среда, 15 октября 2014 г.

Ազգի թափթփուկը չի որոշում նրա որակը

Էրիկ Ասադուրյանի վերջին հարցազրույցը կարդացողների մոտ միանշանակ հոգու խորքում ցանկություն է առաջացել նրան ապտակելու; Մարդ,որը տարիներ շարունակ հանդես է եկել մեր ֆուտբոլի ազգային հավաքականում, մի օր որոշել է ի լուր աշխարհի հայտնել,որ ոչ մի կապ չունի հայ ազգի հետ և իրեն բացարձակ հայ չի համարում; Սա առաջին դեպքը չէ,որ յան վերջավորությամբ ազգանուն ունեցողները խուսափում են իրենց արմատներից; Բայց սա հարցի միայն մի կողմն է; Մենք բոլորս էլ սիրում ենք ,հաճախ հիվանդագին,աշխարհով մեկ հայտնաբերել մեր հայրենակիցներին, կամ հայտնի մարդկանց նախնիների մեջ բացահայտել հայերի; Սա ընդհանուր առմամբ սովորական երևույթ է մեր համար, ինչպես նաև սովորական է, այդ նույն մարդկանց կողմից սեփական ազգն ուրանալիս մեր նեղսրտվածությունը; Այս ամենում կա մի հետաքրքիր պարադոքս; Այսօր մեր կողքին ապրում են մարդիկ,որոնք թեև հայեր են, բայց երանի, թե այլ ազգ ներկայացնեին, որովհետև, չեմ կարծում, որ մեր հազարամյակներից եկած, իմաստուն ազգում նման երևույթներ պիտի լինեին;
Որևէ այլ ազգի չցանկանալով թերագնահատել, պետք է նշեմ, որ թեկուզ հաճախ մենք ինքներս ենք փնովում մեզ, բայց երբեք մեզ թույլ չենք տա հրաժարվել սեփական, ազգությունից, ինքնությունից, ծնողներից; Դրաանք երևի թե միակ բաներն են, որ ի վերուստ են կանխորոշված; ՈՒղղակի պետք է փոխել մոտեցումը այս հարցի շուրջ; Պետք չէ ընդհանրապես շոշափել ոչ Ասադուրյանատիպերի, ոչ Կիրկորովատիպերի, ոչ նմանատիպ այլ երևույթների անունները այս համատեքստում, պետք չի նաև սպասել, որ որևէ հայտնի իր հարազրույցներում անպայման հիշատակի մեր ազգությունը; Մաշտոց, Կոմիտաս, Նարեկացի ունեցող ազգը այնքան բարձր է, որ սովորական մահկանացուները իրենք պետք է երազեն, որ աշխարհի տարբեր անկյուններում բարձրաձայնեն և հպարտանան սեփական ազգությամբ; Դարաշրջանը փոխվելու է, հասարակարգը և իշխանությունները՝ նույնպես, բայց հայը միշտ մնալու է, ու ցանկալի կլինի, որ այդ հայը խոսի հայերեն և իր սերունդին փոխանցի հայ լինելու հպարտությունը;

понедельник, 13 октября 2014 г.

Աշխարհի և Գերմանիայի բոլոր ժամանակների ամենաօպտիմալ ֆուտբոլի հավաքականները

Այսօր ներկայացնում ենք աշխարհի և աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականների բոլոր ժամանակների ամենաօպտիմալ կազմերը․ Այս նյությում համադրել ենք մի շարք հեղինակավոր պարբերականների և մասնագետների ընդհանրական կարծիքը

    ԱՇԽԱՐՀԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ


Դարպասապահներ
Լև Յաշին-ԽՍՀՄ
Գորդան Բանկս-Անգլիա
Դինո Զոֆֆ-Իտալիա
Ջանլուիջի Բուֆոն-Իտալիա
Իկեր Կասիլիաս-Իսպանիա
Օլիվեր Կահն-Գերմանիա

 Ազատ պաշտպաններ
Պաուլո Մալդինի-Իտալիա
Կաֆու-Բրազիլիա
Կառլոս Ալբերտո-Բրազիլիա
Ռոբերտո Կառլոս-Բրազիլիա

Ազատ պաշտպաններ
Ֆրանց Բեքենբաուր-Գերմանիա
Բոբբի Մուր-Անգլիա
Ֆրանկո Բարեզի-Իտալիա

Կիսապաշտպաններ
Դիեգո Մարադոնա-Արգենտինա
Յոհան Կրուիֆ-Հոլանդիա
Զինեդին Զիդան-Ֆրանսիա
Ալֆրեդո Դի Ստեֆանո-Արգենտինա,Իսպանիա
Միշել Պլատինի-Ֆրանսիա
Գարինչա-Բրազիլիա

Հարձակվողներ
Պելե-Բրազիլիա
Լիոնել Մեսսի-Արգենտինա
Ֆերենց Պուշկաշ-Հունգարիա
Ռոնալդո-Բրազիլիա
Մարկո Վան Բաստեն-Հոլանդիա
Հերդ Մյուլլեր-Գերմանիա

Մարզիչներ
Ալեքս Ֆերգյուսոն
Ռինուս Միհելս

ԳԵՐԱՆԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ


1-Օլիվեր Կահն

2-Ֆրանց Բեքենբաուեր

3-Յուրգեն Կոլլեր


4-Բերտի Ֆոգստ

5-Պաուլ Բրայտներ

6-Մատտիաս Զամմեր

7-Լոթար Մատեուս

8-Թոմաս Հյոսլեր

9-Հերթ Մյուլլեր

10-Միրոսլավ Կլոզե

11-Յուրգեն Քլինսման



четверг, 9 октября 2014 г.

Թանկ բաժանումն էր նա գերադասում



Խոսք-Գարիկ Պետրոսյանի
երաժշտություն-Ֆելիքս Խաչատրյանի
Դիանա Շատվերյան
2001 թվական



Խոսք Գարիկ Պետրոսյանի
երաժտությոըն` Լուսինե Դավիդյանի
Անի Երանյան



Տեքստ` Գարիկ Պետրոսյան


երաժշտությունը` Ֆելիքս Խաչատրյան


суббота, 20 сентября 2014 г.

Նարգիզից հոտո Մարիամը



Անցյալ տարվա նախագծին Նարգիզ Զակիրովան ժյուրիի անդամներին ստիպեց իրենց պահել ոչ ադեկվատ` բառիս լավ իմաստով; Այս տարի մեր հայուհին` Մարիամը, ստիպեց ժյուրիին անցնել նույն ադեկվատության սահմանագիծը ևս մեկ անգամ; Նախագիծը կարելի է ասել ավարտվեց կույր լսումներ փուլում; Մարիամի կատարումը անվանել հիասքանչ մեղմ ասած շատ քիչ է; Հետաքրքիր է Բիլանը երրորդ անգամ շոկի մեջ ընկնելուց իրեն ինչպես կպահի? ՃՃՃ








пятница, 19 сентября 2014 г.

