пятница, 23 ноября 2012 г.

ՄԻՍՍ ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻ 2013 ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ

Նոյեմբերի 21-ին տեղի ունեցավ ՄԻՍՍ ԱՇԱԿԵՐՈՏՒՀԻ-2013 գեղեցկության եվ շնորհալիության մրցույթ փառատոնի առաջին փուլը, որը պայմանականորեն կոչվում էր ճանաչողական փուլ; Այս տարի մրցույթում,որը արդեն կազմակերպվում է 14-րդ անագամ, ընդգրկված են մասնակիցներ Հայաստանից, Ռուսաստանից և Սիրիայից; Մրցույթի կազմակերպչական աշխատանքները փայլուն կատարեցին ` դեֆիլեի ղեկավար Ռուզաննա Գալստյանը , պարուսույց` Աննա Կարապետյանը, հանդիսավար Անի Մանթաշյանը, պրոդյուսերներ` Արթուր Գևորգյանը , Աննա և Արաքսյա Օհանյանները, ինչպես նաև տնօրեն Նորա Կարապետյանը;



Բավականին ներկայացուցչական էր նաև ժյուրիի կազմը; Ժյուրիի վետերաններ ` <Ստեպ-Դենտ> ստոմոտոլոգիական կլինիկայի տնօրեն Պարգև Ստեփանյանին և լեզվաբան Անահիտ Ալեքսանյանին, արդեն երկրորդ անգամ միացել էին ընտանեկան բժիշկ Նաիրա Միքաելյանը և ՀԱՕԿ իրավաբան և փաստաբանների պալատի ներկայացուցիչ  Հասմիկ Վարդանյանը ; Ժյուրիում առաջին անգամ էին նաև մրցույթի նախկին հաղթողները ՄԻՍՍ ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻ-2005 և 2007 թթ հաղթող, իսկ այժմ ՀՀ ոստիկանության աշխատակից Լիանա Քարամյանը, և մրցույթի անցյալ տարվա հաղթող, իսկ այժմ սիրված դերասանուհի <Արմենիա> հեռուստաընկերության եթերով հեռարձակվող  <Եռաչափ սեր> երիտասարդական սերիալի գլխավոր դերակաըտարուհի ՄԻՍՍ ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻ-2012 Եվա Բաղդասարյանը; Ժյուրիում անակնկալ էր նաև հրաշալի երգչուհի փոքրիկ Դալիթայի ներկայությունը, որն այս տարի Միսս Աշակերտուհի  գրասենյակի կողմից արժանացել էր ՄԻՍՍ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆ  տիտղոսին և կարծես դարձել է մրցույթի խորհրդանիշը` նա էլ իր նոր երգով բացեց մրցույթի առաջին փուլը; Ժյուրիի վերջին ներկայացուցիչները Շանթ հեռուստաընկերության երկու հիանալի նախագծերի <Հայսուպերսթարի> և <Պարիր թե կարող եսի>  հաղթողներն էին; Մեր շատ սիրելի ու տաղանդավոր երգչուհի` Սուսաննա Պետրոսյանը, և` ինչպես մրցույթի հիմնադիր Գարիկ Պետրոսյանն է ներկայացնում` տիեզերական մասշտաբի գեղեցկությամբ օժտված պարուհի ` Մարի Հովհաննիսյանը;Հենց ժյուրի այս կազմն էլ գնահատեց մրցույթի մասնակիցներին;
մրցույթի մասին այլ մանրամասները` հաջորդիվ մեր հրաշալի գործընկեր GLOBALTV.am կայքում

 http://www.youtube.com/watch?v=vK44wxGY1m0&feature=youtu.be



















Комментариев нет:

Отправить комментарий