вторник, 30 октября 2012 г.

ՊԱՐԻՐ ԹԵ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՅՍ ՀՆԴԻԿ ՏՂԱՅԻ ՆՄԱՆ ՊԱՐԵԼ







Ահա թե ինչպես է այս նախագիծը  անցկացվում Հնդկաստանում,որտեղ մասնակիցները հաղորդման ռեյտինգը ապահովում են պարային որակներով, այլ ոչ թե ժյուրիի կամ կիսախելագար մասնակիցների տափակ հումորներով`


суббота, 20 октября 2012 г.

ՋԻՄԻԻՆ հանեցին օդերով




Երկու պարողներն էլ տղաներ են; ՈՒ այնպես են պարում, որ ժյուրիի կազմում գտնվող հանրահայտ Ջիմին <Միտհում Չակրոբորտին> բարձրանում է սեղանի վրա: Ես մինչև հիմա մտածում էի, որ վրացիները պարում անգերազանցելի են, բայց հիմա.......





вторник, 16 октября 2012 г.

Երևանի տոնին Վերա Բրեժնևան ավելի լավ ելույթ ունեցավ ռուսական ОРТ հեռուստաալիքով


Երբ հրապարակում հավաքված ժողովուրդը անհամբեր սպասում էր Վերայի <ինչպես վերջում պարզվեց անհամ ու անգույն> ելույթին , ռուսական հեռուստաալիքի եթերով հեռարձակվող ՈՒՀԱ-ի մրցույթի ժամանակ նա իրոք հիանալի ելույթ ունեցավ;













четверг, 11 октября 2012 г.

ԼՈԻՐՋ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ ԶԻԼԻՆԱ ԽԱՂԱԼ ՊԵՏՔ ՉԻ


Ես չեմ հասկանում հերիք չի դուք կարևորը երկրորդականից չտարբերեք?; Էս ինչ վայնասուն եք գցել; Էդ ով է ասում,որ եթե մարդիկ գնացել են Իտալիայի հավաքականին դիմավորելու, էդ նույն մարդիկ մարզադաշտում Հայաստանին չեն երկրպագելու? Որ հիմարը կկանգնի մարզադաշտում ու Իտալիա կգոռա; Մի քիչ տրամաբանեք էլի: Սա ինչ կապ ունի թասիբի հետ? Թասիբի հետ էն կապ ունի, որ բուլղարիայում բուլղարացիները մարզադաշտում մեր ուղղությամբ գոռում էին գնչու, ու մենք նույն եռանդով գնանք նրանց դիմավորելու; Այ դա սիրուն բան չի լինի; Իսկ իտալացիներին մեզնից շատերը երկրպագում է, բայց բոլորս էլ ուզում ենք, որ մեր հավաքականը Իտալիայի <ջարդը> տա; Դա էլ է փաստ; Կամ էլ այս պահը կապել թուրքական զգեստների հետ լրիվ անհեթեթություն է; Այո շատերը թուրքական զգեստ են հագնում; Դե կներեք էլի, որ մենք օլիգարխ չենք, որ Թումանյանի վրայի խանութներից օգտվենք` ինչի հնարավորություն կա, դա էլ գնում են; Հետո ով է ասել, որ, եթե զգեստիդ վրա Իտալիա կամ Անգլիա է գրած, ուրեմն հաստատ թուրքական չի;Մի ժամանկ էլ իտալական կոշիկ էին գովազդում, հետո պարզվեց, որ կոշկակար Գագոյի գործերն են; Փոխանակ Աստված կանչենք, որ այսօր հայերը հաղթեն, ընկել եք մանկական զիլինաների հետևից; Մեր թիմին էդ հիմարություններով դրական լիցք չենք տա` առանց այն էլ դժվար խաղ է լինելու; Բոլորս դեպի մարզադաշտ` թող Իտալիան տեսնի, որ մենք և բարեհամբույր ենք, և ահավոր նվիրված մեր թիմին;Իսկ թիմին մաղթենք միայն հաղթանակ;

среда, 10 октября 2012 г.

