вторник, 18 июня 2013 г.

ՍԵՎ ՁՅՈՒՆ



Այս ստեղծագործությունը գրել եմ 1999 թվականին; Նրա ռեպային տարբերակը ֆելոյի շնորհիվ  հնչեց առաջին անգամ <Արձագանք ռադիո>ի եթերում արդեն 2000 թվականին;Երևի թե հայկական առաջին ռեպ կատարումն էր; Անցել է արդեն 13 տարի, ինձ թվում է և այսօր և ցավոք էլի մի 13 տարի հետո այս ստեղծագործությունը չի հնանա







ՍԵՎ ՁՅՈՒՆ

Այս կյանքում սպիտակ լոկ ձյունն է,որ թափվում է երկնքից,
Բայց ավաղ այն սևանում է աշխարհի օրենքներից
Երանի նրան ում կյանքը ծիածան է գունավոր
Մեզ համար դա մի դժողք է ձյան նման սև ահավոր
Երբ ընկերդ քեզ լքում է հանուն փափուկ դիվանի
ԵՎ մեջքից քեզ հարվածում է կարծես գեշ մի թշնամի
Սիրուհիդ երբ հեռանում է հանուն լի մի գրպանի
ԵՎ քո կյանքը նմանվում է չորացած շատրվանի
Միթե փողը չէ ամեն ինչ աշխարհում այս որոշում?
Դուք փողով իրար գնում եք, հետո էժան վաճառում
Կյանքը մեր դուք դարձրել եք մի անգութ ճղճիմ ճահիճ
Որտեղ փողը  և պատիվ է և աղջիկ է և դահիճ
Որտեղ փողը անգամ դեղ է ,բանալի երջանկության
Որտեղ փողը տիրակալն է և արքան ողջ մարդկության
Ձյունը ձեզ համար սպիտակ է թռչունի նման անզոր
Մեզ համար սակայն այն սև է, սև արծվի պես ահավոր

Ով է ճիշտը? ով սխալը? աշխարհում այս մեղավոր
Մի ընկերը հանցագործ էր, մյուս ընկերը դատավոր
Դեռ երեկ էր,երբ կենաց էին երկուսով նրանք խմում
Իսկ այսօր դեպի դժողք է ընկերոջը ուղարկում
Գուցե կեղծ են ընկերները, գուցե ճիշտն է ահավոր?
Գուցե դու կյանքում մենակ ես, ու քո խաչն է զորավոր
Ախ այսպես հնուց եկել է` Ֆիրդուսին է դեռ ասել`
Վիրավոր շահին սպանել են, կամ էլ շահն է սպանել

Մեր քաղաքը նմանվում է մի աղքատ գերեզմանի
Որտեղ մարդը արտասվում է արցունքով տառապանքի
Որտեղ սև են անուրջները և արևն է նկարված
Եվ ծիծաղը լոկ անունն է, մոմերի վաղուց հանգած
Հոգիները մեր հիվանդ են և բժիշկ չունեն նրանք,
աղքատները շատացել են ու դարձել արհամարհանք
Գիտնականն անգամ անզոր է այս ամոթը վերացնել
աղքատները շատացել են, պետք է մի բան մտածել
Պատառները մեր շատ թանկ են,որ նրանց մենք նվիրենք
Հոգիները մեր դատարկ են,որ նրանց մենք ջերմացնենք
Ժամանակը մեր անսպառ է, լավ է այսօր չհոգնենք
Աղքատները շատ անզոր են
Մոռանանք նրանց աչքերը ու ձեռքերը մեզ պարզած
Մոռանանք նրանց սրտերը արցունքներից ցամաքած
Վայելենք ինչ մեզ տրված է, մեր աշխարհը վայելենք
Աղքատները ավելորդ են են ` ԵԿԵՔ ՄԵՆՔ ՆՐԱՆՑ  ՍՊԱՆԵՆՔ


Комментариев нет:

Отправить комментарий