Այն, ինչ ինձ հետ կատարվեց այսօր, վստահ եմ շուտով գլխացավանքի պատճառ է դառնալու շատերի համար; Նույնականացման քարտի դիմումը տվել եմ հոկտեմբեր ամսին, և,ըստ կարգի, ստացել եմ քարտս 15 օր հետո;,այսինքն մինչև նոյեմբերի 30-ը,որպես պարտաճանաչ քաղաքացի, հետևել եմ մեր ոչուփուչ կառավարության հորդորներին ու ստացել <բաղձալի> էլեկտրոնային ստորագրություն պարունակող քարտը;
Իսկ այսօր պարզվեց,որ ժամերով հերթ կանգնելուց ու նյարդերս փչացնելուց հետո ստացած քարտս կարող եմ շպրտել աղբարկղը; Իհարկե ինձ այս անգամ շատ բարեհամբույր և արագ որոշեցին սպասարկել` ի դեպ անվճար `հայցելով իմ ներողամտությունը, բայց փաստը մնում է փաստ, որ ես այսօր` դեկտեմբերի 5-ին նոր նույնականացման քարտ ստանալու դիմում գրեցի; Իսկ պրոբլեմը կայանում էր նրանում,որ ինձ քարտը հանձնելիս չէին տրամադրել հետագայում այն օգտագործելու համար նախատեսված կոդերը;
Այսինքն պետական մարմնի անփութության պատճառով` ես հայտնվեցի նրանց իսկ նախատեսած պետական համաֆինանսավորում նախատեսող ժամանակահատվածից դուրս և այլևս չեն օգտվի այդ արտոնությունից; Չնայած մեծ հաշվով թքած նաև այդ արտոնության վրա;
Հիմա ինչ պատասխան է տալու այդ նույն անգրագետ ու ոչ լիարժեք օրենքների նախագծեր առաջարկող կառավարության գլուխը այն պարտաճանաչ քաղաքացիներին,որոնք հենց առաջին գործարքի ժամանակ,որը կատարելու են նույնականացման քարտով, կպարզեն,որ քարտը լիարժեք չէ?

Комментариев нет:
Отправить комментарий