Ամրագոտու առկայությունը և կրկնակի տուգանքի նամակը նույն տրամաբանությունն ունեն



Վարորդների կողմից արդարացիորեն շարունակվում են բողոքները ` ՃՈ-ան և ԴԱՀԿ-ի գործելաոճից; Այսօր արդեն ՃՈ-ից պատասխանեցին, որ կրկնակի` արդեն վճարված, տուգանքների ուղարկման պատճառը բանկերի անբարեխիղճ աշխատանքի արդյունքն է; Ասել է, թե բանկերը ՃՈ չեն հասցնում ժամանկին վճարված կտրոնները; Այն,որ մենք քարե դարում չենք ապրում, երևի թե բոլորին է հայտնի, և վճարված տուգանքների կտրոնները պետք է, ոչ թե բանկերը վազացնեն ՃՈ, այլ համացամցային ծրագրի միջոցով ապահովի նման տուգանքի մարումը` վճարելուց հետո; Չէ որ երբ մենք կատարում ենք կոմունալ վճարումներ` ասենք գազի կամ էլեկտրոէներգիայի դիմաց, ամենևին էլ չենք պահում վճարման կտրոնները` վստահ լինելով,որ մեկ տարի անց ստիպված չենք լինի վճարել մեկ տարվա վաղեմության մուծումը; Ինչու ՃՈ-ը չի աշխատում նույն ծրագրով?;
Պետք է փաստել, որ`

1.- Ոչ մի քաղաքացի պարտովոր չի վճարման կտրոնը պահել դարերով, որպեսզի ցանկացած պատեհ կամ անպատեհ առիթի դեպքում կտրոնով հանդերձ ներկայանա ՃՈ-ուն;,ժամերով հերթ կանգնի, նկատողություն ստանա սեփական աշխատավայրից`շատ անգամ զրկվելով սեփական աշխատանքից ,որպեսզի ապացուցի իր իրավացիությունը;

2-Ցանկացած բանկում,եթե կատարում ես որևէ մուծում, համակարգչում պահպանվում է մուծումիդ ֆայլը և հերիք է միայն անուն ազգանունիդ մուտքագրումը տվյալների բազա և` մուծմանդ առկայությունը երևում է;Այդ ուրիշ հարց է, որ բանկի աշխատողները ուղղակի կարող է ընդառաջ չգնան մուծողին և չտրամադրեն վճարման կրկնօրինակը;

3-ՄԻՊ-ը պարտավոր է առաջարկությամբ հանդես գալ; Ըստ որի` եթե ՃՈ-ը վարորդին է ուղարկում վաղուց վճարված տուգանքը երկրորդ անգամ, ապա պարտավոր է , վճարման փաստը ապացուցվելուց հետո, վարորդին փոխհատուցի համապատսխան գումարը`  քաղաքացուն անհարմարություն պատճառելու և սեփական կամ բանկի անփույթ աշխատանքի համար;

Վստահ եմ,որ այս դեպքում, ոչ մի բանկ ռիսկ չի անի թերանալ իր աշխատանքում և ոչ մի վարորդ մեկ անգամ ևս ստիպված չի լինի մասնակից լինել վերոնշյալ տհաճ պրոցեդուրաներին;
Հակառակ ցանկացած դեպքում պարզ է դառնում, որ սա բացարձակ նման է ամրագոտիներ չկապելու դեպքում տուգանելու տրամաբանությանը` երբ մեքենայից ներս նայում են այն հույսով,որ վարորդը ամրագոտին կապած չի լինի; Այդպես էլ կրկնակի տուգանքը ուղարկվում է այն հույսով, որ վճարման կտրոնը վարորդը պահած չի լինի;

вторник, 9 сентября 2014 г.

Բա որ երես առ երես հանդիպելուց մի երկու հատ հարց տան այդ գրքից ` գետինը չեք մտնի?


Այ սա ուրիշ բան, սա արդեն բոցերի բոցն է; Սառցե դույլին ու տնական օղուն հաջորդում է գրքամոլի ֆլեշ մոբը; Չէ, բնականաբար կան մարդիկ,որոնք այնքան գիրք են կարդացել, որ ,,,,,,,, ու այս նյութս ոչ թե նրանց է վերաբերում, այլ ճճճճճճ;
Նախ ասեմ, որ ժամանակին ինձ հասանելի բոլոր գրքերը կարդալուց հետո, արդեն ութերորդ դասարանում սկսեցի հանրագիտարաններ կարդալ:
Ես միանգամից չորս հինգ գիրք միասին եմ սկսել կարդալը, ու կարևորը սկզբից գրքերի վերջին տաս էջն էի կարդում, հետո սկսում սկզբից, երբեք բառ առ բառ չէի կարդում բնության կամ ինչ որ զգացմունքի երկարաշունչ շարադրանքները, ընդհանրապես չէր հուզում տվյալ գրքի հեղինակը; Դուրս գալիս էր, կարդում էի, չէր գալիս` անցնում էի հաջորդին, բայց սուտ կլինի ասել, որ ինչ որ կոնկրետ գիրք իմ աշխարհայացի վրա այնպես ազդեր, որ հիմա տասնյակ կազմեի,,,
Բայց դե ոնց կլինի չկազմես; Հանգիստ քո համար նստած բզբզում ես ու մեկ էլ հոպ` էդ անտեր մարտահրավերը; Դե պարզ է չէ, որ ընդունողներից 99 տոկոսն էլ ցանկանում են մի այնպիսի տասնյակ կազմեն, որ դուշման պայթի, որ հետո լուրջ մարդու տպավորություն թողնեն; ՈՒ մեր դասական մարտահրավեր ընդունողը ինչ? պետք է անի` սկսի գուգլով, հիշելով, ընտանիքի անդամներին հարցնելով մի հրաշալի տասնյակ կազմելը; Սա համարյա այնպիսի դժվար պրոցես է, ոնց որ հերթական ֆուտբոլային հանդիպումից առաջ ոչուփուչ Շալանդի համար` Բերեզովսկի գումարած 10 ընտրելու պրոցեսը;
Դե առաջին հորիզոնականում` միանշանակ <Աստվածաշունչն> է; Դա էական չի,որ 100 ից 90 ը տանը այս սուրբ գիրքը պահում են միայն պահելու համար, որովհետև , հակառակ դեպքում, եթե այս գիրքը նրա աշխարհայացի վրա գոնի մի քիչ ազդած լիներ, ապա նա գոնե 10 պատվիրաններից մեկը տարվա կտրվածքով չէր խախտի;
Հաջորդ երեք հորիզոնականներում զետեղվում են փիլիսոփայական ու գիտական աշխատություններ` ըստ ճաշակի; Զետեղողներից 100- 95 ը բացարձակ այդ գրքերը անգամ չի էլ տեսել
Այ հինգերորդ հորիզոնականում հասարակությանը շոկից հանելու համար կարելի է գրել այն գրքի վերտառությունը,որը իրոք կարդացել ես; ՈՒ էական չի դա կլինի Ժյուլ Վեռնի, թե Մարկ Տվենի, ծայրահեղ դեպքում` Խնկո Ապոր աշխատություններից; Ավելի շռայլները վեցերորդ հորիզոնականն էլ կտրամադրեն նույն կարգավիճակի աշխատությանը;
Բայց հոպ, հերիք է Յոթերորդ հորիզոնականում պետք է զետեղել մի այլ կարգի աշխարահռչակ աշխատություն; Մի այնպիսի գործ, որ միանգամից թեթև գրողների թողած տպավորությունը ի չիք դառնա, մի ապոկալիպսիս, կամ աԲոկալիպսիս` էլի ըստ ճաշակի; Տո ինչի միայն յոթերորդը, ութերորդն էլ` ռուսի ասած` կոնտրոլնին;
Ըհը պաշարը վերջացավ; Բա հիմա ինչ? պիտի անենք: Էլի փիլիսոփայություն ?, գիտական?` չէ արդեն անհավատալի կլինի; Թեթև ստեղծագործություն?` լուրջ չեն վարաբերվի; Բա լավ որը գրենք? Հարգելիներս գրեք այն գրքի անունը, որը իրոք կարդացել եք, որը իրոք հիշում եք; Ի վերջո` աշխարհայացի վրա կազդի, թե ոչ որևէ ստեղծագործություն այնքան էլ էական չի; 


