Իմ փառահեղ իշխանություն, ինչքան կարիլի է թույլ տալ բնակչությանը այսպես աննպատակ ու ամենակարևորը անվճար սպառել մեր երկրի բնական գանձերից վերջինը` օդը; Սա ինչ երկակի ստանդարտների կիրառում է ?; Ինչով է օդը պակաս` ջրից, գազից,էլեկտրոէներգիայից, մեքենաների կեղծ տեխսպասարկման կտրոններից, չպարտադրված պարտադիրից, անբացատրելի մաքսատուրքերից, տեսանկարահանող սարքերից, արագաչափերից և վերջապես քաղաքի փողոցների կարմրագիծ ասֆալտից; Ասեմ ավելին` եթե մեքենա չունեցողները չեն օգտվում վճարովի կայանատեղերից, իսկ տուն չունեցողները` գազից, ջրից ու էլեկտրոէներգիայից, ապա օդից օգտվում են անխտիր բոլորը; Այդքան անիմաստ նախարարությունների փոխարեն, ինչու հարկատուների հաշվին չեք ստեղծում Օդի նախարարություն?,որպեսզի վերջիններս պարզեն,թե տարեկան քանի խորհանարդ մետր օդ է սպառում միջին վիճակագրական քաղաքացին;Չէ որ սա հիանալի միջոց կլինի արտագաղթի տեմպերը էլ ավելի արագացնելու; Լավ ,միթե ամեն բան մենք պետք է հուշենք?Խնդրում եմ անհապաղ մտածեք այս ուղղությամբ և առաջիկա քառօրյաին ԱԺ-ին ներկայացրեք ձեզ պաշտող ժողովրդի ինքնաբուխ առաջարկը; Ես վստահ եմ,որ սա վերջնականապես կլուծի բյուջեի ճոռվածքի և արտագաղթը իր տրամաբանական ավարտին հասցնելու հարցը; Ի վերջո պարզ մաթեմատիկական հաշվարկից էլ ակնհայտ է դառնում, որ օդից հարկ գանձելը ձեր համար ավելի քիչ ծախսատար միջոց է, քան երկրում համառորեն մնացածներիս վերացնելու համար կիսլատա գնելը;
Комментариев нет:
Отправить комментарий