ՄԻՍՍ ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻ-2013-Ի ՄԵԿՆԱՐԿԻՆ ՄՆԱՑ ՄԻ ՔԱՆԻ ՕՐ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
1-Ինից-12-րդ դասարանցի աշակերտուհիներին
GARRIS SG-ը հրավիրում է ձեզ մասնակցելու
<ՄԻՍՍ ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻ>
գեղեցկության և շնորհալիության 14-րդ միջազգային մրցույթ փառատոնին; Մասնակցության հայտերը ընդունվում են մինչև հոկտեմբերի 22-ը Եզնիկ Կողբացու-69 հասցեով հեռախոս--53-71-13














понедельник, 8 октября 2012 г.

Քաղաքական գովազդ

Ամբողջ աշխարհում չկա ՀՀԿ-ի նման Միահամուռ, միակուռ կուսակցություն; Սա միակ կուսակցությունն է աշխարհում, որի անդամները բացարձակ չունեն սեփական կարծիք, որը դույզն ինչ կտարբերվի առաջնորդի կարծիքից; Այսինքն կուսակցության յուրաքանչյուր անդամի կարծիքը ցանկացած աբսուրդային հարցադրման ժամանակ 100 տոկոսով համընկնում է առաջնորդի կարծիքի հետ; Այս կուսակցությանը կարող էր նախանձել նախկին Կոմունիստական կուսակցությունը ;  Այս կուսակցությունը մի հզոր մեքենա է, որի ոչ մի դետալ, չի կարող աշխատել առանց շարժիչի հրամանի, բայց որում յուրաքանչյուր դետալ իրեն զգում է առանձին մեքենա; Եթե վաղը առաջնորդը որոշի, որ բոլորը պետք է քաչալանան, ապա մեկ ժամ անց բոլոր անդամները միահամուռ կքաչալանան, ու նրանցից յուրաքանչյուրը կբացատրի իր արարքը` դարի հրամայականով; Այստեղ չկան անսխալ ու թերի մարդիկ, սրանք նոր կյանքի առաքյալներ են, որոնց մոտ Նիցշեն, Էյնշտեյնը ինչու չէ նաև Գյոթեն ` ընդամենը  աշակերտներ են; Նրանք փայլում են մտքի փայլատակումներով; Նրանք կարող են համամարդկային արժեքներին վերաբերվող ցանկացած հարցին աբսուրդային մոտեցումներ ցույց տալ, և , որ ամենակարևորն է, արդարացնել իրենց քայլերը` ամենաանհավանական բացատրություններով, և ամենահետաքրքիրն այն է, որ այդ ամենը չի առաջացնում նրանց մոտ հիստերիկ ծիծաղ;
 Այդուհանդերձ մեծ խնդրանք ունեմ ապագա այն կուսակցությանը, որը կազմելու է մեծամասնություն մեր խորհրդարանում`  < Հիշեք նրանցից յուրաքանչյուրին, հիշեք նրանց արածները; Երբեք նրանց թույլ չտաք  համալրել ձեր կուսակցության շարքերը, որվհետև իշխող կուսակցություններին անդամագրվելը նրանց բնավորության հատկանշական գծերից մեկն է ; Երբեք մի փոխեք նրանց գաղափարները, քանզի նրանք գաղափարական գիգանտներ են, ուղղակի ձեռքի հետ մի քանի կուսակցություն են փոխել, և , ի վերջո, իրենց գաղափարական էյֆորիան են ապրում սիրելի կուսակցությունում, պետք չի նրանց զրկել իրենց կուսակցությունից, ինչքան էլ նրանք աղաչեն; >
Ես մի բան եմ ուզում հասկանալ` էդ ոնց ա հնարավոր, որ մի, թեկուզ անասուն հարցի շուրջ, էդքան առողջ տղամարդ ունենա նույն կարծիքը?

пятница, 5 октября 2012 г.