Հ.Գ. Անպայման կարդացեք <Աստվածածունչը>
ԱՎ Իսահակյանի <Աբու լալա Մահարին>
Ֆիրդուսու <Շահնամեն>
Նիցշեի աֆորիզմները
Ն Մաքիավելիի տրակտատը
Օմար Խայամի քառյակները
Եզոպոսի առակները

четверг, 4 сентября 2014 г.

Սա չի կարող նորմալ լինել



Չի կարող նորմալ մարդու համար ավելի հետաքրքիր լինի այն, որ Թուքիայում Վիագրաներից մեկին փորձել են փախցնել, կամ,որ մի ջհանդամիս գյոռից(մեջբերում եմ տվյալ նյութի վերտառությունը) եկած սերիալի դերասանուհի մազերը կաշտանվի է ներկել, կամ որ մի ձևավոր հաղորդավարուհի նոր լուսանկար է հրապարակել, կամ, որ Անի Զախարյանն ու ՀՀԿ տատիկը իրականում բաջանաղներ են, կամ, որ Իսլանդիայում մի ղազախ կթվորուհի խուզել է մի ուդմուրտ պատգամավորի կանտովկեքը, կամ, որ  դատարկ տաշտի ձայնով երգչիստը  հերիք չի տեսահոլովակ պիտի ներկայացնի, մի քանի օր առաջ էդ տեսահոլովակի թրեյլերն է ներկայացնում;
Սա նորմալ չի, ինչպես և նորմալ չի, որ ընդդիմադիր գործիչներն ու ակտիվիստները նախընտրում են սրան նրան հայհոյել համացանցում, բայց ոչ մի դեպքում չկանգնել բողոքող ժողովրդի կողքին, քանի որ դրսում շոգ է ու տհաճ, կամ քանի որ` պատվեր չեն ստացել;
Նորմալ չի, երբ դպրոցի տնօրենը նոր ուսուցչուհուն աշխատանքի է ընդունում, բայց առաջին հինգ ամսվա աշխատավարձը գրպանում նրանից;
Նորմալ չի, որ մահամերձ հիվանդ մարդուն սկսում են վիրահատել, միայն նրա կամ բարեկամների կողմից վիրահատության գումարը մուծելուց հետո;
Նորմալ չի, երբ մահացու վտանգ ներկայցնող հարբած վարորդը ՃՈ տեսուչին 10000 դրամ կաշառելուց հետո դառնում է  բացարձակ անվնաս ու շարունակում երթեկը;
Նորմալ չի երբ քահանան քլնգում է աղանդավորին, ոչ թե գաղափարական այլ ֆինանսական հարթությունում;
ՈՒ նորմալ չի, որ մենք բոլորս գիտենք այս մասին ու շարունակում ենք հետևել այս մեծ կրկեսի բոլոր դերակատարներին; Հետևում ենք ու շարունակում վճարել`  սեփական գրպանից, սեփական կյանքից, որպեսզի հաջորդ ամիս տեսնենք, թե ինչ կա,որ էլի նորմալ չի,,,

Հ,Գ,-Հինգ օրից կոմունալ վճարումները կատարելիս` չզարմանաք; Դուք անհամեմատ շատ եք վճարելու

среда, 27 августа 2014 г.

Սողունը չի թռչում

Ողջ կյանքում սողացողը թռչել չի կարող

Դեռ երեխա էի, երբ առաջին անգամ դիտեցի 《Առաջին արյունը》(Ռեմբո-1) ֆիլմը: Ֆիլմում Ս.Ստալոնեի մարմնավորած հերոսին անմիջական հրամանատարը դավաճանում է և թողնում թշնամու ճամբարում`գերության մեջ: Թշնամու անտանելի կտտանքներն անգամ չեն ստիպում Ռեմբոյին որևէ գաղտնիք բացահայտել....
Մանկական միամտությամբ ես այդ ժամանակ հարցրի.
-Ինչու Ռեմբոն չի կոտրվում, չէ որ նրա պետությունը դավաճանել է իրեն..?.
Մեծ ընկերներիցս մեկը մտահոգ պատասխանեց.
-Ծախված գեներալը` պետությունը չի.
Մոտ 30 տարի այս պատասխանը ուղեկցում է ինձ կյանքում: Երբեք և ոչ մի դեպքում չեն լինում անլուծելի խնդիրներ; Հաղթում է նա, ով կարողանում է հաղթահարել բոլորի համար անհաղթահարելի խոչընդոտը: Ցանկացած, թեկուզ չնչին հարց կարելի է վերածել անլուծելի դիլեմայի և ընդհակառակը`ցանկացած անլուծելի խնդիր ունի, թեկուզ ինքնաոչնչացման արդյունքում հասանելի, բայց և ռեալ լուծում:
Անգամ դավաճանությունը սեփական անձի նկատմամբ իրավունք չի տալիս Անձին`սայթաքելու;
Տհաս, թուլամորթ և դավաճան մարդիկ, ինչքան էլ կյանքում իրենց ներկայացնեն որպես կենսուրախ, բարի և սրտաբաց հրեշտակներ, միևնույն է մնում են ստոր, ցածրակարգ և կեղտոտ բլոճներ:
Հիշեք, և օգտագործեք ձեր թխած ու քոպի փաստ արած 《սեփական》մտքի զեղումներում`
Ցանկացած մեջքից հարված`դավաճանություն է, իսկ անբարո մարդու պիտակը`ճակատին չի լինում, հոգու մեջ է դրոշմված...
Իսկ ծիծաղելին այն է, որ հոգով նսեմ և ուղեղով ողորմելիներին մեկ մեկ թվում է, որ իրենց անբարո քայլերը կմնան անհայտ ու նրանք կշարունակեն , անհոգ ու ժպտերես,քարշ տալ իրենց ճղճիմ գոյությունը երկրի վրա:
Սողուն ծնվածը երբեք չի թռչում` դա էլ հո ես չեմ ասել)))

понедельник, 11 августа 2014 г.

