понедельник, 11 февраля 2013 г.

ՍՈՖԻՆ ԽՈՒՍՏՈՒՓԸ ՏԵՂԱՓՈԽԵՑ ԱՐՑԱԽ

Գեղեցկուհի Սոֆի Մխեյանը, որը, վերջերս պարզվեց, որ վոկալի հզորագույն մասնագետ է, երեկ փայլեց նաև աշխարհագրության, ի դեպ` սեփական երկրի աշխարհագրության փայլուն իմացությամբ` Կապանից, ի դեպ կապանցիների և ողջ Սյունիքի սրբագույն խորհրդանիշ Խուստուփ լեռը, Արցախ տեղափոխելով;
Ախր մեռնեմ հորդ Աստվածներին, հերիք ա էլի, մեկ մեկ էլ մի խոսիր, մեկ մեկ էլ մի արտահայտվիր, թե չէ վաղն էլ կարողա Արագածը տեղափոխես Քոբուլեթի; Խղճա մեզ ՍՈՖԻիիիիիիիիիիիիի

пятница, 8 февраля 2013 г.

Այս զուգարանների ձեռք բերումը , ապահով Հայաստան ստեղծելու առաջին քայլն է ԵՎ ՎԵՐՋ
Մեր բազմաչարչար վարչապետի գիտակցության գագաթնակետն է ԵՎ ՎԵՐՋ
Մեր ազգի չեբուրաշկաներին իմ կողմից ամենամեծ նվերն է ԵՎ ՎԵՐՋ
Մեր ազգի ոչ չեբուրաշկաներին իմ լկտիության ու մարդատյացության ցուցադրումն է ԵՎ ՎԵՐՋ
Ձեր բոլորի վրա թքած ունենալու իմ բացահայտ գործելաոճն է ԵՎ ՎԵՐՋ
ՈՒ ամենակարևորը, դուք այնքան լավն եք, որ միևնույն է ուլերի նման ականջներդ կախ գնալու եք ինձ ընտրեք ԵՎ ՎԵՐՋ

четверг, 7 февраля 2013 г.

ՀԻՄԱ ԷԿԵԼ ԵՍ ԷՍ ՈՒՆԻՏԱԶԻ ԳԼԽԻՆ ԿԱՆԳՆԵԼ ԵՍ, ՈՐ ԻՆՉ ԱՆԵՍ?

Ամենակոպիտ հաշվարկներով 340000 դոլլարով կարելի էր կառուցել 70 սովորական զուգարան ու տեղադրել Հայաստանի բոլոր տուրիստաշատ կենտրոններում, ոչ թե ռիարիտետի նման տեղադրել Այրարատ կթ-ի դիմաց, ու մեկ էլ Տաթևում; Էս խելոքները երևի մտածում են, որ եթե Բաղրայի անցակետում մի տուրիստի մոտ առաջանան օրգանիզմը թեթևացնելու անհաղթահարելի ցանկություններ, ապա նա պետք է ճղցրած հասնի Տաթև,որպեսզի իրագործի իր բաղձալի երազանքը, կամ նույն տրամաբանությամբ, եթե մեկը վատանա Օպերայի տարածքում, ապա 3 կանգառ պետք է վազի, որ բաղձալի բիոզուքարանին հասնի;
Սա է մեր ապահով հայաստանի միֆը; Ես չեմ զարմանա, որ շուտով այդ երկու բիոզուգարանները կսեփականաշնորհվեն ինչ որ հայտնի օլիգարխի կողմից,որը իր լծակների շնորհիվ փակել կտա մեր երկրում գործող բոլոր զուգարանները, ի դեպ, սրա նախադեպը եղել է 5 տարի առաջ, և մեր  բիոզուգարանատենչ հայրենակիցները, իրենց պարտքը կհամարեն անպայման իրենց օրգանիզմում հավաքված ողջ անպետքությունը բաշխել հենց նրա զուգարաններին; Մի քանի սուպերմարկետների ցանցին մոտ գտնվող աղբյուրներն էլ հայտնում են, որ շրջանառության մեջ կներդրվեն նոր կուտակային քարտեր և տվյալ սուպերմարկետներից 5000 դրամից ավել գնումներ կատարողների համար կսահմանվեն հատուկ զեղչեր բիոզուգարաններից օգտվելու  համար;
Ես մեր իշխանությունների անհագուրդ ախորժակի վրա չէի կասկածում, բայց որ նրանք կընկնեն մեր օրգանիզմում մարսված զանգվածը սրբորեն պահպանելու գործընթացի հետևից, դա արդեն նորություն էր;

