среда, 25 сентября 2013 г.

Ասֆալտի գեներալները


Ոչ մի թթու խոսք չեմ ուզում ասել քաղաքապետարանի հասցեին,որովհետև երեկ երեկոյան իմ ու նույն ճանապարհին հայտնված վարորդների երեք տարվա հնարավոր և անհնար թթու խոսքերի պաշարը սպառվեց`  երկուս ու կես ժամից ավել Ադմիրալ Իսակովի պողոտայով անցնելու ընթացղքում;
Լավ, թե էդ ասֆալտը ինչի քանդեցիք ու թե ինչու եք նորը փռում, արդեն ինձ չի հետաքրքրում; Վստահ եմ,որ այդ գործընթացների հետևանքով առաջացաց ատկատների գումարը երեկ հնչած բազմահազար անեծքների հետևանքով <կվայելեք> համապատասխան վայրերում; Բայց գոնե այդքանից հետո կարող եք չէ առավոտյան մարդկանց պաշտոնապես հայտարարեք, թե որ փողոցները ժամը քանիսին եք փակելու, որ մարդիկ աշխատանքից հոգնած տուն վերադառնան այլ ճանապարհով;

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить