пятница, 29 июня 2012 г.

ԼԵՎՈՆԻ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ

ԻՆՉՊԻՍԻՆ ԿԼԻՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵԹԵ ՉԼԻՆԵՐ ԼԵՎՈՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ?



Տեսնես Հայաստանում կա մեկը,որը Լևոնից շատ ծառայություն մատուցած լինի նախագահին? ՈՎ  վերջին չորս տարիների ընթացքում ջանք չի խնայում աշխարհին ապացուցելու համար,որ ինքը արմատական ընդդիմություն է, և ով է դրանով իսկ լեգետիմացնում նախագահին? Որն է ձեր արմատականությունը? ինչ եք արել դուք ազգի համար վերջին չորս տարում, բացի ազգի ողնաշարը վերջնականապես ջարդելու? Չորս տարվա մեջ միայն դուք կարող էիք այսքան ապաշնորհ գործունեությամբ զբաղել, իսկ մենք Ձեզ հավատում էինք; Չորս տարվա մեջ դուք հասաք միայն մի բանի, գլուխ գովեցիք,որ բանտերից ազատել եք քաղբանտարկյալներին, իսկ հիշում եք չէ,որ մինչ ձեր հայտնվելը նրանք քաղբանտարկյալներ չէին,այլ մարդիկ որոնք կանգնեցին Ձեր կողքին, քցվեցին ձեր կողմից և դարձան քաղբանտարկյալ; Այսինքն դուք չորս տարում հասաք նրան,որ ձեր պատճառով անազատության մեջ գտնվողներին բանտերից հանեցիք դուրս; Իսկ դուք գիտեք,որ նրանց մեծ մասը կրկին բռնեց պանդուխտի ուղին,որպեսզի հեռանա ձեր կողմից ապականված իրականությունից; Դուք ընդամենը սրան եք հասել;ՈՒրիշ ոչ մի բան այս ազգի համար դուք չեք արել ու չեք անելու;Միթե գոնե հոգու խորքում դուք չեք կիսում մարտի 1-ի ողբերգության մեղավորությունը; Այլևս երբեք դուք չեք մոլորեցնի ոչ մեկին,այլևս երբեք դուք չեք կարող առաջնորդել և վիժեցնել ազգային զարթոնքը,որը չորս տարիների ընթացքում արեցիք` հասարակության մեջ խեղդելով ազնիվ հեղափոխականին; Դուք փայլուն կատարեցիք ձեր դերը և իշխանությունների համար , և արտերկրի; Հայաստանը որոշ ժամանակ ընկալվեց որպես երկիր, որում կա ուժեղ ընդդիմություն ձեր գլխավորությամբ, բայց ի վերջո այս ֆարսն էլ ավարտվեց; Եթե ես լինեի երկրի նախագահը այլևս ձեր ծառայությունների կարիքը չէի ունենա;

ԲԱՐԵՎԵՔ, ՁԵՌՔ ՄԵԿՆԵՔ,ՄԱՂԹԵՔ ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ԱՇՈՏՅԱՆԻ ՀՈՐԴՈՐԻՆ,,,,,,

четверг, 28 июня 2012 г.

ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ

1-ԵԹԵ ԼՐԱԳՐՈՂԸ ՄԻ ՀԱՄԲԱԼԻ ՊԱՏՎԵՐՈՎ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ՄԵԿ ՈՒՐԻՇ ՀԱՄԲԱԼԻ ԱԶԳԱԿՈՐԾԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, ՆԱ ՊԱՏՎԵՐ ԿԱՏԱՐՈՂ Է ԹԵ ՈՉ ?

2-ԵԹԵ ԼՐԱԳՐՈՂԸ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ԿԱՏԱՐՈՒՄ,ԲԱՅՑ Ի ՎԵՐՋՈ` ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ ԱՐԴՅՈՒՆՔ ՉԻ ՏԱԼԻՍ, ՆԱ ԹՈՒՅԼ ԼՐԱԳՐՈՂ Է, ԹԵ ՈՉ?

