четверг, 7 февраля 2013 г.

ՀԻՄԱ ԷԿԵԼ ԵՍ ԷՍ ՈՒՆԻՏԱԶԻ ԳԼԽԻՆ ԿԱՆԳՆԵԼ ԵՍ, ՈՐ ԻՆՉ ԱՆԵՍ?

Ամենակոպիտ հաշվարկներով 340000 դոլլարով կարելի էր կառուցել 70 սովորական զուգարան ու տեղադրել Հայաստանի բոլոր տուրիստաշատ կենտրոններում, ոչ թե ռիարիտետի նման տեղադրել Այրարատ կթ-ի դիմաց, ու մեկ էլ Տաթևում; Էս խելոքները երևի մտածում են, որ եթե Բաղրայի անցակետում մի տուրիստի մոտ առաջանան օրգանիզմը թեթևացնելու անհաղթահարելի ցանկություններ, ապա նա պետք է ճղցրած հասնի Տաթև,որպեսզի իրագործի իր բաղձալի երազանքը, կամ նույն տրամաբանությամբ, եթե մեկը վատանա Օպերայի տարածքում, ապա 3 կանգառ պետք է վազի, որ բաղձալի բիոզուքարանին հասնի;
Սա է մեր ապահով հայաստանի միֆը; Ես չեմ զարմանա, որ շուտով այդ երկու բիոզուգարանները կսեփականաշնորհվեն ինչ որ հայտնի օլիգարխի կողմից,որը իր լծակների շնորհիվ փակել կտա մեր երկրում գործող բոլոր զուգարանները, ի դեպ, սրա նախադեպը եղել է 5 տարի առաջ, և մեր  բիոզուգարանատենչ հայրենակիցները, իրենց պարտքը կհամարեն անպայման իրենց օրգանիզմում հավաքված ողջ անպետքությունը բաշխել հենց նրա զուգարաններին; Մի քանի սուպերմարկետների ցանցին մոտ գտնվող աղբյուրներն էլ հայտնում են, որ շրջանառության մեջ կներդրվեն նոր կուտակային քարտեր և տվյալ սուպերմարկետներից 5000 դրամից ավել գնումներ կատարողների համար կսահմանվեն հատուկ զեղչեր բիոզուգարաններից օգտվելու  համար;
Ես մեր իշխանությունների անհագուրդ ախորժակի վրա չէի կասկածում, բայց որ նրանք կընկնեն մեր օրգանիզմում մարսված զանգվածը սրբորեն պահպանելու գործընթացի հետևից, դա արդեն նորություն էր;

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить