суббота, 20 сентября 2014 г.

Նարգիզից հոտո Մարիամը



Անցյալ տարվա նախագծին Նարգիզ Զակիրովան ժյուրիի անդամներին ստիպեց իրենց պահել ոչ ադեկվատ` բառիս լավ իմաստով; Այս տարի մեր հայուհին` Մարիամը, ստիպեց ժյուրիին անցնել նույն ադեկվատության սահմանագիծը ևս մեկ անգամ; Նախագիծը կարելի է ասել ավարտվեց կույր լսումներ փուլում; Մարիամի կատարումը անվանել հիասքանչ մեղմ ասած շատ քիչ է; Հետաքրքիր է Բիլանը երրորդ անգամ շոկի մեջ ընկնելուց իրեն ինչպես կպահի? ՃՃՃ








пятница, 19 сентября 2014 г.

Ամրագոտու առկայությունը և կրկնակի տուգանքի նամակը նույն տրամաբանությունն ունեն



Վարորդների կողմից արդարացիորեն շարունակվում են բողոքները ` ՃՈ-ան և ԴԱՀԿ-ի գործելաոճից; Այսօր արդեն ՃՈ-ից պատասխանեցին, որ կրկնակի` արդեն վճարված, տուգանքների ուղարկման պատճառը բանկերի անբարեխիղճ աշխատանքի արդյունքն է; Ասել է, թե բանկերը ՃՈ չեն հասցնում ժամանկին վճարված կտրոնները; Այն,որ մենք քարե դարում չենք ապրում, երևի թե բոլորին է հայտնի, և վճարված տուգանքների կտրոնները պետք է, ոչ թե բանկերը վազացնեն ՃՈ, այլ համացամցային ծրագրի միջոցով ապահովի նման տուգանքի մարումը` վճարելուց հետո; Չէ որ երբ մենք կատարում ենք կոմունալ վճարումներ` ասենք գազի կամ էլեկտրոէներգիայի դիմաց, ամենևին էլ չենք պահում վճարման կտրոնները` վստահ լինելով,որ մեկ տարի անց ստիպված չենք լինի վճարել մեկ տարվա վաղեմության մուծումը; Ինչու ՃՈ-ը չի աշխատում նույն ծրագրով?;
Պետք է փաստել, որ`

1.- Ոչ մի քաղաքացի պարտովոր չի վճարման կտրոնը պահել դարերով, որպեսզի ցանկացած պատեհ կամ անպատեհ առիթի դեպքում կտրոնով հանդերձ ներկայանա ՃՈ-ուն;,ժամերով հերթ կանգնի, նկատողություն ստանա սեփական աշխատավայրից`շատ անգամ զրկվելով սեփական աշխատանքից ,որպեսզի ապացուցի իր իրավացիությունը;

2-Ցանկացած բանկում,եթե կատարում ես որևէ մուծում, համակարգչում պահպանվում է մուծումիդ ֆայլը և հերիք է միայն անուն ազգանունիդ մուտքագրումը տվյալների բազա և` մուծմանդ առկայությունը երևում է;Այդ ուրիշ հարց է, որ բանկի աշխատողները ուղղակի կարող է ընդառաջ չգնան մուծողին և չտրամադրեն վճարման կրկնօրինակը;

3-ՄԻՊ-ը պարտավոր է առաջարկությամբ հանդես գալ; Ըստ որի` եթե ՃՈ-ը վարորդին է ուղարկում վաղուց վճարված տուգանքը երկրորդ անգամ, ապա պարտավոր է , վճարման փաստը ապացուցվելուց հետո, վարորդին փոխհատուցի համապատսխան գումարը`  քաղաքացուն անհարմարություն պատճառելու և սեփական կամ բանկի անփույթ աշխատանքի համար;

Վստահ եմ,որ այս դեպքում, ոչ մի բանկ ռիսկ չի անի թերանալ իր աշխատանքում և ոչ մի վարորդ մեկ անգամ ևս ստիպված չի լինի մասնակից լինել վերոնշյալ տհաճ պրոցեդուրաներին;
Հակառակ ցանկացած դեպքում պարզ է դառնում, որ սա բացարձակ նման է ամրագոտիներ չկապելու դեպքում տուգանելու տրամաբանությանը` երբ մեքենայից ներս նայում են այն հույսով,որ վարորդը ամրագոտին կապած չի լինի; Այդպես էլ կրկնակի տուգանքը ուղարկվում է այն հույսով, որ վճարման կտրոնը վարորդը պահած չի լինի;

вторник, 9 сентября 2014 г.