3-ԵԹԵ ԼՐԱԳՐՈՂԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՅՏՆՈՒՄ Է ԻՐ ԿԱՐԾԻՔԸ ՑԱՆԿԱՑԱՑ ԱՆՑՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՈՐԸ ՍԱԿԱՅՆ ՈՉՆՉՈՎ ՉԻ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԾԻՔԻՑ ԵՎ ՄԻԱՅՆ LIKE-Ի ԿԱՄ DISLIK-Ի ԴԵՐ Է ԽԱՂՈՒՄ, ՕԳՏԱՏԵՐ Է ՆԱ,ԹԵ ԼՐԱԳՐՈՂ?

4- ՈՎ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԼՐԱԳՐՈՂ: ? ՆԱ ՈՐԸ ԳԵՂԵՑԻԿ ՀՈԴՎԱԾՆԵՐ Է ԳՐՈՒՄ, ԹԵ ՆԱ ՈՒՄ ԳՐԱԾ ՀՈԴՎԱԾԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՐՑ Է ԼՈՒԾՎՈՒՄ






Շատ անշնորհակալ, բայց ազգանվեր գործ է արձագանքել ցանկացած իրադարձության;Ախր ինչ անի մեր օրերի լրագրողը? Ինչպես պայքարի? Երբ նայում եմ մեր շատ ու շատ լրագրողների մինչև մեկ տարի վաղեմություն ունեցող հրապարակումներին,հասկանում եմ,որ բարձրացված հարցերից լուծումներ ստացել են թերևս նրանց 1-2 տոկոսը,այն էլ ոչ այնքան ազնիվ լուծումներ;Լրագրողը պայքարում է 1-2 օր 1-2 շաբաթ 1-2 ամիս,ու հետո հոգնում,նկատում պայքարի այլ ուղղություններ, իսկ դրանք թարսի պես շատ են; Իսկ հնում բարձրացրած հարցերը այդպես էլ մնում են հնում ու մոռացվում` ապահովելով տվյալ ժամանակահատվածում լրագրողներից շատերի համար բաղձալի ռեյտինգ, իսկ ազնիվ լրագրողների համար դառնում ևս մի Վաթեռլոո; Ինչու է այս ամենը այդքան զավեշտալի,որովհետև այսօր Հայստանում լրագրողը ոչ միայն պետք է բացահայտումներ անի, այլ հետևի, որպեսզի պետական կառույցները զբաղվեն իր բացահայտումներով և համապատասխան պատժամիջոցներ կիրառեն մեղավորների նկատմամբ,այսինքն թե`անհույս սպասի,որովհետև եթե ազնիվ լրագրողի ֆունկցիան հոդված գրելն է, <ազնիվ հայ պետական աշխատողի> ֆունկցիան թեման այնքան հնացնելն ու հոգնեցնելն է,որ ի վերջո թեման հնարավոր լինի փակել կամ վիժեցնել,ինչպես կկամենաք; Իսկ մենք այսօր ունենք այնպիսի պետական մեքենա, որի առաջ ցանկացած քաղաքացիական հասարակություն այլևս անզոր է;
ՄԻՇՏ ՀԻՇԵՔ` ԵԹԵ ՈՐԵՎԷ ՀԱՐՑԻ ՉԻ ՏՐՎՈՒՄ ՍՊԱՌԻՉ ԼՈՒԾՈՒՄ,ՆՈՐ ՀԱՐՑԵՐԸ ԵՎՍ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՐԺԱՆԱՆԱL  ՆՈՒՅՆ ՃԱԿԱՏԱԳՐԻՆ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՈՒՆԻ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ ???

