суббота, 15 декабря 2012 г.

ԳՈՄԵՇԱՑԱՎ

Արդեն մի քանի ամիս է ինչ գոմեշը դարձել է Հայաստանում ամենառասկռուտկա արվող անասունը; Մի քանի ամիս է, ինչ մենք լսում ենք,որ ազգաբնակչությունը անտեղյակ-անտեղյակ գոմեշի միս է կերել անարատ տավարի մսի փոխարեն; Այսինքն,եթե իմանար, հաստատ կբոյկոտեր ու չէր ուտի; Հետո իմացանք,որ մինչև օրս էլ մի շարք երշիկատեսակների պատրաստման ժամանակ  գոմեշի միս են  օգտագործել; Հետո սկսեցին եթերով տարբեր ծրագրերում խոսել գոմեշի մսի օգտակարության մասին` մի շարք մեթոդներով ապացուցելով,որ գոմեշի միսը լավ էլ օգտակար միս է, ու տեղ տեղ ավելի օգտակար, քան տավարինը; Ստացվում է,որ մեք դեռ մի բան էլ գոհ պետք է լինենք,որ մեզ ամիսներ, գուցե և տարիներ շարունակ խաբել են ու գոմեշի միս հրամցրել; Էս մի քանի օր էլ ողջ համացանցում տարածվեց մեր տաղանդավոր երգչուհու նոր մեգահիթը գոմեշի մասին; Մտածում եմ,որ արդեն ժամանակն է,որ նոր ՀԿ բացվի` ասենք <Գոմեշասերների միություն>, հնարավոր է,որ նախագահական ընտրություններում սեփական թեկնածու  էլ ունենան; ՈՒմից են պակաս որ?

среда, 5 декабря 2012 г.

ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԸ ՊԱՐՏԱՃԱՆԱՉ ՍՏԱՑՈՂՆԵՐԸ ՍՏԻՊՎԱԾ ԵՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԱՅՆ ՍՏԱՆԱԼՈՒ

Այն, ինչ ինձ հետ կատարվեց այսօր, վստահ եմ շուտով գլխացավանքի պատճառ է դառնալու շատերի համար; Նույնականացման քարտի դիմումը տվել եմ հոկտեմբեր ամսին, և,ըստ կարգի, ստացել եմ քարտս 15 օր հետո;,այսինքն մինչև նոյեմբերի 30-ը,որպես պարտաճանաչ քաղաքացի, հետևել եմ մեր ոչուփուչ  կառավարության հորդորներին ու ստացել <բաղձալի> էլեկտրոնային ստորագրություն պարունակող քարտը;
Իսկ այսօր պարզվեց,որ ժամերով հերթ կանգնելուց ու նյարդերս փչացնելուց  հետո ստացած քարտս կարող եմ շպրտել աղբարկղը; Իհարկե ինձ այս անգամ շատ բարեհամբույր և արագ որոշեցին սպասարկել` ի դեպ անվճար `հայցելով իմ ներողամտությունը, բայց փաստը մնում է փաստ, որ ես այսօր` դեկտեմբերի 5-ին նոր նույնականացման քարտ ստանալու դիմում գրեցի; Իսկ պրոբլեմը կայանում էր նրանում,որ ինձ քարտը հանձնելիս չէին տրամադրել հետագայում այն օգտագործելու համար նախատեսված կոդերը;
Այսինքն պետական մարմնի անփութության պատճառով` ես հայտնվեցի  նրանց իսկ նախատեսած պետական համաֆինանսավորում նախատեսող ժամանակահատվածից դուրս և այլևս չեն օգտվի այդ արտոնությունից; Չնայած մեծ հաշվով թքած նաև այդ արտոնության վրա;
Հիմա ինչ  պատասխան է տալու այդ նույն անգրագետ ու ոչ լիարժեք օրենքների նախագծեր առաջարկող կառավարության գլուխը այն պարտաճանաչ քաղաքացիներին,որոնք հենց առաջին գործարքի ժամանակ,որը կատարելու են նույնականացման քարտով, կպարզեն,որ քարտը լիարժեք չէ?