понедельник, 9 июля 2012 г.

ԱՌՅՈՒԾԸ ԿԱՐԹՆԱՆԱ

Բյուզանդական ամենաերկարակյաց կայսրությունը կործանվեց ոչ թե այն պատճառով, որ բարեկամի դիմակով թշնամիները ամենապատասխանատու պահին լքեցին նրան, այլ այն պատճառով,որ իշխանությունն ու եկեղեցական վերնախավը դավաճանեց իր ժողովրդին ու հավատին;
Մեր ազգը շատ իմաստուն է, և դա է պատճառը,որ դարերի փոթորիկներ չեն կարողացել ընդհատել նրա գոյությունը,բայց ի տարբերություն անցյալի,այժմ կյանքը զարգանում է ահռելի արագությամբ ու մարտահրավերներին դիմակայելը գնալով դառնում է անհնար;
Ամբողջովին փոխվել է ազգի արժեհամակարգը և վերևներից պարտադրված նոր արժեքները և այդ արժեքները դավանող անհասկանալի ծագումնաբանությամբ ջատագողները փորձում են վերջնականապես կործանել հայի տեսակը;
Սուտ կլինի մտածել,որ երկրի նախագահը չի տեսնում,թե ինչ կարգի մարդկանցով է շրջապատված, թե ինչպես են մարդիկ նողկանք ապրում միայն նրանց անունները լսելով;Նախագահը շատ լավ է հասկանում,որ ազատվելով այդ մարդկանցից, նա շատ ավելի մեծ հարգանք կվայելի ժողովրդի կողմից, բայց ումից ազատվել? Բոլորից? Չէ որ համարյա բոլորիցը դա հավասար է ամբողջին;Այդ դեպքում նախագահը կմնա մենակ; Իսկ գուցե դա է միակ փրկությունը? Իսկ գուցե ավելի լավ կլինի իշխել մենակ ու պատասխանատվությունը կրել մեն-մենակ? Գուցե այդ դեպքում հնարավոր կլինի փրկել գոնե ազգի մնացորդը;Գուցե այդ ժամանակ չեն լինի պաշտոնյաներ,որոնք էշի ժպիտով կնայեն քեզ,երբ դու կփորձես հարցնել,թե ինչու են ազգաբնակչության համար հույժ կարևոր պարենային ապրանքները մոնոպոլիա հանդիսանում մի մարդու համար և նույնքան էշի ժպիտով կպատասխանեն,որ դա այդպես չի կամ իրենք տեղեկություններ չունեն` ի սկզբանե ապացուցելով,որ նստած չեն իրենց տեղերում, կամ էլ իրենց աչքերը,ականջներն ու բերանը գտնվում են հենց այն մասում,որով նստում են; Չեն լինի պաշտոնյաներ,որ  սպանված քաղաքացիների դեպքերի վերաբերյալ կունենան ոչ ադեկվատ կարծիքներ` խառնելով իրական կյանքը իրենց մանկության КВН-ի- հետ;Չեն լինի հոգևորականներ,որոնց անգործության պատճառով ազգի մի հոծ զանգված սիրտը կբացի բազմաբնույթ աղանդավորական շարժումների առաջ;Ազգի մի հոծ զանգված չի ստորանա այնքան,որ գումար վերցնի իրեն բարոյալքած մի անբարոյականի ձայն տալու համար` լավ հասկանալով,որ այդ գումարով վաճառում է ոչ միայն իր ապագան,այլև իրեն; Չեն լինի մարդիկ,որոնց ստորաբար կվռնդեն իրենց երկրից,մտավորականներ,որ կդառնան դասկան արկոհոլիկներ,ուղեղներ,որ կծառայեն ոչ իրենց երկրին և այլն և այլն և այլն

Բայց անգամ այս ամենը ու էլի շատ բաներ չեն կործանելու իմ ազգին,որովհետև իմ ազգի մեջ ,գուցե շատ շատ խորքերում, դեռ ապրում է այն առյուծը,որին այս ամենով փորձում են դարձնել նապաստակ; Այդ առյուծը ապրում է և օր օրի ավելի մենակ մնալով արթնանում;Մոտենում է այն օրը,երբ առյուծը կմնա մեն մենակ ու ազգիս վիժվածքներին կթվա,որ նրանք հաղթեցին, բայց հենց այդ ակնթարթին էլ ոչ մի ռեսուրս այլևս չի օգնի նրանց ԱՌՅՈՒԾԻ ԴԵՄ ԿԱՆԳՆԵԼՈՒ համար;

Комментариев нет:

Отправить комментарий