Երկար մտածեցի թե ում ուղղեմ հարցս;Ի վերջո որոշեցի ուղղել Հ Բիշարյանին,իսկ ինչու ոչ?;
ԵՎ այսպես պատգամավորը կարող է ունենալ սեփական կարծիք?;Հետևելով ԱԺ-ում տիրող վերջին զարգացումներին հետևություն արեցի,որ ազգընտիրները բաժանվել են երկու մասի;Դե դա պարզ է կասեք` դիմություն և ընդդիմություն,հասկացանք, բա ձեր ներքին եսը?; Բա Ձեր ներքին  եսը երբևէ չի արթնանում ու մեջից Ձեզ տանջում? Չի հարցնում,թե դա ծրագիր ա որ դուք ընդունեցիք;Հասկանում եմ պարտավոր եք, կոալիցիա եք, մեկ ա վերջում ասելու եք,որ դուք քիչ եք եղել,Ձեր պատասխանատվությունը ազգի առաջ չնչին ա, մի 5-6 պատգամավոր,ամեն ինչում մեղավոր ա մեծ եղբայրը; Չէ որ ասելու եք, չէ որ ինքներդ էլ գիտեք, որ անիրատեսական ծրագրերը ընդամենը փուչիկ են,ձեր կոալիցիա մտնելը ծիծաղելի ա,ընտրություններից հետո բողոքելը,որ թաղային հեղինակությունների պատճառով է ՕԵԿ-ձայներ կորցրել` շատ անտեղին ա;Պետք չի չէ հիշեցնել, թե ամենաշատ ձայները ով է հավաքել, այսինքն այդ նույն հեղինակությունները ում ձայների  համար են պայքարել; Հիշեցիք/ Հա դրա համար վերջում ասացիք <ԱՅԴՊԵՍ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՍԵԼ>; բա հարց ա առաջանում ինչպես ա կարելի ասել?; Չէ դուք վատ մի զգացեք, որ այս հարցերը Ձեզ եմ ուղղում,ասեմ ավելին ռեյտինգ եմ ապահովվում; Թե չէ ինչի նման ա միայն դիմադիր դիմադիր ելույթները;Ռեյտինգը լրիվ կորում ա; Հենա Ժառանգությւնը կամաց կամաց Ձեր տեղը ուզում ա գրավի; Ինձնից Ձեզ խորհուրդ` հանկարծ դա թույլ չտաք; Պատկերացնում եք,որ ժառանգությունն էլ Ձեզ միանա, դա մեր սերիալներից էլ զավեշտական կլինի: ԵՎ մի հարց էլ` ԱԺ-ում ինչպես կարելի է հաղթել կոալիցիային,ասենք որ նրա կողմից առաջարկված օրենքները չընդունվեն,ինձ թվում է հնարավոր են հետևյալ տարբերակները
1-Եթե ՀՀԿ-ի պատգամավորները մասսայական բացակայեն քվեարկության օրերին, և դուք շատ ուշադիր հետևեք,որ նրանց փոխարեն ոչ ոք չքվեարկի
2-Վերջ,ուրիշ բան մտքովս չի անցնում
Բայց ասեք,որ զավեշտական ա չէ;Հա ի դեպ,եթե նոստալգիան Ձեզ պարուրի ու որոշեք կրկին ընդդիմություն դառնալ, վերոհիշյալ տարբերակը կրկին ուժի մեջ է,քանի որ առանց Ձեզ էլ մեծ եղբայրը բացարձակ մեծամասնություն ունի; Հիմա Ձեզ մոտ ա հարց առաջանում, բա դուք ինչ եք անում մեծ եղբոր կողքին ? ՈՒ սա միշտ կմնա անպատասխան հարց,որովհետև դուք էլ գիտեք` որ անգամ նրանք,ովքեր ձեզ ձայն են տվել ակնկալել են, որ դուք կունենաք սեփական կարծիք, սրտից բխող կարծիք, ժողովրդի սրտից բխող կարծիք,որ կունենաք ու կարտահայտվեք; Հիշեք դիմություն լինել չի նշանակում լինել ժողովրդի կարծիքին ԽՈԻԼ ԿՈՃԱԿ ՍԵՂՄՈՂ

понедельник, 25 июня 2012 г.

