք չէ, որ չուտելն էլ ա կայֆ?》:Վարդան ջան `կողքիդ ենք

ՎԱրՉԱՊԵՏԻ ՈՒՂԵՐՁԸ

Վանուատույի վարչապետի ուղերձը Տ.Սարգսյանին`
Հարգարժան վաչապետ, խոր ցավս եմ հայտնում առ այն, որ ՄՄ-ան թոհ ու բոհի մեջ դուք մոռացել եք ձեր դիվանագիտական գործընկերոջը.սակայն ուրախալի է, որ դուք առաջինը որոշեցիք ձեր սեղանը զարդարել մեր ավանդական ճահճահամ կոկորդիլոսով.խնդրում եմ փոխանցեք մնացածին, որ պատվիրած 1000 հատ կոկորդիլոսը մինչև նոր տարի չենք հասցնի ուղարկել, բայց դրա փոխարեն կուղարկենք գորտի բդեր.ինձ թվում է ձեր համար կարևոր չի սեղանին ինչ զիբիլ դնեք, կարևորը լինի թանկ ու անունը` դելեկատես.Անուշ արեք մեր գորտերի բդերը քանի դեռ վեհանձնագույն Ալեքսանդր Լֆիկացին գլխի չի ընկել սրա մասին.Ջերմագին բարևներս`Էդուարդ Մանկամիտին,Գալուստ Սրամիտին, Առաքել Կիկտիրասերին, Տարոն Պայծառամիտին,Մանվել Ազգատյացին և մնացած սիրելի ընկերներին.ուղերձս կավարտեմ ձեր ամենասիրելի սերիալի մաղթանքով`Ալլահը ձեզ պահապան.

среда, 18 декабря 2013 г.

Դեպի ապահով Հայստան 150 տարի հետո...



հաջորդ տարվա բյուջեի ծախսային մասի մի քանի կետեր

1.-Ժողովրդին կեղեքելու նոր գործիքներ առաջարկելու նպատակով <Կիսլատայից ավելի ուժեղ> մրցույթի կազմակերպմանը ուղղված ծախսեր-858.658.258 դրամ
2-Ազգային հարստություն հռչակված բիոզուգարանները հուշարձանների պահպանման վարչությանը հանձնելուն ուղղված ծախսեր 258.582.658 դրամ
3-Նոր ընդդիմության նոր առաջնորդի բուծմանը ուղղված ծախսեր-1000 դրամ
4-Իշխանության օլիգարխիկ թևի ներկայացուցիչներին լուրջ հետևողականությամբ սրբերի շարքին դասելու հետ կապված ծախսեր-585,685,000 դրամ
7-Քաղաքացիների բնակարաններում`մասնավորապես զուգարաններում և ննջարաններում ,կարմիր գծանշանների նշումների և տեսագրող սարքերի տեղադրման հետ կապված ծախսեր-585,658,545

1976 ից փոխենք 1973

Այ անձնագրային վարչություն ջան, ասենք օրինական կարգով ոնց կարող ենք մեր ծննդյան թիվը 1976 ից փոխենք 1973 ? ախր էս կուժն ու կուլեն էլի մեր գլխին պետք է ջարդվեր?; Մինչև 1974 թիվը ծնվածներ, ուշադիր եղեք, սրանք շատ մուխանաթ են, մեր հարցերը լուծելուց հետո ձեզ են անցնելու;Սրանք ձեր համար էլ մի բան կմոգոնեն, այնքան որ ձեր գրպաններն էլ մտնեն; Էնպես որ կամ ձեր գրպանները կարեք, կամ էլ մեջից քանդեք, որ մտնելուց գոնե էս տմարդները մի թեթև խայտառակ լինեն;
Հետո չզարմանաք, որ հետագայում պարզվի, որ սրանք էդ կուտակային ֆոնդերին էլ են պարտք, ու էս ափալ-թափալ որոշումն էլ դրա պատճառով է եղել; Նախադեպը հո կա;
Ապաշնորհներ` ձեզ էլ մի բան կասեմ` ձեր կիսացնորված տատիկով ու դռբի տակ ընկած Անի Զախարյանով, ժողովրդին էլ չես շեղի...

вторник, 17 декабря 2013 г.

