Հարգարժան
հեռուստաընկերություններ,եթե Ձեզ քննադատում են,աշխատեք տարբերել առողջ
քննադատական վերլուծությունը լատիներեն տառերով հայերեն բառերով անկապ ու
հիմար մտքերից;Եթե Ձեզ քննադատում են, շատ հնարավոր է դա անում են Ձեզ
հարգելով և զգուշացնելով` որ բարեկամի քննադատությունը դա հակառակորդի
չարակամ քոմենթ չէ;Իմ քննադատությունը բխում է Ձեր շահերից,որովհետև, եթե
ես գրում եմ հոդված երևույթի մասին, ապա ունեմ նաև այդ երևույթի
հանգուցալուծումը Ձեր օգտին դարձնելու քայլերի հաջորդականությունը; Եթե ես
իմ հոդվածները այս պահին փակել եմ հասարակության համար, արել եմ միայն Ձեր
հակառակորդներին չուրախացնելու համար,որովհետև անկեղծ հարգւմ եմ ձեզ; Սա
բխում է Ձեր շահերից; Նման վերլուծություններ կարող են անել հակառակորդ
հեռուստաընկերությունները, որոնք ամեն ինչ կանեն Ձեզ խանգարելու համար, իսկ
իմ խորհուրդներին հետևելով դուք միայն արժանի հակահարված կտաք նրանց;Ի
միջի այլոց, եթե քննադատվում է Ձեր ներկայացրած մի պրոդուկտը, չի նշանակում
,որ մյուսները վատն են; Դուք ունեք իդեալական այլ ծրագրեր, որոնք ինձ
համար այսօր ամենալավ ծրագրերն են Հայաստանում; Ես ցանկանում եմ,որ իմ
քննադատած պրոդուկտը ևս դառնա իդեալական ու համոզված եմ,որ դուք ևս ամեն
ինչ կանեք այդ ուղղությամբ
Комментариев нет:
Отправить комментарий