Մի խառնեք ուղտը ուխտի հետ

Հետաքրքիր է մինչև երբ պետք է ուխտը խառնենք ուղտի հետ?
Հաճախ հիշաչարությունն էլ է օգտակար լինում:
Նման բարձր մակարդակի հանդիպումներում երբեք անակնկալներ չեն լինում`համենայնդեպս սեղանի շուրջ նստողների համար:Բոլոր հարցերը քննարկվում են նախօրեին`հանրության աչքից հեռու:Անցյալ քսան տարիները ապացույց են, որ թշնամու բոլոր խոստումները գրոշի արժեք չունեն`և ցանկացած պայմանավորվածություն , ի վերջո, մնալու է թղթի վրա:
Ըստ իս, վաղը բեկումնային կլինի, եթե մեր դիվանագիտական կորպուսը հարցը մեկընդմիշտ լուծելու պահանջ ներկայացնի ամենակարճ ժամանակահատվածում`այլապես մեծ փոփոխություններ չեմ ակնկալում:
Այսօր պարզ դարձավ, որ վաղը մենք լինելու ենք պահանջողի դերում և գուցե սա ամենառեալ պահն է դիվանագիտական հաղթանակի համար:
Որքան էլ որ ադրբեջանական քարոզչամեքենան սահմանին տիրող իրականությունը ներկայացնի սեփական շահերից ելնելով` Ալիևը և ադրբեջանական հատուկ ծառայությունները ռեալ պատկերացնում են Հայաստանի հանդեպ սեփական ռեսուրսի տկարությունը:Կրիտիկական պահին Ադրբեջանի ֆիասկոն ապահովված կլինի:
Անկախ երկու երկրներում քաղաքական ներքին իրավիճակի, պատերազմից քսան տարի անց, հայերը մեկ մարդու նման պատրաստ են կանգնել սեփական հողը պաշտպանելու համար`ապացույցը կամավորների, ազատամարտիկների քայլերն են և հասարակության տրամադրվածությունը:Լրիվ հակառակ պատկերն է տիրում թշնամի երկրում:Կա գոնը մի արցախյան պատերազմի ազերի վետերան, որը պատրաստ է կանգնել մեր բանակի դեմ??? Սրանից պարզ դիտարկում հնարավոր չի անել:
Հույս ունեմ, որ այսքան շատ հաղթաթղթեր ունենալով`մեր պատվիրակությունը կջախջախի հակառակորդին և հարցը կլուծի առանց , թեկուզ չնչին,կորստի:

пятница, 25 июля 2014 г.

Առաջնորդ լինելը դա փիլիսոփայություն է

Մենք հաճախ ենք ոհմակը ասոցացնում բացասականի հետ, սակայն այդ ոհմակում կա մի օրենք, որը ավելի քան ուսուցողական է և ընդօրինակելի:
Գայլերը, ոհմակի գոյության ողջ ընթացքում ընտրում են առաջնորդի, որը իրականում ոչ թե ամենաուժեղն է, այլ ամենաիմաստունը:Թե ինչպես են բնազդով առաջնորդվող գիշատիչները կարողանում դա անել, ես ինքս չգիտեմ, բայց գիտեմ հետևյալը.
Առաջնորդ լինելը դա փիլիսոփայություն է:Թե ինչպիսի հատկանիշներ նա պետք է ունենա, յուրաքանչյուրս ունի իր ընդհանրական ու անհատական մոտեցումը, բայց կա մի բան, որ գիտեն միայն իսկական առաջնորդները`
Ծայրահեղ անլուծելի խնդրի առաջացման ժամանակ իրական առաջնորդը կլուծի այն`անգամ ի վնաս սեփական հեղինակության, անգամ եթե ոհմակի և ոչ մի ներկայացուցիչ արժանի չէ նման զոհաբերության, անգամ եթե չլուծելով այդ խնդիրը ինքը որևէ կորուստ չի ունենա, իսկ լուծելուց էլ `չի վայելի ոհմակի երախտագիտությունը իր հանդեպ, որովհետև Առաջնորդը միշտ ունի ծայրահեղ պատասխանատվության զգացում և ոհմակից յուրաքանչյուրի, չգիտակցված քայլերից առաջացած հետևանքների, պատասխանատվությունը կրելու առաքելություն:

суббота, 5 июля 2014 г.

Ֆուտբոլը լամբադա չի



Ֆուտբոլը լամբադա չի, որ հաճույք ստանաս, ու պարտադիր չի ֆուտբոլիստը սալդո անի կամ շպագատ իջնի`որ ասեք բարձր տեխնիկա ունի:ֆուտբոլային հաղթանակը խաղի ավարտին`հաշիվն է միայն:Լավ է չեք ասում, լատինացի շախմատիստները եվրոպացիներից ավելի լավ են նայվում, որովհետև խաղի ժամանակ հաճախ բաչատա են պարում;
Զարմանում եմ այն ձևավորված կարծրատիպի վրա, որ արգենտինացիներն ու բրազիլացիները գեղեցիկ ֆուտբոլ են ցուցադրում:Սա է գեղեցիկ խաղը? Սա անշուք, անիմաստ, ժամանակ սպանող ֆուտբոլ է; Լատինական ֆուտբոլը վաղուց է կորցրել դրոշմ հանդիսացող տեխնիկապես հետաքրքիր խաղը:Ես կասեի, որ բրազիլացի Դեվիլսոնից հետո`լատինական ոճը մեռել է; Գուցե Մեսսին Բարսելոնայում անցյալ տարի, այն էլ մեկ-մեկ, հիշեցնում էր լատինական ոճի մասին, բայց այս առաջնությունում լատինական գրանդների խաղը տեխնիկայով զիջում է անգամ հոլանդացիներին; Մի անգամ լատինացիների երկրպագուներին հարցրի, թե ինչով է նրանց ֆուտբոլը հետաքրքիր`կարող է սամբա կամ լամբադա են պարում, կամ գուցե բաչատայի տարրեր են օգտագործում? Այդքան մի քոպի փաստ արեք ուրիշների նախկինում ասածները`ոչ մի թիմ էլ այսօր չի խաղում հանդիսականի համար, ոչ մի ֆուտբոլիստ էլ չի ցանկանում ոտքերը վնասել ու զրկվել միլիոնավոր դոլլարներից:Իսկ մեզ մնում է երկրպագել մեր նախընտրած թիմերին`ինչ կարգի զիբիլ խաղ էլ նրանք ցուցադրեն:
Պարզ է արդեն, թե ով է չեմպիոնի հավակնորդը, բայց միևնույն իմ շնորհակալական խոսքս կուղղեմ` Չիլիի և Կոստա Ռիկայի հավաքականներին, Մեքսիկայի դարպասապահ`Օչոային, Ռոբենին, կծան Սուարեսին և իհարկե Ռոդրիգեսին:
Գերմանիա-Բրազիլիա
Հոլանդիա (հավանաբար)-Արգենտինա
Աշխարհի ամենաստաբիլ թիմն ընդդեմ առաջնության տանտերերի, որոնք հինգ անգամ արդեն նվաճել են բաղձալի տիտղոսը`հռչակվելով պենտակամպիոն :Նախ վեցերորդ անգամ չեմպիոն դառնալով`բրազիլացիները շատ առաջ կանցնեն մնացածից և հետագայում շատ թիմերի չեմպիոն դառնալու մոտիվացիան ավելի կնվազի , ֆուտբոլն էլ ավելի անհետաքրքիր կդառնա:Արգենտինան, թեկուզ անհասկանալի Մեսիով, անգամ եզրափակչի թեկնածու չէ, որովհետև դժվար է ասել`թե ինչով են նրանք առավել Հոլանդիայից..
Եկել է կարծրատիպերը ջարդելու ժամանակը: Արդար կլինի, որ Լատինական Ամերիկայում անցկացվող առաջնությանը կայանա մաքուր եվրոպական եզրափակիչ:
Գերմանիան արժանի է չեմպիոնության`մշտապես կայուն ու ստաբիլ խաղի համար:
Հոլանդիան արժանի է չեմպիոնության մշտապես հիանալի ֆուտբոլիստներ ունենալու, իսկ այս առաջնությանը սեփական գլխից բարձր ցատկելու համար;

среда, 2 июля 2014 г.

Պայթած ու ծակ փուչիկների կրկեսը

վերջին վեց տարիների ընթացքում փաստացի որևէ հարց չի լուծվում ի օգուտ ժողովրդի: Որևէ բողոք ակցիա չի ավարտվում մեր հաղթանակով: Բացարձակ նույն սցենարը`նույն վերջաբանով.Սա փաստ է, սա հիասթափություն է, սա պարտություն է, սա արդեն վերջն է (օրինակ չբերեք մասնավոր երկու դեպք, որի արդյունքում 100-ը չդարձավ 150, բայց գազի գինը մի քանի անգամ գերազանցեց սպասելիին)
 Իշխանությունը բացարձակ անտեսում է մեզ , ընդդիմությունը զուտ խնդիր ունի իր իմիջը պահելու:Արդեն հիասթափության այն պահն է, որ մեկ երկու անհատների էլ առանձնացնել չեմ ուզում:Բոլոր ազնիվ քաղաքացիները խեղդվում են այս հորձանուտում:
 Բոլոր փրկիչ ու մերկացնող ճառերը ընդամենը լարվածություն են կոտրում, բայց որևէ հարց ՓԱՍՏԱՑԻ չի լուծվում:Բոլոր նախապես գրված ու խմբագրված ճառերն էլ, արհամարհվում են դեգեներատների կողմից, քանզի ընդունվում են ` որպես պլանի կատարում:;Սա արդեն վերածվում է կրկեսի, որտեղ հմուտ լարախաղացները հիմարացնում են ժողովրդին:
Ֆեյսբուքյան տիրույթում հետևում եմ իմ ակտիվ ընկերներին ու զգում, որ, թեև նրանցից մի քանիսի մոտեցումները որոշ հարցերի շուրջ տարբերվում են, ընդհանուր առմամբ` նրանք ավելի սրտացավ են երկրիս ճակատագրով, քան այն մարդ-ֆեյքերը, որոնք կամ գարշանքի հասնող քծնանքով կամ ծայրահեղ բութ ու դատարկ վայրահաչով արտահայտվեցին նրանց մասին, ովքեր թքած ունենալով երկու կողմերի վրա էլ շարունակում են իրենց ազգատյաց արշավը:
Հիմա մի հռետորական հարց` երբ, ինչ որ մեկի դոբրոյով, հեռուստաեթերով ինչ որ մի.......լաաավ ասենք քաղաքական գործչի տնազ` հայհոյում է 《անձեռնամխելի》ընտրյալի, բայց այդ ոչ ու փուչ ընտրյալը նույն տեմպերով շարունակում է մղկտացնել ժողովրդին, իսկ մեր քաղաքական գործչի տնազը հաջորդ օրը ֆռֆռում է 5000 $ անոց կոստյումով, որ սոված ժամանակները միայն ֆիլմերում է տեսել, իսկ ժողովրդի վիճակը շարունակ վատթարանում է, ով է նրանցից մեր ազգի հերոսը, ես կասեի գեղի հերոսը?
Բարի հանգիստ ձեզ` չգիտեմ որ ժողովրդի ընտրյալներ...

пятница, 27 июня 2014 г.

Մեր համբերության անտակ հորն էլ է ծակ

Պարադոքս
Հայ ազգը շատ այլ ազգերից ունի ևս մի տեսանելի տարբերություն;
Եթե այլ ազգերի մոտ համբերության չափորոշիչը բաժակն է,ապա մեր մոտ դա անտիկ հորն է,որը այնքան մեծ է, որ մենք չենք էլ նկատում, որ այդ հորը բացի մեծ լինելուց, ունի նաև բազում հորատանցքեր; Այլ կերպ ասած,եթե այլ ազգերի համբերության բաժակը լցվում է տրամաբանական խելամիտ ժամկետների ընթացում աղաղակող անարդարություններից, ապա մեր համբերության հորը ,անկախ ամենից շարունակում է մնալ անտրամաբանական լցվածության սահմաններում,,,,