ՓԱՍՏՈՐԵՆ ԷՍ ԵՐԿԻՐԸ ՄԻ ԱՅԼ ԿԱՐԳԻ ԵՐԿԻՐ Ա



Երբ ես արտերկրում մեքենան վարում եմ առանց ամրագոտին կապելու, ինձ մոտենում են ոստիկանները և ԽՆԴՐՈՒՄ, որպեսզի կապեմ այն, իմ անվտագության համար
Փառքդ շատ` էստեղ էլ ա նույն բանը` իմ երկրի ՃՈ-ն նույնպես մտածում է իմ անվտանգության մասին, ու ամենակարևորը մտածում է ամեն օր ու գիշեր;Հանկարծ ինձ ոչինչ չպատահի,ու իմ երկրի ՃՈ-ն պատրաստ է մեկ օրվա մեջ կանգնեցնել իմ մեքենան 7 անգամ և տուգանել ինձ 5000-ական դրամով <Իմ աշխատավարձը կարող է լինել ընդամենը 32500 դրամ>; ԵՎ այդ ամենից հետո` իմ երկրի բյուջեի համար իմ վերջին կոպեկը ինձնից առգրավված տապոռի դեմքով հեռանա;
ու ես ուրախ եմ, որովհետև երջանկացրի քեզ իմ երկրի ՃՈ;Որովհետև դու երջանիկ ես որ ես ամրագոտի չեմ կապում,վարում եմ մգեցված ապակիներով մեքենա,բարձր արագությամբ; Դու չես մտածում իմ անվտագության մասին, դու մտածում ես ինձ տուգանելու մասին ու դու երջանիկ ես,որովհետև անվտանգ ապրող մարդը երբեք ինքնասպան չի լինի, որովհետև դու թքած ունես,որ վերջին կոպեկից զրկված մարդը կարող է ինքնասպան լինել, դու թքած ունես, որովհետև ինքնասպան լինողից չես կարող տուգանք գանձել....

ՆՈՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՅՆ ԻՆՉ ԿԱՏԱՐՎԵԼ Է ՀԱՅԵՐԻ ՀԵՏ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ` ԴԱ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է,ՈՐՈՎՀԵՏԵՎ ԵԹԵ ԱՆԳԱՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՈՍԿԵ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐՈՎ ԵՆ ՏԱՐՀԱՆՈՒՄ ԻՐԵՆՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻՑ< ԴԱ ԵՎՍ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է
ՀՐԱՆՏ ԴԻՆՔ
ԻՍԿ ԻՆՉ Է ՀԻՄԱ ԿԱՏԱՐՎՈՒՄ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ
ՈՎ Է ԱՄԵՆԱՎԵՐՋՈՒՄ ԼՔԵԼՈՒ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ?, ԵՎ ՈՎ Է ԱՂՈԹԵԼՈՒ ՆՐԱ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ?:
ԻՍԿ ԱՅԴ ԱՂՈԹՈՂԸ ԳՈՆԵ ՀԱՅՐ ՄԵՐԸ ԳԻՏԻ?

ՍՅՈՒՌՎԵՆՔ

ՇՈՒՏՈՎ ԱԺ-ն կնմանվի մի հարմարավետ բնակարանի,որտեղ
տանտիրոջ կարգավիճակում կլինի ՀՀԿ-ն բազմած կամ պառկած կամ ոնց կուզի` բազմոցին, ԲՀԿ-ն նստած կամ բազմած բազկաթոռին հենց ՀՀԿ-ի դիմաց; Նրանք հաճույքով շախմատ կամ նարդի կխաղան` ըստ ճաշակի, կվայելեն գարեջուր կամ կոնյակ` կրկին ըստ ճաշակի; ՀՀԿ-ն իրեն թույլ կտա հոգնած ժամանակ քնել, հանգստանալ,անգամ չխաղալ, ԲՀԿ-ն, որին բազկաթոռը թույլ տալիս է մանևրելու, ամեն դեպքում ավելի զգոն կլինի,որովհետև քնել, կամ գոնե աչք կպցնել, ԹԵԿՈՒԶ բազկաթոռին այդքան էլ հարմար չի;
ինչ վերաբերվում է խոհանոցային աթոռների վրա հարմարված
մնացած հյուրերին,ապա ՀԱԿ-Ը և ժառանգությունը պետք է ուրախ լինեն, որ Օպերայի սառը նստարաններից հետո գոնե մտել են բնակարան; Կնեղվի իհարկե ՀՅԴ-ն,բայց ինչպես ասում են 120 տարեկան ՍՏԱՌՈՍՏ ՆԵ ՌԱԴՈՍՏ; Հա ի դեպ բոլորիդ մոտ հարց կառաջանա` բա մի հատ էլ է կուսակցություն կար,ԲԱ ԻՐԱՆՔ ՈՒՐ ԵՆ?;ՈՒՐԵՄՆ ուշադիր չես իմ բարեկամ, ուրեմն հիշիր, եթե երկու հսկաները նարդի են խաղում ` ուրեմն ՄԵԿՆ ԷԼ կամ օեկՆ ԷԼ պետք Ա վազի պիվի հետևից

