четверг, 9 января 2014 г.

Հետտոնական,,,,,,

Երբ ֆեյսբուքն է դառնում առաջնայինը, շատ բաներ մոռացվում են; Այդ իսկ պատճառով, մի մոռացեք հետևյալի մասին
1-Հարազատ մարդուն շնորհավորելու համար մի սպասիր նոր տարուն կամ նրա ծննդյան տոնին
2-Եթե չես շնորհավորում նրա ծննդյան տոնը, չի նշանակում,թե չես հիշում այդ օրը,ուղղակի ապրում ես փոխադարձելիության սկզբունքով
3-Մարդու հետ շփվիր ու հանդիպիր նրան, երբ կարոտում ես, այլ ոչ թե նրա ֆիզիկական կորստից հետո համացանցում պատռիր հնարավոր բոլոր տեղերդ մնացյալին ցուցադրելու համար քո նախկին կապվածությունը հանգուցյալի հետ; Ի վերջո մարդկանց ջերմություն պետք է կենդանության օրոք;Միևնույն է տարվա առաջին կենացը նրանց չես նվիրելու;
4-Ամանորի տոներից 13 օր հետո իզուր մի շնորհավորիր պատահական հանդիպած մարդկանց; Ոչ նրանք քո հավեսը ունեն, հաստատ ոչ էլ դու նրանց;
5-Գնահատիր այն մարդկանց, ովքեր կողքիդ են հավերժ` անկախ քո պաշտոնի և հնարավորությունների, որովհետև մնացյալը անարժան են, պատեհապաշտ և շուտով չքվելու են, երբ կախվածություն ձեզանից չունենան;
6-Մի սպասիր առաջինը քայլ դիմացինից; Հիշիր,եթե անգամ որևէ հարազատիդ մոռացել ես շնորհավորել, բայց նա իրապես սիրում է քեզ, ապա նա վստահ է,որ հոգու խորքում դու շնորհաավորել ես իրեն
7 ԵՎ վերջապես` զերծ մնա ձևականություններից քեզ սիրելու ու հավատարիմ մնալու համար ճիշտ մարդկանց ոչ շնորհավորանքն է հետաքրքրում, ոչ նվերը;

Комментариев нет:

Отправить комментарий