вторник, 25 февраля 2014 г.

Յանուկովիչի կոշիկ լիզողները

Յանուկովիչի երբեմնի աջակիցներն ու ընկերները, իսկ այլ կերպ ասած`ժամակակին նրա կոշիկները լիզողները, իրար հերթ չտալով, հրաժարվում են նրանից ու մեղադրում բոլոր հնարավոր ու անհնար հանցագործությունների մեջ;Եվ այդ ամենը անում են մի այլ կարգի խմբագրված, անգամ կարծես վաղուց գրված ճառերի միջոցով; Ես չեմ զարմանա,որ նրանցից շատերը առաջիկայում կրկին տեղ գրավեն ՈՒկրաինայի իշխանության կազմում;Ինձ համար միշտ ուրացողն ու դավաճանը ավելի նսեմ է քան հանցագործը; ԵՎ, եթե Յանուկովիչին պետք է պատժել, ապա պետք է նաև պատժել նրա բոլոր թիմակիցներին անխտիր;
Այս օրինաչափությունը չի կարելի կիրառել միայն մեր երկրում; Քանի որ իրադարձությունների նման զարգացումների դեպքում ուրացողները մի գիշերվա ընթացքում կուրանան իրենց առաջնորդին և հաջորդ օրը կարթնանան,որպես նոր երկրի տիրակալներ;
Կազինոների ստավկաների մասնագետը սիրահոժար կվերածվի ճորտի;
Ապաշնորհ բիոԶուքարանագետը կդառնա կուտակայինի էքսպերտ
Ավանդների երդվյալ վերադարձնողը`........էլ չասեմ
ԵՎրոինտեգրասերը` Մաքսայնամոլի;
Գուցե հենց սա է պատճառը, որ ապագա ուրացողները պարբերաբար նսեմացվում են առաջնորդի կողմից,որովհետև վերջինս վստահ է,որ իշխանության կորուստի դեպքում, առաջին հերթին, քարկոծվելու է թիմակիցների կողմից; Եվ ինչքան էլ արխիվացնես նրանց բոցաշունչ սիրո և հավատարմության ելույթները առ միակ ու անսխալական առաջնորդ, միևնույն է նոր,արդեն վաղուց դարակներում պահված ճառերով նրանք կապացուցեն,որ լրիվ ուրիշ բան էին ուզում ասել;

среда, 5 февраля 2014 г.

Ոչինչ չի փոխվելու

Ոչինչ չի փոխվելու, քանի որ երբեք և ոչ ոք չի պատժվելու; Պատժվելու են միայն քավության նոխազ դարձած մի քանի քարկտիկ, իսկ իրական հանցագործները շարունակելու են վայելել իրենց թալանածը; Մեզ մոտ հնարավոր է մի անդրավարտիքով սկսել պաշտոնավարելը և մի քանի տարի հետո դառնալ միլիարդատեր, հետո թողնել պաշտոնը կամ հրաժարվել դրանից ու մնալ անպատիժ;Սա է իրականությունը; Սա է կաթսայից օգտվողի ճակատագիրը; Մի քանիսը լափում են, հետո նրանց հաջորդում են մյուսները, ու այդպես շարունակ; Ոչինչ չի փոխվելու, և ոչ ոք իր մեղքերի համար չի գնդակահարվելու; Դեմոկրատիա ջան, մեռնեմ ջանիդ...

Երկու խնդրանք ՃՈ պետին

Ճանապարհային ոստիկանություն, մեռնեմ ձեր ջանին, ի վերջո դուք ապացուցեցիք,որ ԱԺ-ից ու Սաշիկից ավելի շատ եք մտածում հասարակ քաղաքացու առողջության մասին (առողջապահության ոլորտից ոչ մեկին չեմ նշել, որովհետև` շատ խնդալու կլիներ); ՈՒղղակի զարմանում եմ, թե ինչու երկու տարի մտածեցիք,ու նոր հասկացաք,որ ցանկացած վարորդի մեքենան առանց պատճառ կանգնեցնելու համար ուղղակի պետք է ռեյդ կոչված օրերը դարձնել ամեն օր; Հիմա այլևս ոչ մի օրինապաշտ վարորդ չի կարող անկեղծ հարցնել,թե իրեն ինչու եք կանգնեցրել; Ռեյդ ա, և վերջ; Ամբողջ քաղաքով, օրվա ցանկացած ժամի,փնտրում ենք հարբած վարորդների; Ես ողջունում եմ ձեր նախաձեռնությանը,բայց մի երկու խնդրանք էլ իմ կողմից`
1-Հնարավոր է,որ ՀԱԹ ում գտնվոր Սվաճյան և Շերամի փողոցների հատման կետում միակողմանի փողոցի նշան դնեք?; էդքան էլ ճիշտ չի,եթե փողոցի մի ծայրում նշան կա, մյուսում` ոչ; Ոչ ոք մատից հոտ չի քաշելու,որ իմանա այդ մասին; Իսկ անտեղյակությունից,ի դեպ, առաջանում է պատասխանատվություն ;
2 Նույն թաղամասի Րաֆֆու փողոցի վրա, եկեղեցու և նախկին Սթար խանութի միջև`խանութի նախկին տերերի հորդորով, էլի ափալ թափալի մեջ, տեղադրեցիք շրջադարձի նշան,որպեսզի վարորդները անտարբեր չանցնեն խանութի կողքով ; Բա այդ դեքում ինչու նույն շրջադարձը չդրեցիք եկեղեցի այցելողների հարմարավետությունը ապահովելու համար?;
Մի ամբողջ թաղամասի բնակչություն իրենց շենքից գազալցակայան հասնելու համար տրամաբանական 50 մետրի փոխարեն ստիպված են 4 կմ վարեն մեքենան; Ժամանակը չի սրա մասին մտածելու?
Ի դեպ հատկանշական է նաև,որ հատուկ երկու ՃՈ հերթապահ մեքենա օրնիբուն հսկում է հենց մատնաշածս երկու հատվածները,որպեսզի վայրկյան առաջ կանխարգելեն օրինազանց վարորդների խախտումը` ապահովելով մեր բոլորի անվտանգ ապագան;

Հերիք է մեր մասին մտածեք

Հլը դուք մի պահ պատկերացրեք, թե մենք ինչքան երջանիկ կլինեինք, եթե վերջին 20 տարում ոչ մի սահմանադրական բարեփոխում չլիներ, կառավարություն չլիներ, ԱԺ չլիներ, ժողովրդի ցավով ապրող կուսակցություններ չլինեին,ժողովրդի մասին անընդհատ մտածող ու լավություն անողներ չլինեին, ժողովրդի ապագայի մասին մտածողներ չլինեին ու չլինեին; Արա դե հերիք ա էլի մեր մասին մտածեք, գոհ ենք, էլ չենք ուզում, մի քիչ էլ նույն տեմպերով ձեր ցեղ ու գերդաստանի մասին մտածեք, թողեք տեսնենք էս ամսվա գազի վարձերը ոնց ենք մուծելու..