понедельник, 1 октября 2012 г.

ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ-2012



 Երեկ կայացավ մանկական Եվրատեսիլի  Հայաստանը ներկայացնող փոքրիկ երգչի ընտրությունը; Համոզված եմ,որ շատերի ուշքն ու միտքը ընտրության արդյունքներն էին, բայց անկեղծ ասած, ոչ թե հաղթողին իմանալու համար, այլ նոր սկանդալի; Այս թեման վերջին շրջանում բավական ակտուալ էր և անտեղի մեղադրանքներով լեցուն; Իմ նյութերից մեկում ես արդեն անդրադարձել էի թեմային և խնդրել, որ չարակամները չխառնվեն այս խնդրին` համոզված լինելով  Գոհար Գասպարյանի արհեստավարժության վրա; Հիանալի շոու էր, փայլում էր և Գոհարը և Դալիթան, որը ամենևին էլ չէր ընկճվում իր նոր ամպլուայում; Անկեղծ ասած երգերի ընտրության վերաբերյալ կարծում եմ, որ անցյալ տարիներին երգերը ավելի որակով էին, չնայած սա իմ սուբյեկտիվ կարծիքն է; ՈԻրախ էի բեմում տեսնել և Լիդուշիկին, և Մարիա Ենոքյանին, որն իմ ամենասիրելի սաներից է,Միլիին, որի զգեստի դիզայնը շատ գեղեցիկ էր և իհարկե Դալիթային որը փայլում էր բեմում և իր գեղեցկությամբ, յուրահատուկ ոճով և շատ ճաշակով զգեստի ընտրությամբ, ուրախ էի բոլոր մասնակիցների համար; Նկատում էի Անգելինայի լարվածությունը, ռոքում առաջին քայլերը կատարող փոքրիկի հուզմունքը, իսկ  «Compass band»-ի-մեներգչի  և Վահագն Գրիգորյանի բավականին յուրահատուկ կատարումները ինձ ուղղակի զարմացրին և այս երկու վերջին երգերից դժվարանում էի ինձ համար ընտրություն կատարել; Երկուսն էլ լավն էին: Ի վերջո քվեարկությունը ավարտվեց և հենց «Compass band»-ն էլ հաղթեց; Մեր սկանդալասեր լրագրողներից շատերը այսօր լռեցին և նրանց արդեն պատրաստած հարձակողական նյութերը հօդս ցնդեցին, իսկ մյուսներիս մնում է միայն շնորհավորել մեր բալիկներին և հատկապես Գոհարի Գասպաչյանին, որը մեկ անգամ էլ ապացուցեց, որ իր ղեկավարած մրցույթը իրոք արդար է և մինչ օրս չի հիասթափացրել մեզ; Նորանոր հաղթանակներ եմ մաղթում մեր մանուկներին,իսկ բոլոր նրանց, ովքեր այս տարի չհաղթեցին խորհուրդ եմ տալիս չընկճվել, ամեն ինչ առջևում է; ԵՎ միշտ հիշեք` քանի դեռ մեր ազգը ծնում է ձեր նման տաղանդավոր

բալիկների, մենք երկար ենք գոյատևելու և հաղթանակներ տոնելու աշխարհի բոլոր բեմահարթակներում

























ստորև ներկայացնում եմ հաղթանակած երգը




Комментариев нет:

Отправить комментарий