ՍՐԲԵՐ ԲՌՆՎԵՔ

Մեծագույն հաճույք ապրեցի, երբ Արամ Ա կաթողիկոսից հետո Հայ դատին նվիրված դրամահավաքի կապակցությամբ իր խոսքը ասաց մեծագույն հայ, համարյա սուրբ, Քիմ Քարդաշյանը, և մեր լրատվամիջոցները մեկը մյուսի ետևից մեծ ուրախությամբ և ցնծությամբ արձանագրեցին այս փաստը;
Ինչ մեծ պատիվ է, որ ողջ աշխարհը հային պետք է ճանաչի Քիմով; Ինձ թվում է լրիվ ժամանկն է, որ մեր նախագահը Քիմին շնորհի պետական բարձրագույն շքանշան; Ինչով է Քիմը պակաս Ալլա Պուգաչովայից; ԱՐԱ ԲԱ ԴՈՒՔ ԱՄՈԹ ՉԵՔ ԱՆՈՒՄ?

ՄԻ ՔԻՉ ԷԼ ԵՎՐԱՏԵՍԻԼԻՑ

Մեր շոու ասպարեզի կարկառուն ներկայացուցիչներից շատ շատերը այս տարվա ԵՎրատեսիլից առաջ սկսեցին հայտարարել, որ ԵՎրատեսիլ երգի մրցույթը գեյերի ու լեսբիների հավաք է; ըհը դե բռնվեք;Փաստորեն մինչև էդ էս մրցույթը միայն արիական ցեղակրոնների մրցույթ էր, որ ափալ թափալ պատռվող համապատասխան տեղերը պատռելով ուզում էիք դուք լինել ազգի ընտրյալը այդ մրցույթում; Բա որ էդպես էր, ինչի էդ մրցույթին Անդրեին ուղարկեցիք? էդ խեղճ տղեն էլ ականջի միկրաֆոնը մեռավ բերանին հարմարացնելով ու վերջում ասեց, որ տեխնիկական թերություն էր Բա լավ Էմիին ինչի ուղարկեցիք? Էդ խեղճ աղջիկը աշխարհի բոլոր հեղինակավոր մրցույթներում գրան պրիներ էր շահել` համարյա աշխարհի լավագույն երգչուհի էր դարձել,հետո սգի մեջ էր, ինչի ուղարկեցիք? Չէիք հասկանում որ հայկական ԳՈՀԱՐՆԵՐԸ ու տաղանդավոր երգչուհիները չեն ընդունվում անտաղանդ ԵՎրոպացիների կողմից և ամենաշատը կիսաեզրափակիչից դուրս են թռնում; Հիմա համախմբվեք ու պատրաստվեք` մյուս տարի նորմալ երկրում ա էդ մրցույթը անցկացվելու ու էլ գեյերի ու լեսբիների չի լինելու, այլ նորմալ արիացիների` աէրացիաների չէ արիացիների; պատրաստվեք նոր ԿՈԿՈՐԴԱԿՐԾ ճակատամարտերի մեր տաղանդավոր երգիչ երգչուհիների միջև, թե ով կարժանանա բաղձալի ՊՈՒՏՅՈՎԿԱՅԻՆ:

