суббота, 18 января 2014 г.

Մեծապատիվ գրպանահատներ

Ինչ հիասքանչ երիտասարդներ ունենք, մինչև հանրահավաքը խումբ խումբ խոսում էին լուրջ թեմաներից, քննարկում այնպիսի հարցեր, որ մեր նորօրյա գիտական աստիճան ստացողները անգամ գաղափար չունեն; Զգացվում է, որ զարգացած ու կիրթ սերունդ է; Ախր միթե իշխանավորները չեն հասկանում,որ հենց այս սերունդն է Հայաստանի ապագայի երաշխավորը?; Միթե այնպես եք անելու,որ նրանք էլ հեռանան երկրից?; Ես իմ կյանքի մեծ մասն արդեն անցել եմ ու բացարձակ իշխանությունների ապաշնորհությունից չեմ զարմանում, բայց այս երիտասարդները ախր ափսոս են; Գոնե դա հասկանում եք? Ախր դուք ձեր ողջ կյանքում այս երիտասարդների մտահորիզոնի սահմաններին անգամ չեք կարող մոտենալ, էլ ուր մնաց հասկանաք,որ այսպիսի լկտի ձևով մարդու գրպանը մտնելը դա անգամ մեծապատիվ մուրացկաններիդ համար է ստորություն;

Նոր աղանդը պԱԳրիշկա չի ծակում չէ?


Ֆեյսբուքում ցանկացած հիմար նյութ առավոտյան ներդրվում է, որպեսզի կեսօրին հերքվի կամ փթթի, որպեսզի արդեն երեկոյան, ով չալարի հանդես գա սեփական մտքի գիգանտ հումորային զեղումով:《Հումորիստներ》 ջան եթե ինչ-որ նյութի վրա փոստը այնքան էլ չի ստացվում, ձեզ մեջտեղից մի ճղեք, թող մի նյութ էլ անպատասխան մնա:Օրինակ վերցրեք 《Երը 1-ի》 մշեցի Առաքելից, որի գրասենյակը ոտքը այնքան կախ գցեց, որպեսզի բոլոր գրասենյակները մի մի բան հայտարարեն, ու վերջում պաշտոնապես հայտարարեց ` 《 Ես ձեր տիրու նանը գրԳեմ》:

 P.S.Մոռացա հարցնեմ` հումորիստներ ջան, էդ նոր աղանդը պԱԳրիշկա մագրիշկա հո չի ծակում?

вторник, 14 января 2014 г.

Պարտադիր ռեկետ

Պարտադիր կուտակայինի թեմայով ֆինանսիստների համար կազմակերպված սեմինարից հետո որպես բանական մարդ կարելի է արձանագրել հետևյալը`
1-ոչ ոք սովորական մահկանացուներից դրա բարը չի տեսնելու; ու 25 տարի հետո, որևէ մեկից որևէ մեկը փաստացի չի կարողանալու գումար պահաջել, իսկ հիմա առարկայական`
2-մարդու մահվան դեպքում ժառանգը տվյալ գումարը կարող է ստանալ միայն , երբ ինքը դառնա 63 տարեկան, այն էլ մաս մաս `հաշվի առնելով սահմանված միջինացված տարիքը, որը այս պահին 77-ից կարող են դարձնեն`100 տարեկան.
3-Արտերկիր մշտական բնակության մեկնողները գումարը կստանան, եթե բոլոր թղթաբանական պրոցեսները քաղաքացիության հետ կապված կլինեն 100 տոկոսանոց, ու այդ երկրում էլ գործի նման օրենք:.Դե հիմա հաշվեք, թե ձեր շրջապատում քանի հոգու եք ճանաչում, որ արտերկրի քաղաքացի է դարձել լրիվ օրինական ճանապարհով ու քանի տարում?
3 Դուք ձեր կուտակած գումարի մասին տեղեկանալու եք շատ մշուշոտ.Կոնկրետ թե որ գործարքում է այն ներդրվելու` չեք իմանալու:Չնայած մեծ հաշվով ինչներիդ է պետք?
4 -Ցանկացած ճգնաժամի կամ օրենքների փոփոխության դեպքում գումարը կարող է փոշիանալ
5-Եթե, ի վերջո դուք պնդերեսությամբ ձգեցիք մինչև 63 տարեկանը, գումարը ստանալու եք լավագույն դեպքում այս պահին գործող օրենքով14 տարվա ընթացքում, մաս-մաս:
Այսքանից հետո խորհուրդ լուսապայծառին` ավելի հեշտ չէր լինի կոպիտ ձևով (ռեկետ-ռեկետ`ով կարա ձեզ բան ասի) եկամտային հարկի 24.4 % ը սարքեիք 30 % մեզ էլ մարդա մի-մի հատ պարան տայիք, օճառ ու տաբուրետկա:

четверг, 9 января 2014 г.

