понедельник, 25 июня 2012 г.

ՓԱՍՏՈՐԵՆ ԷՍ ԵՐԿԻՐԸ ՄԻ ԱՅԼ ԿԱՐԳԻ ԵՐԿԻՐ Ա



Երբ ես արտերկրում մեքենան վարում եմ առանց ամրագոտին կապելու, ինձ մոտենում են ոստիկանները և ԽՆԴՐՈՒՄ, որպեսզի կապեմ այն, իմ անվտագության համար
Փառքդ շատ` էստեղ էլ ա նույն բանը` իմ երկրի ՃՈ-ն նույնպես մտածում է իմ անվտանգության մասին, ու ամենակարևորը մտածում է ամեն օր ու գիշեր;Հանկարծ ինձ ոչինչ չպատահի,ու իմ երկրի ՃՈ-ն պատրաստ է մեկ օրվա մեջ կանգնեցնել իմ մեքենան 7 անգամ և տուգանել ինձ 5000-ական դրամով <Իմ աշխատավարձը կարող է լինել ընդամենը 32500 դրամ>; ԵՎ այդ ամենից հետո` իմ երկրի բյուջեի համար իմ վերջին կոպեկը ինձնից առգրավված տապոռի դեմքով հեռանա;
ու ես ուրախ եմ, որովհետև երջանկացրի քեզ իմ երկրի ՃՈ;Որովհետև դու երջանիկ ես որ ես ամրագոտի չեմ կապում,վարում եմ մգեցված ապակիներով մեքենա,բարձր արագությամբ; Դու չես մտածում իմ անվտագության մասին, դու մտածում ես ինձ տուգանելու մասին ու դու երջանիկ ես,որովհետև անվտանգ ապրող մարդը երբեք ինքնասպան չի լինի, որովհետև դու թքած ունես,որ վերջին կոպեկից զրկված մարդը կարող է ինքնասպան լինել, դու թքած ունես, որովհետև ինքնասպան լինողից չես կարող տուգանք գանձել....

Комментариев нет:

Отправить комментарий