ԻՄ ՍԻՐՏԸ ԲԱՑ ՉԻ ԼԻՆԻ ԵՐԲԵՔ

ՃԻՇՏ Է ԱՅՍՕՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿԱՆ ԱՌԱՋԱԴԵՄ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐ,ՈՐՈՆՔ ԻՐՈՔ ՀԱՅԵՐԻ ԿՈՂՔԻՆ ԵՆ,ԵՎ ԴԱ ԲԱԶՄԻՑՍ ԱՊԱՑՈՒՑԵԼ ԵՆ` ՍԿՍԱԾ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԵՎ ԱՆԳԱՄ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ: ԿԱՆ ԹՈՒՐՔԵՐ, ՈՐՈՆՔ ԱՐՏԱՔՍՎԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ` ՄԻԱՅՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ: ԵՎ, Ի ՎԵՐՋՈ, ԿԱՆ ԹՈՒՐՔԵՐ, ՈՐՈՆՔ ԱՅԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՎԱՆԿԱՐԿՈՒՄ ԷԻՆ <ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԷԼ ՀԱՅ ԵՆՔ>, ԻՆՉԻ ՀԱԿԱԴԱՐՁՈՂ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏ ԵՐԲԵՔ ՉԵՔ ԼՍԻ ՀԱՅԻ ՇՈՒՐԹԵՐԻՑ: ԲԱՅՑ ԱՅՍ ԱՄԵՆԸ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ԱՆԳԱՄ` ԵՐԲԵՔ ԵՐԲԵՔ ԵՐԲԵՔ ՄԵՐ ՍՐՏԵՐԸ ԲԱՑ ՉԵՆ ԼԻՆԻ ԹՈՒՐՔԵՐԻ ԱՌԱՋ ՈՉ ՈՐՊԵՍ ՄԱՐԴ, ՈՉ ՈՐՊԵՍ ԴԻՎԱՆԱԳԵՏ, ՈՉ ԷԼ ՈՐՊԵՍ ԱՐՎԵՍՏԱԳԵՏ:
Ի վերջո այսօր և միշտ ես ինքս թուրքերին բաժանել եմ երկու մասի` թուրքեր և Թուրքիայի քաղաքացիներ;Թուրքը դա այն թուրքն է, որը միշտ մնում է թուրք; Պատմության ընթացքի ցանկացած զարգացման դեպքում,անգամ եթե ամեն ինչ լինի մեր սրտով,անգամ եթե Արարատն էլ կրկին համարվի Հայաստանի տարածք` ես երբեք չեմ ների թուրքին;
Այլ են իմ պատկերացմամբ ժամանակակից Թուրքիայի այն քաղաքացիները, որոնց ներքին ճնշումների արդյունքում ի վերջո թուրքիո վերնախավը կընդունի մեր բոլոր պահանջները, որպեսզի գոնե 21-րդ դարի միջնամասում պահպանի համարյա վերջնական սպառած իր մարդկային դեմքը;

PS Այսուհետ խորհուրդ կտամ մեր արվեստագետներին, կամ նրանց ով իրեն արվեստագետ է համարում; նման նուրբ հարցերում արտահայտություններ անելուց առաջ լավ մտածեն, կամ անելուց հետո ընդունեն, որ այնքան էլ դիվանագետ չեն գտնվել; Ամոթ չի; Կարելի էր ոչ թե ասել, որ մեր սրտերը <թեկուզ որպես արվեստագետ> բաց են թուրքերի առաջ, այլ որ արվեստը սահմաններ չի ճանաչում;Կլիներ ավելի կոռեկտ` ոչինչ որ կկրկնվեիք;Ավելի գրագետ է կրկնվելը,եթե նոր բան չես կարողանում հորինել, քան հետո արդարանալ` չհասկացված լինելու պատրվակով

