Ողջ օրը հետևում եմ ընկերներիս գրառումներին` կապված Աստանայի միջադեպի հետ; Վստահ եմ,որ այդ գրառումներին հետևում են նաև Հայաստանից դուրս; Ի վերջո միջադեպի հետ կապված կարծիքները ,իրենց
բազմաթիվ վերլուծականներով, հանգեցնում են նույն մտքին; Անգամ նախագահականամետները կարծես մի պահ կարկամել են, որովհետև նրանց բացատրություններն ու արդարացումներն այս պահին մեղմ ասած համոզիչ չեն; Ի վերջո հանրայինի լրատվականի կողմից կոնկրետ թեմայից խուսափելն արդեն խոսում է այն մասին,որ այն հերթական ու շատ լուրջ ֆիասկո էր, հակառակ դեպքում զարմանալի է,որ հենց հանրային ալիքը շրջանցեց թեման; Հավատացեք,որ այս բացթողումը նկատում են նաև ուրիշները; Եթե ամեն ինչ նորմալ է,ապա ինչու չցուցադրել տվյալ կադրերը` ? հակառակ դեպքում` խնդիր ունենք;
Այն որ այս խնդիրը ունի իր վեցամյա,եթե ոչ ավելի երկար, նախապատմությունը` բոլորս գիտենք; Այն որ բազմաթիվ խայտառակ ու ազգակործան որոշումներից բխեց այս ամենը` հիմա հասկանում են բոլոր նրանք, ովքեր այսօր համատարած լռում են ու համահեղինակն են այդ որոշումների;
Երբ մեր սպորտսմեններից կամ արվեստգետներից որևէ մեկը մասնակցում է միջազգային մրցաշարերին` նա ներկայացնում է մեր երկիրը; Մենք,բնականաբար, անկախ նրանից սիրում ենք, թե ոչ տվյալ անձնավորությանը` երազում ենք,որ նա հաղթի, կամ ամենաքիչը խայտառակ չլինի, քանի որ մոզամբիկցին ու գերմանացին այդ պահին մեր երկիրը ճանաչում էեն հենց այդ անձով և նրա հաջողությամբ; Ինչքան էլ,որ այսօր իշխանական վերլուծաբանները փորձեն ջրից խոնավ, կամ գոնե կիսաթրջված դուրս բերեն մեր ներկայացուցչին`միևնույն է Երեկվա միջադեպը ապտակ էր` թարս ու լայն ապտակ; Ի վերջո ինչքան էլ ազգիս նվիրյալներով պայքարենք,որ որոշումները կայանան մեր օգտին` ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես եղան գոնե այս տարվա խայտառակ համաձայնագրերը, և որևէ մեկը չզարմանա,որ իշխող մեծամասնությունը, ինչու չէ նաև ընդդիմությունը նույն խանդավառությամբ վավերացնի մեզ վնասաբեր որոշումները; Սա արդեն պատահականություն չի, սա արդեն սովորություն է;
Հ.Գ. Յուրաքանչյուր մարդ ուժեղ է,եթե մեջքին ունի անձնազոհ ու նվիրված ժողովուրդ,որը պատրաստ է գնալ գաղափարի հետևից ու հավատալ ՔԵԶ; Այն,ինչ ձևավորվում է խաբեության, համատարած քծնանքի,ողորմելիության,կեղծ բարեպաշտական, վախի, ստի, համր կամակատարների տիրույթում` քեզ թողում է իրապես մենակ ու ցանկացած մեկը կարող է իրավունք վերապահել քեզ վիրավորելու` վստահ լինելով,որ դու ՄԵՆԱԿ ես
Комментариев нет:
Отправить комментарий