четверг, 28 июня 2012 г.

ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ

1-ԵԹԵ ԼՐԱԳՐՈՂԸ ՄԻ ՀԱՄԲԱԼԻ ՊԱՏՎԵՐՈՎ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ՄԵԿ ՈՒՐԻՇ ՀԱՄԲԱԼԻ ԱԶԳԱԿՈՐԾԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, ՆԱ ՊԱՏՎԵՐ ԿԱՏԱՐՈՂ Է ԹԵ ՈՉ ?

2-ԵԹԵ ԼՐԱԳՐՈՂԸ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ԿԱՏԱՐՈՒՄ,ԲԱՅՑ Ի ՎԵՐՋՈ` ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ ԱՐԴՅՈՒՆՔ ՉԻ ՏԱԼԻՍ, ՆԱ ԹՈՒՅԼ ԼՐԱԳՐՈՂ Է, ԹԵ ՈՉ?

3-ԵԹԵ ԼՐԱԳՐՈՂԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՅՏՆՈՒՄ Է ԻՐ ԿԱՐԾԻՔԸ ՑԱՆԿԱՑԱՑ ԱՆՑՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՈՐԸ ՍԱԿԱՅՆ ՈՉՆՉՈՎ ՉԻ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԾԻՔԻՑ ԵՎ ՄԻԱՅՆ LIKE-Ի ԿԱՄ DISLIK-Ի ԴԵՐ Է ԽԱՂՈՒՄ, ՕԳՏԱՏԵՐ Է ՆԱ,ԹԵ ԼՐԱԳՐՈՂ?

4- ՈՎ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԼՐԱԳՐՈՂ: ? ՆԱ ՈՐԸ ԳԵՂԵՑԻԿ ՀՈԴՎԱԾՆԵՐ Է ԳՐՈՒՄ, ԹԵ ՆԱ ՈՒՄ ԳՐԱԾ ՀՈԴՎԱԾԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՐՑ Է ԼՈՒԾՎՈՒՄ






Շատ անշնորհակալ, բայց ազգանվեր գործ է արձագանքել ցանկացած իրադարձության;Ախր ինչ անի մեր օրերի լրագրողը? Ինչպես պայքարի? Երբ նայում եմ մեր շատ ու շատ լրագրողների մինչև մեկ տարի վաղեմություն ունեցող հրապարակումներին,հասկանում եմ,որ բարձրացված հարցերից լուծումներ ստացել են թերևս նրանց 1-2 տոկոսը,այն էլ ոչ այնքան ազնիվ լուծումներ;Լրագրողը պայքարում է 1-2 օր 1-2 շաբաթ 1-2 ամիս,ու հետո հոգնում,նկատում պայքարի այլ ուղղություններ, իսկ դրանք թարսի պես շատ են; Իսկ հնում բարձրացրած հարցերը այդպես էլ մնում են հնում ու մոռացվում` ապահովելով տվյալ ժամանակահատվածում լրագրողներից շատերի համար բաղձալի ռեյտինգ, իսկ ազնիվ լրագրողների համար դառնում ևս մի Վաթեռլոո; Ինչու է այս ամենը այդքան զավեշտալի,որովհետև այսօր Հայստանում լրագրողը ոչ միայն պետք է բացահայտումներ անի, այլ հետևի, որպեսզի պետական կառույցները զբաղվեն իր բացահայտումներով և համապատասխան պատժամիջոցներ կիրառեն մեղավորների նկատմամբ,այսինքն թե`անհույս սպասի,որովհետև եթե ազնիվ լրագրողի ֆունկցիան հոդված գրելն է, <ազնիվ հայ պետական աշխատողի> ֆունկցիան թեման այնքան հնացնելն ու հոգնեցնելն է,որ ի վերջո թեման հնարավոր լինի փակել կամ վիժեցնել,ինչպես կկամենաք; Իսկ մենք այսօր ունենք այնպիսի պետական մեքենա, որի առաջ ցանկացած քաղաքացիական հասարակություն այլևս անզոր է;
ՄԻՇՏ ՀԻՇԵՔ` ԵԹԵ ՈՐԵՎԷ ՀԱՐՑԻ ՉԻ ՏՐՎՈՒՄ ՍՊԱՌԻՉ ԼՈՒԾՈՒՄ,ՆՈՐ ՀԱՐՑԵՐԸ ԵՎՍ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՐԺԱՆԱՆԱL  ՆՈՒՅՆ ՃԱԿԱՏԱԳՐԻՆ

Комментариев нет:

Отправить комментарий