суббота, 5 июля 2014 г.

Ֆուտբոլը լամբադա չի



Ֆուտբոլը լամբադա չի, որ հաճույք ստանաս, ու պարտադիր չի ֆուտբոլիստը սալդո անի կամ շպագատ իջնի`որ ասեք բարձր տեխնիկա ունի:ֆուտբոլային հաղթանակը խաղի ավարտին`հաշիվն է միայն:Լավ է չեք ասում, լատինացի շախմատիստները եվրոպացիներից ավելի լավ են նայվում, որովհետև խաղի ժամանակ հաճախ բաչատա են պարում;
Զարմանում եմ այն ձևավորված կարծրատիպի վրա, որ արգենտինացիներն ու բրազիլացիները գեղեցիկ ֆուտբոլ են ցուցադրում:Սա է գեղեցիկ խաղը? Սա անշուք, անիմաստ, ժամանակ սպանող ֆուտբոլ է; Լատինական ֆուտբոլը վաղուց է կորցրել դրոշմ հանդիսացող տեխնիկապես հետաքրքիր խաղը:Ես կասեի, որ բրազիլացի Դեվիլսոնից հետո`լատինական ոճը մեռել է; Գուցե Մեսսին Բարսելոնայում անցյալ տարի, այն էլ մեկ-մեկ, հիշեցնում էր լատինական ոճի մասին, բայց այս առաջնությունում լատինական գրանդների խաղը տեխնիկայով զիջում է անգամ հոլանդացիներին; Մի անգամ լատինացիների երկրպագուներին հարցրի, թե ինչով է նրանց ֆուտբոլը հետաքրքիր`կարող է սամբա կամ լամբադա են պարում, կամ գուցե բաչատայի տարրեր են օգտագործում? Այդքան մի քոպի փաստ արեք ուրիշների նախկինում ասածները`ոչ մի թիմ էլ այսօր չի խաղում հանդիսականի համար, ոչ մի ֆուտբոլիստ էլ չի ցանկանում ոտքերը վնասել ու զրկվել միլիոնավոր դոլլարներից:Իսկ մեզ մնում է երկրպագել մեր նախընտրած թիմերին`ինչ կարգի զիբիլ խաղ էլ նրանք ցուցադրեն:
Պարզ է արդեն, թե ով է չեմպիոնի հավակնորդը, բայց միևնույն իմ շնորհակալական խոսքս կուղղեմ` Չիլիի և Կոստա Ռիկայի հավաքականներին, Մեքսիկայի դարպասապահ`Օչոային, Ռոբենին, կծան Սուարեսին և իհարկե Ռոդրիգեսին:
Գերմանիա-Բրազիլիա
Հոլանդիա (հավանաբար)-Արգենտինա
Աշխարհի ամենաստաբիլ թիմն ընդդեմ առաջնության տանտերերի, որոնք հինգ անգամ արդեն նվաճել են բաղձալի տիտղոսը`հռչակվելով պենտակամպիոն :Նախ վեցերորդ անգամ չեմպիոն դառնալով`բրազիլացիները շատ առաջ կանցնեն մնացածից և հետագայում շատ թիմերի չեմպիոն դառնալու մոտիվացիան ավելի կնվազի , ֆուտբոլն էլ ավելի անհետաքրքիր կդառնա:Արգենտինան, թեկուզ անհասկանալի Մեսիով, անգամ եզրափակչի թեկնածու չէ, որովհետև դժվար է ասել`թե ինչով են նրանք առավել Հոլանդիայից..
Եկել է կարծրատիպերը ջարդելու ժամանակը: Արդար կլինի, որ Լատինական Ամերիկայում անցկացվող առաջնությանը կայանա մաքուր եվրոպական եզրափակիչ:
Գերմանիան արժանի է չեմպիոնության`մշտապես կայուն ու ստաբիլ խաղի համար:
Հոլանդիան արժանի է չեմպիոնության մշտապես հիանալի ֆուտբոլիստներ ունենալու, իսկ այս առաջնությանը սեփական գլխից բարձր ցատկելու համար;

Комментариев нет:

Отправить комментарий