աշխարահռչակ Լիլուն հեռանում է աշխարահռչակ Շպռօտի մոտ

 
<<<Փաստորեն Լիլուն էդքան լուրջ ու կարեվոր դեմք ա հա? Մի ուրիշ կարգի հայկական շոու բիզնեսի դեմքերից ա հա? ԷՆ ամենազիլ երգչուհիներից ա հա? Առավոտվանից բոլոր կայքերը Սիրիայի պատերազմին հավասար ողբում են նրա Հայաստանից անժամանակ հեռանալու մասին; Հեռանալը քիչ չի` կարևորը մի ուրիշ կարգի զիլ երգչուհի Շպռօտի մոտ ա հեռանում; Մեղմ ասած ողբում եմ Ձեր վրա; Էս կարգի եք անհամացել?>>>>
Հենց նոր էի գրել նյութը, կայքերը սկսեցին Լիլույի շուրթերով հերքել այս նորությունը ես չեմ հասկանում միթե կարելի է այսքան դեբիլ լինել; մինչև Ձեր հիմար նորությունները գրելը ինչու չեք ճշտում; Եթե էդքան պարապ եք առաջարկում եմ վաղը ամբողջ համացանցով սկզբից հաստատեք հետո հերքեք հետևյալ լուրերը` 1-Արման Բարդումյանը որոշել է գարեջրի գործարան բացել 2-Մգերին սպայական կոչում են տվել 3-Ջուսը որոշել է կին դառնալ և այլն....

տոն ԱՌԱՆՑ ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻ


Այսօր տոն է և միամիտ ծաղկավաճառները միանգամից կրկնակի թանկացրել են ծաղիկների գները; Այս ծաղկավաճառները երևի չեն հետևում մամուլին և հեռուստատեսությանը և կուրսի չեն, որ նախարար Աշոտյանի հրամանով դպրոցներից իսպառ վերացվել է դրամահավաքը: Բոլոր դպրոցների ՏՆՕՐԵՆՆԵՐԻՆ անխտիր հրահանգվել է, որպեսզի ուսուցչի տոնի առթիվ, հանկարծ և հանկարծ գումար չհավաքվի, և նվերներ չգնվի, անգամ դպրոցի հավաքարարները թուղթ են ստորագրել, ըստ որի պարտավորվում են դասասենյակները մաքրել անվճար; Խեղճ ծաղկավաճառները ինչ իմանային այս նոր ու կարևոր օրենքի մասին; Վերջապես մեր երեխաներին ու նրանց ծնողներին դպրոցում չեն քամի; ԵՎ սա առաջին տարին կլինի, որ մեր բալիկները յուրաքանչյուրը  դպրոց չի տանի 1300---5000-ական դրամ` նայած դպրոցի և տնօրենի կալիբրի, որպեսզի տնօրենին` ամբողջ դպրոցով < ընդհանուր նվերի գինը այս տարի տատանվել է 1000--3000 դոլլարի սահմաններում>, իսկ ուսուցիչներին` ամեն դասարան սեփական   < դասղեկներին- 100-300, մնացյալներին`  5000--15000 դրամի սահմաններում>  ՆՎԵՐ ՄԱՏՈՒՑԻ:
Տոնդ շնորհավոր ուսուցիչ; Միևնույն է դու արժանի ես այդ նվերներին, դու իրոք արժանի ես ավելիին, ուղղակի երկրի սոցիալական վիճակը ստիպում է, որ նվերները այսքան համեստ լինեն, ու մենք հո գիտենք, որ ոչ մի նախարար, ինչքան էլ երազի, դպրոցում չի վերացնի այս <հրաշալի> ավանդույթը

