пятница, 25 июля 2014 г.

Առաջնորդ լինելը դա փիլիսոփայություն է

Մենք հաճախ ենք ոհմակը ասոցացնում բացասականի հետ, սակայն այդ ոհմակում կա մի օրենք, որը ավելի քան ուսուցողական է և ընդօրինակելի:
Գայլերը, ոհմակի գոյության ողջ ընթացքում ընտրում են առաջնորդի, որը իրականում ոչ թե ամենաուժեղն է, այլ ամենաիմաստունը:Թե ինչպես են բնազդով առաջնորդվող գիշատիչները կարողանում դա անել, ես ինքս չգիտեմ, բայց գիտեմ հետևյալը.
Առաջնորդ լինելը դա փիլիսոփայություն է:Թե ինչպիսի հատկանիշներ նա պետք է ունենա, յուրաքանչյուրս ունի իր ընդհանրական ու անհատական մոտեցումը, բայց կա մի բան, որ գիտեն միայն իսկական առաջնորդները`
Ծայրահեղ անլուծելի խնդրի առաջացման ժամանակ իրական առաջնորդը կլուծի այն`անգամ ի վնաս սեփական հեղինակության, անգամ եթե ոհմակի և ոչ մի ներկայացուցիչ արժանի չէ նման զոհաբերության, անգամ եթե չլուծելով այդ խնդիրը ինքը որևէ կորուստ չի ունենա, իսկ լուծելուց էլ `չի վայելի ոհմակի երախտագիտությունը իր հանդեպ, որովհետև Առաջնորդը միշտ ունի ծայրահեղ պատասխանատվության զգացում և ոհմակից յուրաքանչյուրի, չգիտակցված քայլերից առաջացած հետևանքների, պատասխանատվությունը կրելու առաքելություն:

суббота, 5 июля 2014 г.

Ֆուտբոլը լամբադա չի



Ֆուտբոլը լամբադա չի, որ հաճույք ստանաս, ու պարտադիր չի ֆուտբոլիստը սալդո անի կամ շպագատ իջնի`որ ասեք բարձր տեխնիկա ունի:ֆուտբոլային հաղթանակը խաղի ավարտին`հաշիվն է միայն:Լավ է չեք ասում, լատինացի շախմատիստները եվրոպացիներից ավելի լավ են նայվում, որովհետև խաղի ժամանակ հաճախ բաչատա են պարում;
Զարմանում եմ այն ձևավորված կարծրատիպի վրա, որ արգենտինացիներն ու բրազիլացիները գեղեցիկ ֆուտբոլ են ցուցադրում:Սա է գեղեցիկ խաղը? Սա անշուք, անիմաստ, ժամանակ սպանող ֆուտբոլ է; Լատինական ֆուտբոլը վաղուց է կորցրել դրոշմ հանդիսացող տեխնիկապես հետաքրքիր խաղը:Ես կասեի, որ բրազիլացի Դեվիլսոնից հետո`լատինական ոճը մեռել է; Գուցե Մեսսին Բարսելոնայում անցյալ տարի, այն էլ մեկ-մեկ, հիշեցնում էր լատինական ոճի մասին, բայց այս առաջնությունում լատինական գրանդների խաղը տեխնիկայով զիջում է անգամ հոլանդացիներին; Մի անգամ լատինացիների երկրպագուներին հարցրի, թե ինչով է նրանց ֆուտբոլը հետաքրքիր`կարող է սամբա կամ լամբադա են պարում, կամ գուցե բաչատայի տարրեր են օգտագործում? Այդքան մի քոպի փաստ արեք ուրիշների նախկինում ասածները`ոչ մի թիմ էլ այսօր չի խաղում հանդիսականի համար, ոչ մի ֆուտբոլիստ էլ չի ցանկանում ոտքերը վնասել ու զրկվել միլիոնավոր դոլլարներից:Իսկ մեզ մնում է երկրպագել մեր նախընտրած թիմերին`ինչ կարգի զիբիլ խաղ էլ նրանք ցուցադրեն:
Պարզ է արդեն, թե ով է չեմպիոնի հավակնորդը, բայց միևնույն իմ շնորհակալական խոսքս կուղղեմ` Չիլիի և Կոստա Ռիկայի հավաքականներին, Մեքսիկայի դարպասապահ`Օչոային, Ռոբենին, կծան Սուարեսին և իհարկե Ռոդրիգեսին:
Գերմանիա-Բրազիլիա
Հոլանդիա (հավանաբար)-Արգենտինա
Աշխարհի ամենաստաբիլ թիմն ընդդեմ առաջնության տանտերերի, որոնք հինգ անգամ արդեն նվաճել են բաղձալի տիտղոսը`հռչակվելով պենտակամպիոն :Նախ վեցերորդ անգամ չեմպիոն դառնալով`բրազիլացիները շատ առաջ կանցնեն մնացածից և հետագայում շատ թիմերի չեմպիոն դառնալու մոտիվացիան ավելի կնվազի , ֆուտբոլն էլ ավելի անհետաքրքիր կդառնա:Արգենտինան, թեկուզ անհասկանալի Մեսիով, անգամ եզրափակչի թեկնածու չէ, որովհետև դժվար է ասել`թե ինչով են նրանք առավել Հոլանդիայից..
Եկել է կարծրատիպերը ջարդելու ժամանակը: Արդար կլինի, որ Լատինական Ամերիկայում անցկացվող առաջնությանը կայանա մաքուր եվրոպական եզրափակիչ:
Գերմանիան արժանի է չեմպիոնության`մշտապես կայուն ու ստաբիլ խաղի համար:
Հոլանդիան արժանի է չեմպիոնության մշտապես հիանալի ֆուտբոլիստներ ունենալու, իսկ այս առաջնությանը սեփական գլխից բարձր ցատկելու համար;