Չոբանն ու Ղասաբը (մոնղոլական լեգենդ)



Չոբանը ինչքան տարվա մեջ լավ աշխատի, այնքան Ղասաբը շատ գործ կունենա; ՈՒ եթե Չոբանը որոշել է,որ հաջորդ տարի օրական մի ոչխարի փոխարեն երկուսին է մորթել տալու, ոչ մի ոչխար չի կարող դրա դեմ ընդվզել; Քանի որ ինչքան էլ ոչխարները հույսը դնեն Ղասաբի բարեհաճության վրա, միևնույն է, նա մորթը իրականացնելու է նույն արարողակարգով; ՈՒ ինչքան էլ Ղասաբը ոչխարների աչքին թոզ փչի, թե ինքն էլ է դեմ Չոբանի որոշումներին,որովհետև դրանից իր աշխատանքն է շատանում, միևնույն է խելքը գլխին այծերը հասկանում են,որ ինչքան շատ գործ,այնքան շատ ոչխարի մորթի ու գլուխ,որը ըստ մոնղոլական ավանդույթի մնում է Ղասաբին; Այո այո խելքը գլխին այծ,այլ ոչ թե ոչխար,որովհետև ոչ մի ոչխար խելքը գլխին չի լինում;

четверг, 5 декабря 2013 г.

Հայտնի երգերի անահայտ հեղինակը

Ավելի քան 200 երգերի բառերի հեղինակ եմ;20 տարվա լռությունից հետո ուզում եմ ներկայացնել երգերիցս մի քանիսը,որոնք հուսով եմ սիրվել են հասարակության կողմից;

Լուսինե Դավիդյան- Թափառական երաժիշտ


Լիլիթ Կարապետյան-Սիրո Քամի

Էրիկ Պետրոսյան --Սիրելուց առաջ


ֆելիքս Խաչատրյան-Սև ձյուն


Ֆելիքս Խաչատրյան Սեր և փող


Լիլիթ Կարապետյան- Տանգոն մենակ չեն պարում


Անի Երանյան -Սիրել


ՖԵԼԻՔՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ- Կայարանի լույսերը


Ով էր մտածում


Մնացածը հաջորդիվ....

среда, 4 декабря 2013 г.

<Երիտհայկական> փակուղի


Մեր նախնիները ինչ-որ կերպ կարողացան պայքարել Երիտթուրքերի դեմ, այժմյան Երիտհայերի դեմ պայքարը գնալով մտնում է փակուղի; Ինչևէ, պատմությունը հաճախ ինքն է որոշում մեր փոխարեն, բայց,քանի որ  ոչինչ հավերժ չէ, մի օր գալու նաև ձեր վախճանը; Բնականաբար դրանից հետո ձեզնից շատերը կրոնափոխ լինելով մի ճամբարից ձեզ նետելու եք մի այլ ճամբար, բայց արդյոք հիմա տրորելով ազգային հույսի վերջին կտորները ու հետո կանգնելով հայելու առաջ` զգում եք  այն ատելության էներգիան,որը հղվում է ձեզ կեղեքված ժողովրդի կողմից?; Հոգու խորքում հավատալով Բարձրյալի գոյությանը, ես հետզհետե գալիս եմ այն համոզման,որ նա ուղղակի մոռացել է մեզ, կամ երբևէ չի էլ ուշադրություն դարձրել; Եթե մարդկային թափոնը անընդհատ պետք է որոշի նորմալ մարդու փոխարեն, այլևս ամեն ինչ կորցնում է արժեքը; Դուք հեռու եք հավատացյալ կոչվելուց, քանզի ձեր յուրաքանչյուր քայլ դեմ են մարդկային արժանապատվությանը և անգամ մարդկությանը հղված պատվիրաններին; Չնայած այս ամենին,ոչ բազմաթիվ անեծքները, ոչ էլ երկնային դատաստանը չի խանգարում ձեր բազմանալուն ու ձեզանից ավելի վատ սերունդ բուծելուն;
PS- Կա ընդամենը մի փոքրիկ հույս,որ հանդերձյալ կյանքում ձեր նմանները ամեն բան գնած չեն լինի
PS PS Երկրորդ համաշխարհային պատերազմից տարիներ հետո պարզվեց,որ Հիտլերի մոտ առկա է եղել հրեական գենը, այսինքն կիսով չափ հրեա լինելով, նա կոտորում էր հրեաներին; Երիտհայերը գենետիկորեն փաստացի հայեր են` բայց համեմատելով 21-րդ և 20-րդ դարերը վստահաբար կարելի է եզրակացնել,որ նրանց գործողությունները համարժեք են վերը հիշատակվածի հետ