1/8-րդ եզրափակիչից առաջ



Ավարտվեց աշխարհի առաջնության խմբային փուլը:Փուլ, որ իր անկանխատեսելիությամբ երևի թե ամենահետաքրքիրն էր`նախորդների համեմատությամբ:Բնականաբար ամենամեծ անակնկալը մահվան խմբի ( D) խաղերի արդյունքներն էին`ըստ որի խմբի առաջատար համարվողները`Իտալիան և Անգլիան, իրենց տեղը զիջեցին`Կոստա Ռիկային և Ուրուգվային, որոնք 1/8 ում կհանդիպեն համապատասխանաբար`Հունաստանի և Կոլումբիայի ընտրանիներին:Հաջորդը Իսպանիայի անհաջողությունն էր, որի խմբի հաղթողներ Չիլին և Հոլանդիան համապատասխանաբար հանդիպելու են Բրազիլիայի և Մեքսիկալի հավաքականներին:Առաջնության մյուս ֆավորիտները Արգենտինան և Ֆրանսիան հանդիպելու են Շվեցարիայի և Նիգերիայի հետ:Ընդհանուր առմամբ ամենաթույլ ` H խմբի ֆավորիտ Բելգիայի հակառակորդը կլինի ԱՄՆ-ը: Իսկ Գերմանիայի ընտրանուն բաժին կհասնի Ալժիրը:
Ի տարբերություն խմբային պայքարի, 1/8 րդ եզրափակիչում անակնկալների հավանականությունը կքչանա, սակայն խաղերը ավելի կհետաքրքրանան.
1-Բրազիլիա - Չիլի` եթե մրցավարները չխանգարեն, ապա սա կինի ամենաանզիջում և հետաքրքիր դիմակայությունը:
2-Մեքսիկա- Հոլանդիա` երկու այլմոլորակայինների `Մեքսիկայի դարպասապահի և Արիան Ռոբենի ճակատամարտը, որտեղ ի վերջո կհաղթի Ռոբենը.
3-Կոլումբիա-Որուգվայ` առանց Սուարեսի բացարձակ հավասար խաղ
4-Կոստա Ռիկա-Հունաստան` Խոսքերն ավելորդ են`Հունաստանը դուրս կմնա պայքարից:
5-Նիգերիա-Ֆրանսիա`հիանալի թիմերի հանդիպում ու ի վեջո ավելի մեծ փորձ ու բախտ ունեցող թիմի հաղթանակ.Ֆրանսիան կանցնի 1/4:
6 Արգենտինա-Շվեցարիա; Արգենտինային, իսկ ավելի ստույգ Մեսսի+10 հոգի թիմին, բաժին ընկավ ամենաթույլ հակառակորդը: Այնպես որ մարդ-թիմը կհաղթահարի այս արգելքը:
7- ԱՄն - Բելգիա` թերևս 1/8 ի ամեաանկանխատեսելի խաղը.
8 Գերմանիա- Ալժիր  Գերմանիան միակ թիմն է, որ առաջնության սկզբից խաղում է`մաքսիմում խնայելով ուժերը.Այս մարտավարությունը առայժմ արդարացնում է իրեն.Հավանաբար 1/8 -ն էլ գերմանացիները առանց դժվարության կանցնեն.
Ի վերջո 1/4 րդում կհայտնվեն այս առաջնության լավագույն հավաքականները.

Անակնկալների առաջնության հավանական շարունակությունը

 
Եթե որևէ առտառոց բան տեղի չունենա, ապա ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/4 րդ եզրափակիչի հավանական զույգերը կազմելու են
Ֆրանսիա-Գերմանիա
Բրազիլիա- Կոլումբիա
Արգենտինա-Բելգիա
Հոլանդիա-Կոստա ռիկա

կիսաեզրափակիչները`
Գերմանիա-Բրազիլիա
Արգենտինա-Հոլանդիա

Եզրափակիչը կանխատեսելը բավական բարդ է, բայց առաջնության տրամաբանությամբ այն պետք է լինի մաքուր ԵՎրոպական; Ամեն դեպքում
Գերմանիա-Հոլանդիա զույգի խաղը ավելի հետաքրքիր կստացվի;
Սա իհարկե այն դեպքում,եթե ամեն ինչ գնա տրամաբանության սահմաններում, ; Այս առաջնությունը լի է անակնկալներով և հավանական եմ համարում նաև լրիվ այլ քառյակ,,,,,


 


 
 
 


вторник, 24 июня 2014 г.

ԱՀԱ ԹԵ ՈՐՏԵՂ ԵՆ ՊԵՏՔ ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐԸ


Ժամանակակից ֆուտբոլը շատ է տարբերվում 20-րդ դարի ֆուտբոլից:Հաճախ ողջ խաղի ընթացքում գործում է միայն մարզչի պլանը`ոչ մի ինդիվիդուալ գործողություն ֆուտբոլիստների կողմից:Շատացել են նաև ճարպիկ դերասան ֆուտբոլիստները, որոնց բնականից չտարբերվող ավանտյուրաների միջոցով`ֆուտբոլային բազմաթիվ հանդիպումներ բոլորովին այլ ընթացք են ստանում:Այսինքն թե`ապաշնորհ մեկ դատավոր կարող է որոշել ողջ խաղի ճակատագիրը:Այս առաջնությունում հաջողությամբ կիրառվեցին դարպասի գրավումը արձանագրող սարքերը: Դա լուրջ քայլ էր անհարկի թյուրիմացություններից ապահովագրվելու համար:
Բայց մեծագույն խնդիրը`դատավորները, շարունակում են հաճախ հարամել կարևորագույն հանդիպումները:ՖԻՖԱ-ն պետք է լուրջ մտածի այս ուղղությամբ: Պարտադիր պետք է վիճելի իրավիճակների ժամանակ հնարավորություն տալ դատավորներին տվյալ պահի տեսանկարահանումը անմիջապես դիտելով կայացնել, թեկուզ էլի սուբյեկտիվ, բայց համեմատաբար արդար որոշում` այլապես դուրս է գալիս, որ հիմնականում հենց դատավորն է որոշում խաղի ելքը; Չեմ կարծում, որ այս նորամուծությունը կազդի ֆուտբոլի ինտերակտիվության վրա`ընդհակառակը`այլևս չեն լինի ձեռքով խփված գոլեր կամ ձեռքով խաղ, չպատժված կանոնների խախտումներ և սիմուլյացիաներ.

понедельник, 23 июня 2014 г.

Հավանական ութնյակը փոխվեց


Չեմպիոնության թեկնածու թիմերի հավանական նախնական ութնյակը` կիսվում է խմբային փուլից հետո...

10 օր առաջ ողջ աշխարհում չէր գտնվի գեթ մի ֆուտբոլասեր, որը կհավատար, որ խմբային երկրորդ տուրից հետո Իսպանիայի և Անգլիայի հավաքականները երրորդ խաղը խաղալու են զուտ վիճակագրության համար և լքելու են առաջնությունը, իսկ Պորտուգալիայի և ինչ որ տեղ Իտալիայի 1/8 րդ եզրափակիչ անցնելու շանսերը չնչին են լինելու :Նման առաջնություն ես դեռ չեմ տեսել: Ու գլխավորն այն է , որ որևէ խաղի վերջնական հաշիվ պատահականություն չի:
Շանսերը պահպանում են`
Գերմանան
Բրազիլիան
Հոլանդիան
Ուրուգվայը
Ֆրանսիան
Արգենտինան
Չիլին
Կոստա Ռիկան

суббота, 21 июня 2014 г.

