Ամբողջ աշխարհում չկա ՀՀԿ-ի նման Միահամուռ, միակուռ կուսակցություն; Սա միակ կուսակցությունն է աշխարհում, որի անդամները բացարձակ չունեն սեփական կարծիք, որը դույզն ինչ կտարբերվի առաջնորդի կարծիքից; Այսինքն կուսակցության յուրաքանչյուր անդամի կարծիքը ցանկացած աբսուրդային հարցադրման ժամանակ 100 տոկոսով համընկնում է առաջնորդի կարծիքի հետ; Այս կուսակցությանը կարող էր նախանձել նախկին Կոմունիստական կուսակցությունը ; Այս կուսակցությունը մի հզոր մեքենա է, որի ոչ մի դետալ, չի կարող աշխատել առանց շարժիչի հրամանի, բայց որում յուրաքանչյուր դետալ իրեն զգում է առանձին մեքենա; Եթե վաղը առաջնորդը որոշի, որ բոլորը պետք է քաչալանան, ապա մեկ ժամ անց բոլոր անդամները միահամուռ կքաչալանան, ու նրանցից յուրաքանչյուրը կբացատրի իր արարքը` դարի հրամայականով; Այստեղ չկան անսխալ ու թերի մարդիկ, սրանք նոր կյանքի առաքյալներ են, որոնց մոտ Նիցշեն, Էյնշտեյնը ինչու չէ նաև Գյոթեն ` ընդամենը աշակերտներ են; Նրանք փայլում են մտքի փայլատակումներով; Նրանք կարող են համամարդկային արժեքներին վերաբերվող ցանկացած հարցին աբսուրդային մոտեցումներ ցույց տալ, և , որ ամենակարևորն է, արդարացնել իրենց քայլերը` ամենաանհավանական բացատրություններով, և ամենահետաքրքիրն այն է, որ այդ ամենը չի առաջացնում նրանց մոտ հիստերիկ ծիծաղ;
Այդուհանդերձ մեծ խնդրանք ունեմ ապագա այն կուսակցությանը, որը կազմելու է մեծամասնություն մեր խորհրդարանում` < Հիշեք նրանցից յուրաքանչյուրին, հիշեք նրանց արածները; Երբեք նրանց թույլ չտաք համալրել ձեր կուսակցության շարքերը, որվհետև իշխող կուսակցություններին անդամագրվելը նրանց բնավորության հատկանշական գծերից մեկն է ; Երբեք մի փոխեք նրանց գաղափարները, քանզի նրանք գաղափարական գիգանտներ են, ուղղակի ձեռքի հետ մի քանի կուսակցություն են փոխել, և , ի վերջո, իրենց գաղափարական էյֆորիան են ապրում սիրելի կուսակցությունում, պետք չի նրանց զրկել իրենց կուսակցությունից, ինչքան էլ նրանք աղաչեն; >
Ես մի բան եմ ուզում հասկանալ` էդ ոնց ա հնարավոր, որ մի, թեկուզ անասուն հարցի շուրջ, էդքան առողջ տղամարդ ունենա նույն կարծիքը?

Комментариев нет:
Отправить комментарий