суббота, 2 февраля 2013 г.

Ձեզ թվում էր մենք ֆիլմը չէինք նայելու???????

Լավ ամեն ինչը մի կողմ դրած, անգամ երկիրը երկիր չի արտահայտությունը;Լավ, որ մեր երկրում ամեն ինչ շատ վատ է, անգամ անտանելի, համենայնեպս այն ամենը ինչին ձեռք են տալիս իշխանությունները; Էս ամեն ինչից զատ` Նժդեհի մասին պատմող ֆիլմը գոնե կարող էին չէ չապականել?; Հիմա հարց ; Մարդիկ ,որոնք բժիշկ չեն, իրավունք չունեն խառնվեն վիրահատողի գործերին, բայց  էդ ով է ասել,որ սովորական մահկանացուն իրավունք չունի կարծիք հայտնել ֆիլմի մասին, որը, ի դեպ, նկարահանվում է հենց լայն մասսաների համար; Ախր այ իշխանություններ,որ ֆիլմի առաջին դիտման ժամանակ ոտքի վրա ծափահարում էիք, չէիք ամաչում? Չէ որ մի օր մենք էլ էինք այդ ֆիլմը դիտելու; Մենք, հասարակ ժողովուրդս, որ Նժդեհին  իրոք պաշտում ենք,իրոք կարդացել ենք նրա մասին, ի տարբերություն Ձեր շարքերում գտնվող էն բազմաթիվ անգրագետների,որ անգամ իրենց անուն ազգանունը ճիշտ գրել չգիտեն, ուր մնաց Նժդեհի կյանքն ու գործունեությունը ուսումնասիրած լինեն; Լավ դուք չեք ամաչում իշխանության սպասավոր մտավորականներ, հիմա դուք ուզում եք ասել,որ այդ ֆիլմը հրաշալի էր? փաստորեն դա է ձեր ճաշակը? ԴԱ Է ՁԵՐ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԿԱՐԾԻՔԸ?:  Հաթաթա էիք տալիս,որ ֆիլմը նայելուց հետո կարծիք հայտնենք? նայեցինք, հետո?; Լավ այսքան որակյալ ռեժիսորներից դուք հենց էս տարբերակը պետք է ընտրեիք? սա էլ հո տնտեսական ծրագիր, կամ արտաքին ու ներքին քաղաքականության հարցեր չէին, որ չեք կարողանում իրագործել; Գումարը հատկացված էր, արժանի հերոսը կար, հասարակական հետաքրքրությունը անսպառ էր; Միթե այսքանից հետո մեզ պետք է ապացուցեիք, որ անգամ մի ֆիլմ էլ նկարելու ունակություն չունեք;
Հիմա հարց կառաջանա, թե ինչ կապ ունի իշխանությունը ֆիլմի հետ? Բացատրեմ սա դարի ֆիլմ էր, սա, երևի թե, մեր ամենահզոր ֆիլմը պետք է լիներ, սա այն ֆիլմն էր,որ ինչու չէ` պետք է ցենզուրա անցներ,պետք է անգերազանցելի լիներ, որ ոչ ոք, ոչ ոք, ոչ ոք անգամ մի վատ բառ չկարողանար ասել նրա մասին, որովհետև հումորային, կամ օճառային սերիալ չէիք նկարում, այլ ֆիլմ մեր մասին, հայի մասին ՄԵՐ ՆԺԴԵՀԻ մասին...