Ուստեքի ուստեն



Ֆուտբոլից կիլոմետրով հեռու, բայց ամեն խաղից հետո ընգծված թյուր կարծիք հայտնողներին , ովքեր վստահ են, որ այն քաղաքական խաղ է, ասեմ, որ աշխարհի երկու հսկա գերտերությունների թիմերը երբեք չեն դարձել ու հավանաբար չեն դառնա աշխարհի չեմպիոն:
Ես Գերմանիայի հավաքականի երկրպագու եմ, ու ինձ չի հետաքրքրում, որ այդ թիմին կարող են երկրպագել նաև իմ կողմից անընդունելի մարդիկ, կամ, որ Հիտլերն էլ է գերմանացի:
Ես ծափահարում եմ Գանային, որովհետև ոչ ոքին համարում եմ պարտություն Գերմանիայի համար: Ինչպես նաև Արգենտինայի 1-0 ևս համարում եմ Իրանի հաղթանակը:
Ցավում եմ Իսպանիայի և Անգլիայի համար, բայց վայելում եմ Չիլիի, Ուրուգվայի , Կոստա Ռիկայի ու Հոլանդիայի խաղը:
Աշխարհի առաջնության բոլոր թիմերին համարում եմ ֆավորիտ, որովհետև Էկվադորի նման թիմն անգամ պայքարում է ու ես հաճույք եմ ստանում ֆուտբոլից`չմոռանալով, որ Սերբիայի ու Չեխիայի նման թիմերն անգամ Բրազիլիա չեն հասել:
Հակառակորդ թիմերի անհաջողությունները ներկայացնում եմ հնարավորինս հումորային և թեթև տեքստերով և երբեք վիրավորական արտահայտություններ թույլ չեմ տալիս տվյալ ազգի հասցեին, որովհետև բացարձակ չեմ ընդունում մարդկանց, ում համար ցանկացած ազգ ամբողջովին կամ ծայրահեղ վատն է կամ լավը: Մի նմանվեք նաև նարդիստներին,որովհետև
յուրաքանչյուր, անգամ մատերով հաշվող, նարդի խաղացողի համար` ինքն է ուստեքի ուստեն:
Ֆուտբոլը դա տոն է, և հաղթանակի պետք է արժանանա լավագույն թիմը` անկախ մաշկի գույնից, կրոնից և քաղաքական հայացքներից:
Խորհուրդ եմ տալիս` մի վիրավորեք ոչ մի թիմի արժանապատվություն:
Հիշեք` միայն իրական ֆուտբոլասերն է հաճույք ստանում Ֆուտբոլից...

Ս Սարգսյանի և կենսաթոշակային գովազդի նույն դերակատարը



Ինչ որ մեկդ նկատել էր,որ Սերժ Սարգսյանի հումորային հոլովակի և կենսաթոշակային բարեփոխումների գովազդային հոլովակի գլխավոր հերոսը նույնն դերասանն է???








четверг, 19 июня 2014 г.

Գորբաչովի հետնորդներ

Կառավարությունը կանգնել է հիմար պարադոքսի առաջ` նմանվելով Հայաստանի ճանապարհային ոստիկանությանը: Բոլորիս էլ հայտնի է, որ եթե ամառվա տապին անգամ երկարատև խցանման մեջ հայտնված վարորդը ամրագոտված չլինի`մեր հոգատար ՃՈ տեսուչները , մտածելով վարորդի անվտանգության մասին, անմիջապես կտուգանեն վերջինիս 5000 դրամով:
Հիմա մեր կառավարությունը հայտնվել է այդ նույն հոգատարի դերում: Բացարձակ խուլ մնալով հասարակության արդարացի ընդվզմանը`կառավարությունը ջանք չի խնայում , թեկուզ անունը փոխելով, տարբեր ժուլիկ ձևակերպումներով, բացահայտ պնդաջակատությամբ, անցկացնել պարտադիր կենսաթոշակայինի ռեմիքս տարբերակը:
Այստեղ հարց է առաջանում` թե ինչու ժողովրդին տարիներ շարունակ կեղեքած իշխանությունը փութաջանորեն շարունակում մտածել մեր 《 բարեկեցիկ 》ապագայի մասին?
Հարցս բնականաբար հռետորական էր, քանի որ արդեն անգամ երեխաներն էլ գիտեն այդ հոգատարության շարժառիթը:Ինչու կառավարությունը ուղիղ տեքստով չի հայտարարում `բյուջեի դատարկ լինելու և սեփական ֆիասկոյի մասին; Եթե միևնույն է երեսի զոռով թեկուզ ռեմիքս տարբերակը անցկացնելու եք, հիշեք ձեր նախնի Գորբաչովի տարիներ առաջ ներդրած փորձը: Հիշում եք Խորհրդային Միության մայրամուտին Գորբաչովը ներդրեց պրեզիդենտական 5% հավելավճար և ազգաբնակչությունը գնումների ժամանակ 5% ավել էր վճարում: Ներդրեք այս վճարումը, բայց ավելի լավ կլինի միանգամից 10% դրեք: Միևնույն է մենք վաղուց 50% ը տալիս ենք, թող դառնա 60 կամ 70. Մեռնելուց խռխռալը որս է?

воскресенье, 15 июня 2014 г.

Ինչ է անելու քառյակը

Հիմա, եթե Հանրապետականը քառյակին տեղեկացնում է, որ չեն պատրաստվում 12 պահանջները կատարել, ինչ է լինելու? Քառյակը մինչև սեպտեմբեր, ամեն դեպքում, սպասելու է? Թե?.Քչերն էին երևի ենթադրում, որ ՀՀԿ-ն այսքան շուտ կարձագանքի ու կոլապսի կենթարկի հետագա երեք ամիսների արիշ վերիշը`եթե իհարկե քառյակը հուժկու պահե ստային տարբերակ չունի:.Իհարկե խոսքս վերաբերվում է անմիջապես հակահարվածի, ոչ թե երեք ամիս հետոյի.

четверг, 12 июня 2014 г.

