Ինձ շատ հետաքրքիր է, երբ նախագահը իր վիրահատական այցելություններն է կատարում տարբեր նախարարություններ և գերատեսչություններ, ու տեսնում,թէ ինչ ապաշնորհ գործունեությամբ են նրանք զբաղված,ինչ է մտածում մտքի մեջ?; Հետաքրքիր է նաև, թե ինչ են մտածում այդ նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավարները, երբ նախագահը ի լուր աշխարհի կշտամբում է նրանց ու մեղադրում վատ աշխատանքի մեջ? Ինձ հետաքրքիր է օրինակ վարչապետը ինչ էր մտածում մտքի մեջ? Մտածում էր արդյոք այնպիսի բաներ, որ չէր կարողանում բարձրաձայնել, թե մի կերպ էր ծիծաղը զսպում,որպեսզի շոուն ստացվի? Տպավորությունը այնպիսին է,որ այդ քլնգաժողովները տեղի են ունենում այլ մոլորակում և նախագահը հենց նոր է իմանում,որ բառիս բուն իմաստով ոչ ոք չի աշխատում, համենայնդեպս չի աշխատում ժողովրդի համար; Նախագահի այցերից հետո այդ նույն նախարարությունում մեկ շաբաթ սկսում են պատժել ինչ որ մարդկանց ու հետո էլի նույն ճահիճը, նույն կոռուպցիան ու նույն հանցավոր անգործությունը`; Փաստորեն ձևական հոգնայի դոզան տևում է մեկ շաբաթ ;
Բայց կա մի փաստ,որ անհերքելի է; Նախագահ` մենք վատ ենք ապրում, մենք շատ վատ ենք ապրում, մենք այնքան վատ ենք ապրում ու այնքան ստորացած ենք, որ անգամ վաճառում ենք մեր վերջին ունեցածը որպեսզի փախչենք այստեղից, որովհետև մենք անտանելի ենք ապրում, սա քեզ ասում է այն ժողովուրդը, որի ձայների ճնշող<մեծամասնությամբ> դու ընտրվել ես նախագահ, ու վստահ ես որ էլի ընտրվելու ես;

Комментариев нет:
Отправить комментарий