среда, 31 июля 2013 г.

Աստված հոգիդ լուսավարի պարզ ու լավ մարդ

Մեզ թվում է,որ նման մարդիկ երբեք մեզ պետք է չլքեն, Նրանք միշտ պարտավոր են լինել մեր կողքին,որովհետև նրանց ժպիտը և դրական էներգիան անհրաժեշտ է մեզ; Նրանց կենսուրախությունը ստիպում է մեզ ապրել ի հեճուկս անտանելի իրականության; Մարկը անչափ դրական մարդ էր և անգամ ամենածանր պահերին բոլորի համար ելք էր գտնում ամեն բան հաղթահարելու;Բոլորի համար ելք էր գտնում, բայց ավաղ իր համար այդ ելքը այդպես էլ չգտնվեց....Աստված հոգիդ լուսավարի պարզ ու լավ մարդ

четверг, 25 июля 2013 г.

ՃՈ աշխատակից freecar-ից կարող է օգտվել նաև ձեր բարեկամը

Հարգելի ՃՈ աշխատակիցներ,իմ և իմ ընկերների մեքենաների ապակիների վրա չի փակցրած ակցիային առնչվող որևէ գրություն, բայց ինքներդ էլ լավ գիտեք,որ մենք արդեն չորս օր է ապահովում ենք ՀԱԹ-ից քաղաքի տարբեր ծայրամասեր  քաղաքացիների անվճար փոխադրումը; Չորս օրերի ընթացքում իմ մեքենան արդեն կանգնեցնում եք երեք անգամ, իհարկե դեռ չեք տուգանել,քանի որ պատճառ չեք գտել; Բոլորիս էլ պարզ է նպատակը, սակայն հայտնում եմ ձեզ, որ իմ փաստաթղթերը իդեալական վիճակում են; Կարող եք ինձ կանգնեցնել ամրագոտիների պատճառով, քանի որ երբեեք չեմ ստիպի,որ մեքենայիս հետևում նստած ուղևորները ամառվա շոգին օդտվեն դրանցից; Մի մոռացեք մենք այս ամենը անում ենք նրանց օգնելու համար, այլ ոչ թե գերի վերցնելու; ԵՎ մեկ էլ մի բան, մի մոռացեք, որ մեր կողմից անվճար փոխադրվող քաղաքացիների մեջ կարող են նաև ձեր ընտանիքի անդամները կամ բարեկամները լինեն; Չեմ կարծում,որ դրանից հետո Ձեզ հաճելի կլինի Ձեր կողմից արված քայլը
 Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ ձեզ այսուհետև կանգառից մի 5 մետր հետո կանգնեք; Ինքներդ եք զգում,որ հիմնականում ՃՈ-ը հենց կանգառում կայանելու խախտումն է արձանագրում; Մեզ համար ավելի հեշտ է լինում ձեզ սպասարկել,եթե ստիպված չենք լինում կանգառում կանգնելու, իսկ եթե մեր մեքենաները ուշանում են դուք էսպես թե էնպես կարող եք օգտվել երթուղայիններից; Նրանք միևնույն է ցանկացա' վայրում <իրավունք> ունեն կանգառ անելու;
ՀԳ Շնորհակալ եմ ակցիային մասնակցող բոլոր մարդկանց սկզբունքայնության համար

вторник, 16 июля 2013 г.

Բա ուրիշ հեռագիր ինչի չի ուղարկում?



<ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Պոդոլսկի մերձակայքում մարդատար ավտոբուսի ողբերգական վթարի կապակցությամբ:> Դե սա արարողակարգով էլ էր նախատեսված;
Իսկ հետաքրքիր է այս կադրերը տեսնելուց հետո որևէ այլ հեռագիր Պուտինին ուղարկել չի մտածել? Չի մտածել, որ սեփական ձրիակեր մանկլավիկներից մի երկու հոգի ուղարկի նախկին ազատամարտիկի դատավարության ժամանակ նրա կողքին լինելու համար?; Այսօր ոչ ոք իրավունք չունի դատավոր խաղալու. Ոչ ոք չի կարող ասել վթարի իրական պատճառի մասին; Հնարավոր է չէ,որ վթարի պատճառում մարդկային գործոնը մինիմալ լինի?; Հնարավոր է չէ,որ ասենք Կամազը անսարք լիներ?, կամ,թեկուզ մարդկային գործոնը լինի, մարդուն կարելի է այսքան նվաստացնել; Միթե ռուսները այսպես կվերաբերվեին,եթե Հարությունյանի փոխարեն վարորդը ասենք ռուս լիներ;

Հ.Գ.Թող Աստված ավտովթարում զոհվածների հոգին լուսավորի, ու թող անեծք թափվի բոլոր նրանց գլխին, իրականում ում մեղավորությամբ այսօր Հարությունյանի նման հարյուր հազարավոր հայեր ստիպված են աշխատել օտար երկրներում,ու անախորժությունների հանդիպելիս մատնվեն բացարձակ անտարբերության նույն այդ մեղավորների կողմից