ԱԲՍՏՐԱԿՏ ՀՈՒՄՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՇԵՂՈՒՄՈՎ ( մի քիչ ժպիտ ոչ մեկիս չի խանգարի )
Լրագրողական աշխատանքում շատ կարևոր դեր է խաղում նյութի վերնագրի ընտրությունը;Պրովոկացիոն վերնագիր,մի հատ էլ հետաքրքիր նկար և նյութը կարող ես համարել ստացված;Այս վերնագիրը առաջին հայացքից բոլորիս մոտ առաջացնում է ընդամենը մի ասոցացիա,դա բնական է;Քիմ Քարդաշյանի նման փառապանծ ներկայացուցիչ ունեցողներիս կամ թեկուզ առանց նրա էլ ուրիշ ինչի մասին պետք է մտածես? ՈՒ այստեղ ընդհանրապես կապ չունի ռուսական ասացվածքը , որ յուրաքանչյուրս հասկանում է իր զարգացածության կամ փչացածության չափով;Ամենևին; Բայց շտապեմ հիասթափացնել սպասումները; Այ օրինակ այս վերնագիրը կարող էր հնչել այսպես <ՀԱՎԱՏԱՆՔ, ՈՐ ՃՈԽ ԵՆՔ >, և բոլորս էլ կմտածեինք,որ վարչապետը հորդորում է ազգաբնակչությանը այն մասին,որ մենք ահավոր ճոխ ենք ապրում, ուղղակի դեռ դա չենք հասկանում;Չէ որ մեզնից վատ ապրող այնքան ասիական ու աֆրիկական երկրներ կան,))))))); Հաջորդը` <ՀԱՎԱՏԱՆՔ,ՈՐ ԼՅՈԽ ԵՆՔ>, միանգամից նյութը կվերաբերվեր բնակչության մի հատուկ զանգվածի, այնինչ <ՀԱՎԱՏԱՆՔ, ՈՐ ԼՈԽ ԵՆՔ>-ը կվերաբերվեր վերոհիշյալներից լրիվ ուղղահայացորեն տարբերվող մեկ այլ զանգվածի; <ՀԱՎԱՏԱՆՔ,ՈՐ ՓՈԽԵՆՔ>,այ վերնագիր;Վերնագիր,որը մեզ համար ամենահոգեհարազատն է; ՀԱՎԱՏ-այն միակ բանը,որ հազարամյակների ընթացքում պահպանում ենք,ապրում նրանով` հույս ունենալով,որ ամեն ինչ լավ է լինելու,իսկ ով կորցնում է այդ հույսը,թողնում հեռանում է, բայց մենք դեռ ունենք մեր ՀԱՎԱՏը,միակ բանը,որ մնում է մեզ; ՓՈԽԵԼ-մեր միակ երազանքը այսօր;Երազանք,որ բոլորինս է և անմիջական կապ ունի մեր միակ ունեցվածքի`ՀԱՎԱՏի հետ;ԵՎ միայն այս երկու խորհրդավոր բառերի զուգակցումն էլ դարձավ հայկական ամենաֆանտաստիկ կուտը, և մենք հերթական անգամ գցվեցինք, չէ բերեք այս անգամ գրեմ այսպես` ՔՑՎԵՑԻՆՔ,քերականական սխալ,բայց դե հոգուցս եկավ; ՈՒ էսպես շարունակ,բայց հիմա վերադառնանք մեր <ՀԱՎԱՏԱՆՔ,ՈՐ ԿՈԽԵՆՔ>-ին; Այո կարելի է գտնել վերնագիր,որը իրականում լրիվ այլ բան նշանակի,բայց հասկացվի այնպես,ինչպես սկզբից էինք հասկացել;Շուտով մեկնարկում է հերթական օլիմպիադան և ես հույս ունեմ,որ մեր մարզիկները շատ ոսկե մեդալներ են շահելու, հույս ունեմ նաև,որ օրերից մի օր,հերթական օլիմպիադայի ժամանկ, մեր ազգային ԿՈԽ-ը կդառնա օլիմպիական մարզաձև ,ու մեր ապագա օլիմպիական չեմպիոներին օլիմպիադա ճանապարհելիս ազգովի կմախթենք<ՀԱՎԱՏԱՆՔ,ՈՐ ԿՈԽԵՆՔ>
Комментариев нет:
Отправить комментарий