ՍԹՐԵՍԻ ԳԱՂՏՆԻՔԸ

 ՍԹՐԵՍԸ: ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՄԵՆՔ ՉԳԻՏԵԻՆՔ ԷԴ ԻՆՉ Ա, ԲԱՅՑ ՀԵՆՑ ԱՉՔՆԵՐՍ ԲԱՑՎԵՑ ՈՒ ԻՄԱՑԱՆՔ, ՈՂՋ ԱԶԳԸ ԸՆԿԱՎ ՍԹՐԵՍԻ ՄԵՋ; ՏԵՆԱՍ ԱՌԱՋ ԻՆՉԻ ՄԵՋ ԷԻՆՔ ԸՆԿՆՈՒՄ` ՀԱ ՀԻՇԵՑԻ ԷՆ ԺԱՄԱՆԱԿ ԷԼ ԸՆՁԱՌՅՈՒԾԻ ԿՂԿՂԱՆՔԻ ՄԵՋ ԷԻՆՔ:

ԱՆՎՃԱՐ ԽՈՐՀՈՒՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Հարգարժան հեռուստաընկերություններ,եթե Ձեզ քննադատում են,աշխատեք տարբերել առողջ քննադատական վերլուծությունը լատիներեն տառերով հայերեն բառերով անկապ ու հիմար մտքերից;Եթե Ձեզ քննադատում են, շատ հնարավոր է դա անում են Ձեզ հարգելով և զգուշացնելով` որ բարեկամի քննադատությունը դա հակառակորդի չարակամ քոմենթ չէ;Իմ քննադատությունը բխում է Ձեր շահերից,որովհետև, եթե ես գրում եմ հոդված երևույթի մասին, ապա ունեմ նաև այդ երևույթի հանգուցալուծումը Ձեր օգտին դարձնելու քայլերի հաջորդականությունը; Եթե ես իմ հոդվածները այս պահին փակել եմ հասարակության համար, արել եմ միայն Ձեր հակառակորդներին չուրախացնելու համար,որովհետև անկեղծ հարգւմ եմ ձեզ; Սա բխում է Ձեր շահերից; Նման վերլուծություններ կարող են անել հակառակորդ հեռուստաընկերությունները, որոնք ամեն ինչ կանեն Ձեզ խանգարելու համար, իսկ իմ խորհուրդներին հետևելով դուք միայն արժանի հակահարված կտաք նրանց;Ի միջի այլոց, եթե քննադատվում է Ձեր ներկայացրած մի պրոդուկտը, չի նշանակում ,որ մյուսները վատն են; Դուք ունեք իդեալական այլ ծրագրեր, որոնք ինձ համար այսօր ամենալավ ծրագրերն են Հայաստանում; Ես ցանկանում եմ,որ իմ քննադատած պրոդուկտը ևս դառնա իդեալական ու համոզված եմ,որ դուք ևս ամեն ինչ կանեք այդ ուղղությամբ

ՀՈՐԴՈՐԵՆՔ ԶՄԻՄԻԱՆՍ

ԴՈՒՔ ԶԳԱՑԵԼ ԵՔ, ՈՐ ՎԵՐՋԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՄԵՐ ԱԶԳԸՆՏԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱԴԻՐՆԵՐԸ ՄԻ ԲԱՌ ԿԱՐՈՂԱՑԵԼ ԵՆ ՍՈՎՈՐԵԼ:նՐԱՆՔ ԱՌԱՎՈՏԻՑ ԻՐԻԿՈՒՆ ԻՐԱՐ ՈՒ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆ: իՆՉ ՈՐ ՄԵԿԸ ԱՍԵԼ Ա, ՈՐ ՀՈՐԴՈՐԵԼ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԿԻՍԱՀՐԱՄԱՅԱԿԱՆ ՏՈՆՈՎ ԽՆԴՐԵԼ-ԶԳՈՒՇԱՑՆԵԼ, ՍՐԱՆՔ ԷԼ ԱՄԵՆ ԲԱՌ ԱՍԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՄԻ ՀԱՏ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆ ՈՒ ՏԵՆՑ ՀՈՐԴՈՐԱԾ ՊԱՀՈՒՄ ՈՂՋ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