թուրքը քրիստոնյա չի, որ մի այտին ապտակես, մյուսը դեմ տա



Թուրքական պառլամենտը արտոնել է կառավարությանը պատերազմ սկսել; Բոլորս գիտենք նախապատմությունը և յուրաքանչյուրս էլ կարողանում է որոշակի վերլուծություններ կատարել; Ես փորձում եմ այս ամենին նայել այլ կողմից;  Այս պահի դրությամբ խեղճ ու կրակ Սիրիան մի քանի արկ է <պատահմամբ> գցել Թուրքիայի սահմանամերձ տարածք, և դրա հետրանքով 5 թուրք է զոհվել; Սրանք էլ ոչ տարել ոչ բերել պատերազմ են սկսել էդ խեղճ ու կրակների դեմ; Պատերազմ որն ա? մենք հո գիտենք ,թե Թուրքիան ոնց մի քանի օրում կշնչի ողջ Սիրիային; Հիմա հարց եմ տալիս` ինչու էդ չարաբաստիկ արկերի ընկնելուց հետո Թուրքիան մի քանի շաբաթ ոտքը կախ չգցեց? մի հատ սպասեր տեսներ այդ պատմությանը ինչ արձագանք են տալիս ԵԽՄ-ն  ԵՄ-ն, Պենտագոնը, ՆԱՏՕՆ, ԱՊՀ-Ն, Մինսկի խումբը, Մոզամբիկը, ֆլանը ֆստանը, մի հատ զգար, թե ինչպես են դատապարտում, հորդորում, ֆլանում ֆստանում; Մի հատ իշխող կուսակցության երիտ թևը  լոլիկներով, տոմատով նախշեին Սիրիայի դեսպանատան շենքը, դիվանագիտական հարաբերությունները միակողմանի սառեցնեին ու էդ իրանց դիվանը մի քանի ամիս քշեին,,,, Ինչի էդպես չեղավ? Հա երևի մուսուլման են դրա  համար` ջղայնացան ու ասեցին` ՀԼԸ ՀՈՊ,,, Էս ում վրա եք արկեր գցում?ու սկսեցին իրենց մորթը;; ՀԻմա առաջին հարցից բխում է երկրորդը`  Աստված չանի ու էս բաշիբոզուկները մեր տարածքի վրա մի պատահական արկ գցեն, մենք ինչ ենք անելու? Մենք, որ տարածաշրջանում ամենահզոր ու կազմակերպված բանակը ունենք: Սպասելու ենք ՀԱՊԿ- արձագանքին? թե վերոնշյալ ախմամխ միությունների վերաբերմունքին? թե բաշիբոզուկ-ի նոր հոմանիշներ ենք գտնելու, արտակարգ նիստ ենք հրավիրելու ու տոմատներով Թուրքիայի դեսպանատուն ենք գնալու? Հաաաա  Թուրքիայի հետ մենք ախր դիվանագիտական հարաբերություններ չունենք? Բա ինչ ենք անելու?
Ամեն ինչ շատ ավելի ահավոր է, քան ներկայացվում է; Մեր համար անցանկալի պատերազմական ճակատը կարող է բացվել ամենևին այլ տեղից;;

среда, 3 октября 2012 г.

ՄՈՌԱՑԱՆՔ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԽԵՂԴԱՄԱՀ ԱՐՎԱԾ ՓՈՔՐԻԿ ՀԱՅՈՒՀՈՒՆ?



Հետևյալ նյութը կարդալուց հետո նյարդերս տեղի տվեցին; Մի քանի օր էր պետք ուշքի գալու համար,,

Սեպտեմբերի 30-ին Վրաստանի Կախեթի տարածաշրջանի Կոլագի գյուղում հայտնաբերվել է ժամեր առաջ կորած 10-ամսեկան հայ Բարբարա Ռաֆայելյանի դին։
Ինչպես փոխանցում են վրացական զլմ–ները, երեխան, ում մորաքույրն ընդդիմադիր «Վրացական դաշինքի» ակտիվիստ է, գտնվել է ջրով լի կարասում, որի բերանը ծանր քարով է ծածկված եղել։
Երեխայի ծնողները գտնվում էին առանձնատան առաջին հարկում, երեխան քնած էր երկրորդում։ Բարբարայի մարմինը հայտնաբերվել է առանձնատան նկուղում։ Ծնողների պնդմամբ, երեխան ինքնուրույն նկուղ իջնել չէր կարող, քանի որ երկրորդ հարկից առաջին տանող միակ ճանապարհն առաջին հարկով անցնող աստիճանն է, ուր նրան անպայման կնկատեին։
Երեխայի ընտանիքը պնդում է, որ երեխայի սպանությունը վրեժ է իր ընտանիքի անդամների քաղաքական դիրքորոծման համար։ Գյուղի բնակիչները, 10-ամսեկան երեխայի սպանության կապակցությամբ իրենց զայրույթն արտահայտելով, փորձել են փակել Կախեթիի ճանապարհներից մեկը, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել նրանց անել դա։
Նյութը՝ Emedia.am-ից
Հիմա ինձ հետաքրքիր է, թե ինչու մենք այս դեպքին չարձագանքեցինք? Հարցս հատկապես ուղում եմ մեր սուտ ակտիվիստներին; Ինչու?, որովհետև այս փոքրիկը Հայաստանի քաղաքացի չէր? թե, որովհետև նրան մի ազերի կամ թուրք չէր սպանել? Դուք զգում եք, թե մենք ուր ենք հասել? Ինչու չեք ցույց անում երիտասարդ ՀՀԿ-ականներ? Ինչու լոլիկներով վրաստանի դեսպանատան պատերին չեք խփում? Լոլիկն ա թանկացել, թե Պապան չի հրամայել? Թե վախենում եք, որ Ձեր սիրելի վրացի եղբայրն էլ հանկարծ ձեզ Ձեր արժանի տեղը չուղարկի? Էս չեք?   Դուք միայն լալահառաչ բղավում եք, երբ ձեզ դա հրամայում են; Ամեն տարի Ռուսատանում ազգային պատկանելիության պատճառով հայեր են սպանվում, Վրաստանում ընտրությունների օրը 10 ամսեկան հայուհի է խեղդամահ արվում, ու դուք բացի գլուխներդ տմբտմբացնելուց այլևս ոչինչ չեք կարող ձեռնարկել; Մի քանի օրից հերթով կսկսեք պաշտոնապես և ոչ պաշտոնապես շնորհավորել Ձեր վրացի գործրնկերներին, շատ հնարավոր է, որ անգամ մեդալներ ուղարկեք Վրաստան, որովհետև մինչ օրս չեք հասկանում որ վրացին ադրբեջանցուց տարբերվում է միայն կրոնական հայացքներով` հատկապես այն ժամանակ, երբ խոսքը վերաբերվում է հային,,,







