четверг, 28 июня 2012 г.

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՈՒՆԻ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ ???

Երկար մտածեցի թե ում ուղղեմ հարցս;Ի վերջո որոշեցի ուղղել Հ Բիշարյանին,իսկ ինչու ոչ?;
ԵՎ այսպես պատգամավորը կարող է ունենալ սեփական կարծիք?;Հետևելով ԱԺ-ում տիրող վերջին զարգացումներին հետևություն արեցի,որ ազգընտիրները բաժանվել են երկու մասի;Դե դա պարզ է կասեք` դիմություն և ընդդիմություն,հասկացանք, բա ձեր ներքին եսը?; Բա Ձեր ներքին  եսը երբևէ չի արթնանում ու մեջից Ձեզ տանջում? Չի հարցնում,թե դա ծրագիր ա որ դուք ընդունեցիք;Հասկանում եմ պարտավոր եք, կոալիցիա եք, մեկ ա վերջում ասելու եք,որ դուք քիչ եք եղել,Ձեր պատասխանատվությունը ազգի առաջ չնչին ա, մի 5-6 պատգամավոր,ամեն ինչում մեղավոր ա մեծ եղբայրը; Չէ որ ասելու եք, չէ որ ինքներդ էլ գիտեք, որ անիրատեսական ծրագրերը ընդամենը փուչիկ են,ձեր կոալիցիա մտնելը ծիծաղելի ա,ընտրություններից հետո բողոքելը,որ թաղային հեղինակությունների պատճառով է ՕԵԿ-ձայներ կորցրել` շատ անտեղին ա;Պետք չի չէ հիշեցնել, թե ամենաշատ ձայները ով է հավաքել, այսինքն այդ նույն հեղինակությունները ում ձայների  համար են պայքարել; Հիշեցիք/ Հա դրա համար վերջում ասացիք <ԱՅԴՊԵՍ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՍԵԼ>; բա հարց ա առաջանում ինչպես ա կարելի ասել?; Չէ դուք վատ մի զգացեք, որ այս հարցերը Ձեզ եմ ուղղում,ասեմ ավելին ռեյտինգ եմ ապահովվում; Թե չէ ինչի նման ա միայն դիմադիր դիմադիր ելույթները;Ռեյտինգը լրիվ կորում ա; Հենա Ժառանգությւնը կամաց կամաց Ձեր տեղը ուզում ա գրավի; Ինձնից Ձեզ խորհուրդ` հանկարծ դա թույլ չտաք; Պատկերացնում եք,որ ժառանգությունն էլ Ձեզ միանա, դա մեր սերիալներից էլ զավեշտական կլինի: ԵՎ մի հարց էլ` ԱԺ-ում ինչպես կարելի է հաղթել կոալիցիային,ասենք որ նրա կողմից առաջարկված օրենքները չընդունվեն,ինձ թվում է հնարավոր են հետևյալ տարբերակները
1-Եթե ՀՀԿ-ի պատգամավորները մասսայական բացակայեն քվեարկության օրերին, և դուք շատ ուշադիր հետևեք,որ նրանց փոխարեն ոչ ոք չքվեարկի
2-Վերջ,ուրիշ բան մտքովս չի անցնում
Բայց ասեք,որ զավեշտական ա չէ;Հա ի դեպ,եթե նոստալգիան Ձեզ պարուրի ու որոշեք կրկին ընդդիմություն դառնալ, վերոհիշյալ տարբերակը կրկին ուժի մեջ է,քանի որ առանց Ձեզ էլ մեծ եղբայրը բացարձակ մեծամասնություն ունի; Հիմա Ձեզ մոտ ա հարց առաջանում, բա դուք ինչ եք անում մեծ եղբոր կողքին ? ՈՒ սա միշտ կմնա անպատասխան հարց,որովհետև դուք էլ գիտեք` որ անգամ նրանք,ովքեր ձեզ ձայն են տվել ակնկալել են, որ դուք կունենաք սեփական կարծիք, սրտից բխող կարծիք, ժողովրդի սրտից բխող կարծիք,որ կունենաք ու կարտահայտվեք; Հիշեք դիմություն լինել չի նշանակում լինել ժողովրդի կարծիքին ԽՈԻԼ ԿՈՃԱԿ ՍԵՂՄՈՂ

Комментариев нет:

Отправить комментарий