《 Դու մի բզբզա, դու մի բզբզա》


Եվրատեսիլի ֆորմատը հենց Արամի ֆորմատն է, ու մի քիչ միամտություն ու թաքնված չարամտություն է նրան մեղադրել , որ այլ մասնագիտություն ունի` ԳԻՎԱՄ Հայաստանում բոլորը իրանց մասնագիտությամբ են աշխատում.Ես Արամի հետ ավելի շատ եմ հույսեր կապում, քան մինչ այդ մասնակցած Հայաստանի բոլոր ներկայացուցիչներին միասին վերցրած.Ի վերջո մեռանք հորդորելով`《 Դու մի բզբզա, դու մի բզբզա》

Հետտոնական,,,,,,

Երբ ֆեյսբուքն է դառնում առաջնայինը, շատ բաներ մոռացվում են; Այդ իսկ պատճառով, մի մոռացեք հետևյալի մասին
1-Հարազատ մարդուն շնորհավորելու համար մի սպասիր նոր տարուն կամ նրա ծննդյան տոնին
2-Եթե չես շնորհավորում նրա ծննդյան տոնը, չի նշանակում,թե չես հիշում այդ օրը,ուղղակի ապրում ես փոխադարձելիության սկզբունքով
3-Մարդու հետ շփվիր ու հանդիպիր նրան, երբ կարոտում ես, այլ ոչ թե նրա ֆիզիկական կորստից հետո համացանցում պատռիր հնարավոր բոլոր տեղերդ մնացյալին ցուցադրելու համար քո նախկին կապվածությունը հանգուցյալի հետ; Ի վերջո մարդկանց ջերմություն պետք է կենդանության օրոք;Միևնույն է տարվա առաջին կենացը նրանց չես նվիրելու;
4-Ամանորի տոներից 13 օր հետո իզուր մի շնորհավորիր պատահական հանդիպած մարդկանց; Ոչ նրանք քո հավեսը ունեն, հաստատ ոչ էլ դու նրանց;
5-Գնահատիր այն մարդկանց, ովքեր կողքիդ են հավերժ` անկախ քո պաշտոնի և հնարավորությունների, որովհետև մնացյալը անարժան են, պատեհապաշտ և շուտով չքվելու են, երբ կախվածություն ձեզանից չունենան;
6-Մի սպասիր առաջինը քայլ դիմացինից; Հիշիր,եթե անգամ որևէ հարազատիդ մոռացել ես շնորհավորել, բայց նա իրապես սիրում է քեզ, ապա նա վստահ է,որ հոգու խորքում դու շնորհաավորել ես իրեն
7 ԵՎ վերջապես` զերծ մնա ձևականություններից քեզ սիրելու ու հավատարիմ մնալու համար ճիշտ մարդկանց ոչ շնորհավորանքն է հետաքրքրում, ոչ նվերը;

суббота, 4 января 2014 г.

Վատ երազ

Շատ վատ երազ տեսա: Ուրեմն մի օր ընդդիմությունը ու իշխանությունը արթնանում են ու տեսնում, որ ժողովուրդը հեռացել է երկրից, մնացել են միայն նրանք ու ընդամենի մի ծերունի:Նրանք երկուսով վազում են այդ ծերունու մոտ.
-Այ պապի, էս ժողովուրդը ուր գնաց?
-ժողովուրդը մեկիցդ զզվում ա, մեկիդ չի հավատում:Դրա համար էլ հեռացավ.մնացել եմ ես,
-Ախր մենք թոշակը բարձրացրինք!
-ճիշտ ա իշխանություն ջան.Մեր տան բյուջեն 60000 դրամ էր, դուք թոշակը ավելացրիք 1000 դրամով, իսկ պահուստային ֆոնդի համար մեզնից գողացաք 3000 դրամ` մեր բյուջեն դարձավ 58000 դրամ.Ոչինչ էդ կմնա բգներիդ: Ընդդիմություն ջան, իսկ քեզ հավատացինք ու 15 տարի լսեցինք, բայց հասկացանք, որ ձեր ՕԳԳ-ն հավասար է 0-ի.Դուք մեղավոր չեք, ձեր օգտակար գործունեության գործակիցն ա 0: Մի նեղացեք ընդդիմություն ջան, քանի դուք սիրուն կոստյումներով ու կուշտ փորով սրիկա իշխանությանը դատի եք տալիս ձեր սիրելի ու սեփական դատարանում, մենք ցնցոտիներով ու սոված մահանում ենք.բա? Այ տենց բաներ.Մի բան էլ ասեմ`թշնամին արդեն հարձակվում ա.էնպես որ ինձ մի որսորդական հրացան տվեք, ես մինչև նրանց զբաղացնեմ, դուք կհասցնեք թռնել.դուխով թռեք տղերք , դուք արդեն ինչ կա չկա ծախել եք, ժողովուրդն էլ ձեզ լքել ա, մնացել եմ ես, անտեր մի բիձա, ինձնից դուք օգուտ չունեք...