понедельник, 1 октября 2012 г.

ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ-2012



 Երեկ կայացավ մանկական Եվրատեսիլի  Հայաստանը ներկայացնող փոքրիկ երգչի ընտրությունը; Համոզված եմ,որ շատերի ուշքն ու միտքը ընտրության արդյունքներն էին, բայց անկեղծ ասած, ոչ թե հաղթողին իմանալու համար, այլ նոր սկանդալի; Այս թեման վերջին շրջանում բավական ակտուալ էր և անտեղի մեղադրանքներով լեցուն; Իմ նյութերից մեկում ես արդեն անդրադարձել էի թեմային և խնդրել, որ չարակամները չխառնվեն այս խնդրին` համոզված լինելով  Գոհար Գասպարյանի արհեստավարժության վրա; Հիանալի շոու էր, փայլում էր և Գոհարը և Դալիթան, որը ամենևին էլ չէր ընկճվում իր նոր ամպլուայում; Անկեղծ ասած երգերի ընտրության վերաբերյալ կարծում եմ, որ անցյալ տարիներին երգերը ավելի որակով էին, չնայած սա իմ սուբյեկտիվ կարծիքն է; ՈԻրախ էի բեմում տեսնել և Լիդուշիկին, և Մարիա Ենոքյանին, որն իմ ամենասիրելի սաներից է,Միլիին, որի զգեստի դիզայնը շատ գեղեցիկ էր և իհարկե Դալիթային որը փայլում էր բեմում և իր գեղեցկությամբ, յուրահատուկ ոճով և շատ ճաշակով զգեստի ընտրությամբ, ուրախ էի բոլոր մասնակիցների համար; Նկատում էի Անգելինայի լարվածությունը, ռոքում առաջին քայլերը կատարող փոքրիկի հուզմունքը, իսկ  «Compass band»-ի-մեներգչի  և Վահագն Գրիգորյանի բավականին յուրահատուկ կատարումները ինձ ուղղակի զարմացրին և այս երկու վերջին երգերից դժվարանում էի ինձ համար ընտրություն կատարել; Երկուսն էլ լավն էին: Ի վերջո քվեարկությունը ավարտվեց և հենց «Compass band»-ն էլ հաղթեց; Մեր սկանդալասեր լրագրողներից շատերը այսօր լռեցին և նրանց արդեն պատրաստած հարձակողական նյութերը հօդս ցնդեցին, իսկ մյուսներիս մնում է միայն շնորհավորել մեր բալիկներին և հատկապես Գոհարի Գասպաչյանին, որը մեկ անգամ էլ ապացուցեց, որ իր ղեկավարած մրցույթը իրոք արդար է և մինչ օրս չի հիասթափացրել մեզ; Նորանոր հաղթանակներ եմ մաղթում մեր մանուկներին,իսկ բոլոր նրանց, ովքեր այս տարի չհաղթեցին խորհուրդ եմ տալիս չընկճվել, ամեն ինչ առջևում է; ԵՎ միշտ հիշեք` քանի դեռ մեր ազգը ծնում է ձեր նման տաղանդավոր

բալիկների, մենք երկար ենք գոյատևելու և հաղթանակներ տոնելու աշխարհի բոլոր բեմահարթակներում

























ստորև ներկայացնում եմ հաղթանակած երգը