среда, 27 августа 2014 г.

Սողունը չի թռչում

Ողջ կյանքում սողացողը թռչել չի կարող

Դեռ երեխա էի, երբ առաջին անգամ դիտեցի 《Առաջին արյունը》(Ռեմբո-1) ֆիլմը: Ֆիլմում Ս.Ստալոնեի մարմնավորած հերոսին անմիջական հրամանատարը դավաճանում է և թողնում թշնամու ճամբարում`գերության մեջ: Թշնամու անտանելի կտտանքներն անգամ չեն ստիպում Ռեմբոյին որևէ գաղտնիք բացահայտել....
Մանկական միամտությամբ ես այդ ժամանակ հարցրի.
-Ինչու Ռեմբոն չի կոտրվում, չէ որ նրա պետությունը դավաճանել է իրեն..?.
Մեծ ընկերներիցս մեկը մտահոգ պատասխանեց.
-Ծախված գեներալը` պետությունը չի.
Մոտ 30 տարի այս պատասխանը ուղեկցում է ինձ կյանքում: Երբեք և ոչ մի դեպքում չեն լինում անլուծելի խնդիրներ; Հաղթում է նա, ով կարողանում է հաղթահարել բոլորի համար անհաղթահարելի խոչընդոտը: Ցանկացած, թեկուզ չնչին հարց կարելի է վերածել անլուծելի դիլեմայի և ընդհակառակը`ցանկացած անլուծելի խնդիր ունի, թեկուզ ինքնաոչնչացման արդյունքում հասանելի, բայց և ռեալ լուծում:
Անգամ դավաճանությունը սեփական անձի նկատմամբ իրավունք չի տալիս Անձին`սայթաքելու;
Տհաս, թուլամորթ և դավաճան մարդիկ, ինչքան էլ կյանքում իրենց ներկայացնեն որպես կենսուրախ, բարի և սրտաբաց հրեշտակներ, միևնույն է մնում են ստոր, ցածրակարգ և կեղտոտ բլոճներ:
Հիշեք, և օգտագործեք ձեր թխած ու քոպի փաստ արած 《սեփական》մտքի զեղումներում`
Ցանկացած մեջքից հարված`դավաճանություն է, իսկ անբարո մարդու պիտակը`ճակատին չի լինում, հոգու մեջ է դրոշմված...
Իսկ ծիծաղելին այն է, որ հոգով նսեմ և ուղեղով ողորմելիներին մեկ մեկ թվում է, որ իրենց անբարո քայլերը կմնան անհայտ ու նրանք կշարունակեն , անհոգ ու ժպտերես,քարշ տալ իրենց ճղճիմ գոյությունը երկրի վրա:
Սողուն ծնվածը երբեք չի թռչում` դա էլ հո ես չեմ ասել)))

понедельник, 11 августа 2014 г.

Մի խառնեք ուղտը ուխտի հետ

Հետաքրքիր է մինչև երբ պետք է ուխտը խառնենք ուղտի հետ?
Հաճախ հիշաչարությունն էլ է օգտակար լինում:
Նման բարձր մակարդակի հանդիպումներում երբեք անակնկալներ չեն լինում`համենայնդեպս սեղանի շուրջ նստողների համար:Բոլոր հարցերը քննարկվում են նախօրեին`հանրության աչքից հեռու:Անցյալ քսան տարիները ապացույց են, որ թշնամու բոլոր խոստումները գրոշի արժեք չունեն`և ցանկացած պայմանավորվածություն , ի վերջո, մնալու է թղթի վրա:
Ըստ իս, վաղը բեկումնային կլինի, եթե մեր դիվանագիտական կորպուսը հարցը մեկընդմիշտ լուծելու պահանջ ներկայացնի ամենակարճ ժամանակահատվածում`այլապես մեծ փոփոխություններ չեմ ակնկալում:
Այսօր պարզ դարձավ, որ վաղը մենք լինելու ենք պահանջողի դերում և գուցե սա ամենառեալ պահն է դիվանագիտական հաղթանակի համար:
Որքան էլ որ ադրբեջանական քարոզչամեքենան սահմանին տիրող իրականությունը ներկայացնի սեփական շահերից ելնելով` Ալիևը և ադրբեջանական հատուկ ծառայությունները ռեալ պատկերացնում են Հայաստանի հանդեպ սեփական ռեսուրսի տկարությունը:Կրիտիկական պահին Ադրբեջանի ֆիասկոն ապահովված կլինի:
Անկախ երկու երկրներում քաղաքական ներքին իրավիճակի, պատերազմից քսան տարի անց, հայերը մեկ մարդու նման պատրաստ են կանգնել սեփական հողը պաշտպանելու համար`ապացույցը կամավորների, ազատամարտիկների քայլերն են և հասարակության տրամադրվածությունը:Լրիվ հակառակ պատկերն է տիրում թշնամի երկրում:Կա գոնը մի արցախյան պատերազմի ազերի վետերան, որը պատրաստ է կանգնել մեր բանակի դեմ??? Սրանից պարզ դիտարկում հնարավոր չի անել:
Հույս ունեմ, որ այսքան շատ հաղթաթղթեր ունենալով`մեր պատվիրակությունը կջախջախի հակառակորդին և հարցը կլուծի առանց , թեկուզ չնչին,կորստի: