Հետևյալ նյութը կարդալուց հետո նյարդերս տեղի տվեցին; Մի քանի օր էր պետք ուշքի գալու համար,,
Սեպտեմբերի 30-ին Վրաստանի Կախեթի տարածաշրջանի Կոլագի գյուղում հայտնաբերվել է ժամեր առաջ կորած 10-ամսեկան հայ Բարբարա Ռաֆայելյանի դին։
Ինչպես
փոխանցում են վրացական զլմ–ները, երեխան, ում մորաքույրն ընդդիմադիր
«Վրացական դաշինքի» ակտիվիստ է, գտնվել է ջրով լի կարասում, որի բերանը
ծանր քարով է ծածկված եղել։
Երեխայի
ծնողները գտնվում էին առանձնատան առաջին հարկում, երեխան քնած էր
երկրորդում։ Բարբարայի մարմինը հայտնաբերվել է առանձնատան նկուղում։
Ծնողների պնդմամբ, երեխան ինքնուրույն նկուղ իջնել չէր կարող, քանի որ
երկրորդ հարկից առաջին տանող միակ ճանապարհն առաջին հարկով անցնող աստիճանն
է, ուր նրան անպայման կնկատեին։
Երեխայի
ընտանիքը պնդում է, որ երեխայի սպանությունը վրեժ է իր ընտանիքի անդամների
քաղաքական դիրքորոծման համար։ Գյուղի բնակիչները, 10-ամսեկան երեխայի
սպանության կապակցությամբ իրենց զայրույթն արտահայտելով, փորձել են փակել
Կախեթիի ճանապարհներից մեկը, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել նրանց
անել դա։
Նյութը՝ Emedia.am-ից
Հիմա ինձ հետաքրքիր է, թե ինչու մենք այս դեպքին չարձագանքեցինք? Հարցս հատկապես ուղում եմ մեր սուտ ակտիվիստներին; Ինչու?, որովհետև այս փոքրիկը Հայաստանի քաղաքացի չէր? թե, որովհետև նրան մի ազերի կամ թուրք չէր սպանել? Դուք զգում եք, թե մենք ուր ենք հասել? Ինչու չեք ցույց անում երիտասարդ ՀՀԿ-ականներ? Ինչու լոլիկներով վրաստանի դեսպանատան պատերին չեք խփում? Լոլիկն ա թանկացել, թե Պապան չի հրամայել? Թե վախենում եք, որ Ձեր սիրելի վրացի եղբայրն էլ հանկարծ ձեզ Ձեր արժանի տեղը չուղարկի? Էս չեք? Դուք միայն լալահառաչ բղավում եք, երբ ձեզ դա հրամայում են; Ամեն տարի Ռուսատանում ազգային պատկանելիության պատճառով հայեր են սպանվում, Վրաստանում ընտրությունների օրը 10 ամսեկան հայուհի է խեղդամահ արվում, ու դուք բացի գլուխներդ տմբտմբացնելուց այլևս ոչինչ չեք կարող ձեռնարկել; Մի քանի օրից հերթով կսկսեք պաշտոնապես և ոչ պաշտոնապես շնորհավորել Ձեր վրացի գործրնկերներին, շատ հնարավոր է, որ անգամ մեդալներ ուղարկեք Վրաստան, որովհետև մինչ օրս չեք հասկանում որ վրացին ադրբեջանցուց տարբերվում է միայն կրոնական հայացքներով` հատկապես այն ժամանակ, երբ խոսքը վերաբերվում է հային,,,
Комментариев нет:
Отправить комментарий