понедельник, 25 июня 2012 г.

ՄԻ ՔԻՉ ԷԼ ԵՎՐԱՏԵՍԻԼԻՑ

Մեր շոու ասպարեզի կարկառուն ներկայացուցիչներից շատ շատերը այս տարվա ԵՎրատեսիլից առաջ սկսեցին հայտարարել, որ ԵՎրատեսիլ երգի մրցույթը գեյերի ու լեսբիների հավաք է; ըհը դե բռնվեք;Փաստորեն մինչև էդ էս մրցույթը միայն արիական ցեղակրոնների մրցույթ էր, որ ափալ թափալ պատռվող համապատասխան տեղերը պատռելով ուզում էիք դուք լինել ազգի ընտրյալը այդ մրցույթում; Բա որ էդպես էր, ինչի էդ մրցույթին Անդրեին ուղարկեցիք? էդ խեղճ տղեն էլ ականջի միկրաֆոնը մեռավ բերանին հարմարացնելով ու վերջում ասեց, որ տեխնիկական թերություն էր Բա լավ Էմիին ինչի ուղարկեցիք? Էդ խեղճ աղջիկը աշխարհի բոլոր հեղինակավոր մրցույթներում գրան պրիներ էր շահել` համարյա աշխարհի լավագույն երգչուհի էր դարձել,հետո սգի մեջ էր, ինչի ուղարկեցիք? Չէիք հասկանում որ հայկական ԳՈՀԱՐՆԵՐԸ ու տաղանդավոր երգչուհիները չեն ընդունվում անտաղանդ ԵՎրոպացիների կողմից և ամենաշատը կիսաեզրափակիչից դուրս են թռնում; Հիմա համախմբվեք ու պատրաստվեք` մյուս տարի նորմալ երկրում ա էդ մրցույթը անցկացվելու ու էլ գեյերի ու լեսբիների չի լինելու, այլ նորմալ արիացիների` աէրացիաների չէ արիացիների; պատրաստվեք նոր ԿՈԿՈՐԴԱԿՐԾ ճակատամարտերի մեր տաղանդավոր երգիչ երգչուհիների միջև, թե ով կարժանանա բաղձալի ՊՈՒՏՅՈՎԿԱՅԻՆ:

Комментариев нет:

Отправить комментарий