пятница, 18 апреля 2014 г.

ԱԲՈկալիպսիս-մտորում լուրջ մարդկանց համար

Ամենատաղտկալին այն է, որ կեղծ իմաստունները կլռեն`հանդիսանալով իրական մեղսագործներ, իսկ նրանց սովամահ երկրպագուները կհոշոտեն հակառակորդի նույնչափ հիմար ու խաբված երկրպագուներին` արդյունքում մնալով սոված ու թշվառ:
Կհայտնվեն նոր սովամահ, հիմար ու պարապ երկրպագուներ, որոնք իրենց անտաղանդ գոյությամբ կապահովվեն ֆետիշացվածների լափը, իսկ վերջիններս կվայելեն կերակրատաշտակի բարիքներից, իրենց իսկ ստեղծած հակառակորդների հետ`նրանց կողմ շպրտելով նախատեսված թուլլափայը; Անինքնասիրության սիմֆոնիա: Հաճախորդացավին կփոխարինի ֆանատիզմը`երկրպագուացավը: Վերջինով տառապողների մեծ մասը չեն ձգի մինչև հերթական ժամկետանց ձեթավայելումը ու շան նման կսատկեն` ֆետիշի արքունիքի պարիսպներին լղոզված, իսկ առավել դիմացկուն մուրացիկները սեփական լեզվով կլպստեն վերոհիշյալ պարիսպները`հուսալով արժանանալ ֆետիշացվածի հայհոյանք- օրհնանքին: Երկրպագուն կդառնա քաղաքական կատեգորիա և դաշտից դուրս կմղի հաճախորդին:
Ասում են մարդ արարածը սկիզբ է առել այս անիծյալ տարածաշրջանում. Հետևաբար տրամաբանական է, որ նույն այդ մարդու կատարյալ դեգրադացիան և վախճանը էլ պետք է լինի հենց այստեղ:
Մարդ, Տմարդ և այլն և այլն և այլն...

ՍՈՒՍԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ `ՄԵՐ ԷՍՏՐԱԴԱՅԻ ԻՐԱԿԱՆ ԱՊԱԳԱՆ


 
Ինձ ոչ մի հեռուստանախագծի մրցութային քվեարկության արդյունքները այդքան էլ չեն հետաքրքրել, այնպես որ , ամեն դեպքում, իմ համար միանշանակ հաղթողը Սուսաննա Պետրոսյանն է հենց գոնե այն բանի համար, որ միակ յուրահատուկ ու իրական հիթը նա է ներկայացրել: Կանցնի մեկ ամիս կհամոզվենք որ երգն է ավելի լսվելու.Սուսաննա ջան դու միևնույն է արդեն հաղթել ես`անկախ վերջնական արդյունքների.