Բա որ երես առ երես հանդիպելուց մի երկու հատ հարց տան այդ գրքից ` գետինը չեք մտնի?


Այ սա ուրիշ բան, սա արդեն բոցերի բոցն է; Սառցե դույլին ու տնական օղուն հաջորդում է գրքամոլի ֆլեշ մոբը; Չէ, բնականաբար կան մարդիկ,որոնք այնքան գիրք են կարդացել, որ ,,,,,,,, ու այս նյութս ոչ թե նրանց է վերաբերում, այլ ճճճճճճ;
Նախ ասեմ, որ ժամանակին ինձ հասանելի բոլոր գրքերը կարդալուց հետո, արդեն ութերորդ դասարանում սկսեցի հանրագիտարաններ կարդալ:
Ես միանգամից չորս հինգ գիրք միասին եմ սկսել կարդալը, ու կարևորը սկզբից գրքերի վերջին տաս էջն էի կարդում, հետո սկսում սկզբից, երբեք բառ առ բառ չէի կարդում բնության կամ ինչ որ զգացմունքի երկարաշունչ շարադրանքները, ընդհանրապես չէր հուզում տվյալ գրքի հեղինակը; Դուրս գալիս էր, կարդում էի, չէր գալիս` անցնում էի հաջորդին, բայց սուտ կլինի ասել, որ ինչ որ կոնկրետ գիրք իմ աշխարհայացի վրա այնպես ազդեր, որ հիմա տասնյակ կազմեի,,,
Բայց դե ոնց կլինի չկազմես; Հանգիստ քո համար նստած բզբզում ես ու մեկ էլ հոպ` էդ անտեր մարտահրավերը; Դե պարզ է չէ, որ ընդունողներից 99 տոկոսն էլ ցանկանում են մի այնպիսի տասնյակ կազմեն, որ դուշման պայթի, որ հետո լուրջ մարդու տպավորություն թողնեն; ՈՒ մեր դասական մարտահրավեր ընդունողը ինչ? պետք է անի` սկսի գուգլով, հիշելով, ընտանիքի անդամներին հարցնելով մի հրաշալի տասնյակ կազմելը; Սա համարյա այնպիսի դժվար պրոցես է, ոնց որ հերթական ֆուտբոլային հանդիպումից առաջ ոչուփուչ Շալանդի համար` Բերեզովսկի գումարած 10 ընտրելու պրոցեսը;
Դե առաջին հորիզոնականում` միանշանակ <Աստվածաշունչն> է; Դա էական չի,որ 100 ից 90 ը տանը այս սուրբ գիրքը պահում են միայն պահելու համար, որովհետև , հակառակ դեպքում, եթե այս գիրքը նրա աշխարհայացի վրա գոնի մի քիչ ազդած լիներ, ապա նա գոնե 10 պատվիրաններից մեկը տարվա կտրվածքով չէր խախտի;
Հաջորդ երեք հորիզոնականներում զետեղվում են փիլիսոփայական ու գիտական աշխատություններ` ըստ ճաշակի; Զետեղողներից 100- 95 ը բացարձակ այդ գրքերը անգամ չի էլ տեսել
Այ հինգերորդ հորիզոնականում հասարակությանը շոկից հանելու համար կարելի է գրել այն գրքի վերտառությունը,որը իրոք կարդացել ես; ՈՒ էական չի դա կլինի Ժյուլ Վեռնի, թե Մարկ Տվենի, ծայրահեղ դեպքում` Խնկո Ապոր աշխատություններից; Ավելի շռայլները վեցերորդ հորիզոնականն էլ կտրամադրեն նույն կարգավիճակի աշխատությանը;
Բայց հոպ, հերիք է Յոթերորդ հորիզոնականում պետք է զետեղել մի այլ կարգի աշխարահռչակ աշխատություն; Մի այնպիսի գործ, որ միանգամից թեթև գրողների թողած տպավորությունը ի չիք դառնա, մի ապոկալիպսիս, կամ աԲոկալիպսիս` էլի ըստ ճաշակի; Տո ինչի միայն յոթերորդը, ութերորդն էլ` ռուսի ասած` կոնտրոլնին;
Ըհը պաշարը վերջացավ; Բա հիմա ինչ? պիտի անենք: Էլի փիլիսոփայություն ?, գիտական?` չէ արդեն անհավատալի կլինի; Թեթև ստեղծագործություն?` լուրջ չեն վարաբերվի; Բա լավ որը գրենք? Հարգելիներս գրեք այն գրքի անունը, որը իրոք կարդացել եք, որը իրոք հիշում եք; Ի վերջո` աշխարհայացի վրա կազդի, թե ոչ որևէ ստեղծագործություն այնքան էլ էական չի; 