среда, 2 июля 2014 г.

Պայթած ու ծակ փուչիկների կրկեսը

վերջին վեց տարիների ընթացքում փաստացի որևէ հարց չի լուծվում ի օգուտ ժողովրդի: Որևէ բողոք ակցիա չի ավարտվում մեր հաղթանակով: Բացարձակ նույն սցենարը`նույն վերջաբանով.Սա փաստ է, սա հիասթափություն է, սա պարտություն է, սա արդեն վերջն է (օրինակ չբերեք մասնավոր երկու դեպք, որի արդյունքում 100-ը չդարձավ 150, բայց գազի գինը մի քանի անգամ գերազանցեց սպասելիին)
 Իշխանությունը բացարձակ անտեսում է մեզ , ընդդիմությունը զուտ խնդիր ունի իր իմիջը պահելու:Արդեն հիասթափության այն պահն է, որ մեկ երկու անհատների էլ առանձնացնել չեմ ուզում:Բոլոր ազնիվ քաղաքացիները խեղդվում են այս հորձանուտում:
 Բոլոր փրկիչ ու մերկացնող ճառերը ընդամենը լարվածություն են կոտրում, բայց որևէ հարց ՓԱՍՏԱՑԻ չի լուծվում:Բոլոր նախապես գրված ու խմբագրված ճառերն էլ, արհամարհվում են դեգեներատների կողմից, քանզի ընդունվում են ` որպես պլանի կատարում:;Սա արդեն վերածվում է կրկեսի, որտեղ հմուտ լարախաղացները հիմարացնում են ժողովրդին:
Ֆեյսբուքյան տիրույթում հետևում եմ իմ ակտիվ ընկերներին ու զգում, որ, թեև նրանցից մի քանիսի մոտեցումները որոշ հարցերի շուրջ տարբերվում են, ընդհանուր առմամբ` նրանք ավելի սրտացավ են երկրիս ճակատագրով, քան այն մարդ-ֆեյքերը, որոնք կամ գարշանքի հասնող քծնանքով կամ ծայրահեղ բութ ու դատարկ վայրահաչով արտահայտվեցին նրանց մասին, ովքեր թքած ունենալով երկու կողմերի վրա էլ շարունակում են իրենց ազգատյաց արշավը:
Հիմա մի հռետորական հարց` երբ, ինչ որ մեկի դոբրոյով, հեռուստաեթերով ինչ որ մի.......լաաավ ասենք քաղաքական գործչի տնազ` հայհոյում է 《անձեռնամխելի》ընտրյալի, բայց այդ ոչ ու փուչ ընտրյալը նույն տեմպերով շարունակում է մղկտացնել ժողովրդին, իսկ մեր քաղաքական գործչի տնազը հաջորդ օրը ֆռֆռում է 5000 $ անոց կոստյումով, որ սոված ժամանակները միայն ֆիլմերում է տեսել, իսկ ժողովրդի վիճակը շարունակ վատթարանում է, ով է նրանցից մեր ազգի հերոսը, ես կասեի գեղի հերոսը?
Բարի հանգիստ ձեզ` չգիտեմ որ ժողովրդի ընտրյալներ...