Հ.Գ. Անպայման կարդացեք <Աստվածածունչը>
ԱՎ Իսահակյանի <Աբու լալա Մահարին>
Ֆիրդուսու <Շահնամեն>
Նիցշեի աֆորիզմները
Ն Մաքիավելիի տրակտատը
Օմար Խայամի քառյակները
Եզոպոսի առակները

четверг, 4 сентября 2014 г.

Սա չի կարող նորմալ լինել



Չի կարող նորմալ մարդու համար ավելի հետաքրքիր լինի այն, որ Թուքիայում Վիագրաներից մեկին փորձել են փախցնել, կամ,որ մի ջհանդամիս գյոռից(մեջբերում եմ տվյալ նյութի վերտառությունը) եկած սերիալի դերասանուհի մազերը կաշտանվի է ներկել, կամ որ մի ձևավոր հաղորդավարուհի նոր լուսանկար է հրապարակել, կամ, որ Անի Զախարյանն ու ՀՀԿ տատիկը իրականում բաջանաղներ են, կամ, որ Իսլանդիայում մի ղազախ կթվորուհի խուզել է մի ուդմուրտ պատգամավորի կանտովկեքը, կամ, որ  դատարկ տաշտի ձայնով երգչիստը  հերիք չի տեսահոլովակ պիտի ներկայացնի, մի քանի օր առաջ էդ տեսահոլովակի թրեյլերն է ներկայացնում;
Սա նորմալ չի, ինչպես և նորմալ չի, որ ընդդիմադիր գործիչներն ու ակտիվիստները նախընտրում են սրան նրան հայհոյել համացանցում, բայց ոչ մի դեպքում չկանգնել բողոքող ժողովրդի կողքին, քանի որ դրսում շոգ է ու տհաճ, կամ քանի որ` պատվեր չեն ստացել;
Նորմալ չի, երբ դպրոցի տնօրենը նոր ուսուցչուհուն աշխատանքի է ընդունում, բայց առաջին հինգ ամսվա աշխատավարձը գրպանում նրանից;
Նորմալ չի, որ մահամերձ հիվանդ մարդուն սկսում են վիրահատել, միայն նրա կամ բարեկամների կողմից վիրահատության գումարը մուծելուց հետո;
Նորմալ չի, երբ մահացու վտանգ ներկայցնող հարբած վարորդը ՃՈ տեսուչին 10000 դրամ կաշառելուց հետո դառնում է  բացարձակ անվնաս ու շարունակում երթեկը;
Նորմալ չի երբ քահանան քլնգում է աղանդավորին, ոչ թե գաղափարական այլ ֆինանսական հարթությունում;
ՈՒ նորմալ չի, որ մենք բոլորս գիտենք այս մասին ու շարունակում ենք հետևել այս մեծ կրկեսի բոլոր դերակատարներին; Հետևում ենք ու շարունակում վճարել`  սեփական գրպանից, սեփական կյանքից, որպեսզի հաջորդ ամիս տեսնենք, թե ինչ կա,որ էլի նորմալ չի,,,

Հ,Գ,-Հինգ օրից կոմունալ վճարումները կատարելիս` չզարմանաք; Դուք անհամեմատ շատ եք վճարելու