Հայկական դեժավյու

Վերջապես, մեկ ամիս շարունակ կարելի է քաղաքական ծաղրածուներին և նրանց հաճախորդ` էլ ավելի ծիծաղելի ֆանատներին մոռանալ, քանի որ սկսվում է ֆուտբոլային կախարդների շքեղ առաջնությունը;Եվրոպացի գրանդները կփորձեն Հարավային Ամերիկայում հասնեն հաջողության, բայց չմոռանանք նաև սև մայրցամաքի մոխրագույն կարդինալներին; Մինչ օրս շատ երկրների հավաքականներին է հաջողվել դառնալ աշխարհի չեմպիոններ`Իսպանիա, Իտալիա, Արգենտինա, Ուրուգվայ, բայց , ինչպես և բոլոր առաջնություններում հիմնական ֆավորիտներն են հանդիսացել և հանդիսանում`ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐՆ ՈՒ ԲՐԱԶԻԼԱՑԻՆԵՐԸ: Ահա այն զույգը, որոնց եզրափակիչը կզարդարի այս առաջնությունը: Հուսով եմ, որ այս անգամ գերմանացիները կհասնեն հաջողության հենց Բրազիլիայում: Սպասենք...
Հ.Գ. Ի դեպ, ինչու խոսքս քաղաքական սկիզբ ունեցավ? Աշխարհի առաջնությունները տեղի են ունենում 4 տարին մեկ; Նեղություն քաշեք և ժամանակը 4 տարի հետ տվեք: Տեսեք, ովքեր են իշխանությունները ու ինչ են անում ? Տեսեք ովքեր են ընդդիմադիրները ու ինչ են պահանջում? Եթե դեժավյու չապրեցիք, ասեմ որ այս տեմպերով , 4 տարի հետո էլ հաջորդ առաջնությունը կվայելենք նույն իրականության մեջ:

среда, 11 июня 2014 г.

Да ты что а не врешь ապեր?



Ինչքան պետք է պաշտոնյան տխմար լինի, որ նախ հավատա, հետո էլ հայտարարի, թե պետական ապարատի և ոչ մի ծառայող չի ցանկանում դիմում գրել պարտադիր կենսաթաշակայինից հրաժարվելու համար?:Ախր այ դամբուլներ, պարզ է, որ այդպես էիք սարքելու, բայց գոնե արժանահավատությունն ապահովելու համար, էլի ներքին կարգով մի քանի պադստավնոյ դիմում գրող ապահովեիք:
Սա նույն `դպրոցում դրամահավաք չկա, հայտարարության սերիայից է:

четверг, 5 июня 2014 г.

ՕԴԻ ՀԱՐԿԸ ԿԻՍԼԱՏԱ ԳՆԵԼՈՒՑ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ Է ...

Իմ փառահեղ իշխանություն, ինչքան կարիլի է թույլ տալ բնակչությանը այսպես աննպատակ ու ամենակարևորը անվճար սպառել մեր երկրի բնական գանձերից վերջինը` օդը; Սա ինչ երկակի ստանդարտների կիրառում է ?; Ինչով է օդը պակաս` ջրից, գազից,էլեկտրոէներգիայից, մեքենաների կեղծ տեխսպասարկման կտրոններից, չպարտադրված պարտադիրից, անբացատրելի մաքսատուրքերից, տեսանկարահանող սարքերից, արագաչափերից և վերջապես քաղաքի փողոցների կարմրագիծ ասֆալտից; Ասեմ ավելին` եթե մեքենա չունեցողները չեն օգտվում վճարովի կայանատեղերից, իսկ տուն չունեցողները` գազից, ջրից ու էլեկտրոէներգիայից, ապա օդից օգտվում են անխտիր բոլորը; Այդքան անիմաստ նախարարությունների փոխարեն, ինչու հարկատուների հաշվին չեք ստեղծում Օդի նախարարություն?,որպեսզի վերջիններս պարզեն,թե տարեկան քանի խորհանարդ մետր օդ է սպառում միջին վիճակագրական քաղաքացին;Չէ որ սա հիանալի միջոց կլինի արտագաղթի տեմպերը էլ ավելի արագացնելու; Լավ ,միթե ամեն բան մենք պետք է հուշենք?Խնդրում եմ անհապաղ մտածեք այս ուղղությամբ և առաջիկա քառօրյաին ԱԺ-ին ներկայացրեք ձեզ պաշտող ժողովրդի ինքնաբուխ առաջարկը; Ես վստահ եմ,որ սա վերջնականապես կլուծի բյուջեի ճոռվածքի և արտագաղթը իր տրամաբանական ավարտին հասցնելու հարցը; Ի վերջո պարզ մաթեմատիկական հաշվարկից էլ ակնհայտ է դառնում, որ օդից հարկ գանձելը ձեր համար ավելի քիչ ծախսատար միջոց է, քան երկրում համառորեն մնացածներիս վերացնելու համար կիսլատա գնելը;

пятница, 30 мая 2014 г.

ԹԱՐՍ ՈՒ ԼԱՅՆ ԱՊՏԱԿ



Ողջ օրը հետևում եմ ընկերներիս գրառումներին` կապված Աստանայի միջադեպի հետ; Վստահ եմ,որ այդ գրառումներին հետևում են նաև Հայաստանից դուրս; Ի վերջո միջադեպի հետ կապված կարծիքները ,իրենց
բազմաթիվ վերլուծականներով, հանգեցնում են նույն մտքին; Անգամ նախագահականամետները կարծես մի պահ կարկամել են, որովհետև նրանց բացատրություններն ու արդարացումներն այս պահին մեղմ ասած համոզիչ չեն; Ի վերջո հանրայինի լրատվականի կողմից կոնկրետ թեմայից խուսափելն արդեն խոսում է այն մասին,որ այն հերթական ու շատ լուրջ ֆիասկո էր, հակառակ դեպքում զարմանալի է,որ հենց հանրային ալիքը շրջանցեց թեման; Հավատացեք,որ այս բացթողումը նկատում են նաև ուրիշները; Եթե ամեն ինչ նորմալ է,ապա ինչու չցուցադրել տվյալ կադրերը` ? հակառակ դեպքում` խնդիր ունենք;
Այն որ այս խնդիրը ունի իր վեցամյա,եթե ոչ ավելի երկար, նախապատմությունը` բոլորս գիտենք; Այն որ բազմաթիվ խայտառակ ու ազգակործան որոշումներից բխեց այս ամենը` հիմա հասկանում են բոլոր նրանք, ովքեր այսօր համատարած լռում են ու համահեղինակն են այդ որոշումների;
Երբ մեր սպորտսմեններից կամ արվեստգետներից որևէ մեկը մասնակցում է միջազգային մրցաշարերին` նա ներկայացնում է մեր երկիրը; Մենք,բնականաբար, անկախ նրանից սիրում ենք, թե ոչ տվյալ անձնավորությանը` երազում ենք,որ նա հաղթի, կամ ամենաքիչը խայտառակ չլինի, քանի որ մոզամբիկցին ու գերմանացին այդ պահին մեր երկիրը ճանաչում էեն հենց այդ անձով և նրա հաջողությամբ; Ինչքան էլ,որ այսօր իշխանական վերլուծաբանները փորձեն ջրից խոնավ, կամ գոնե կիսաթրջված դուրս բերեն մեր ներկայացուցչին`միևնույն է Երեկվա միջադեպը ապտակ էր` թարս ու լայն ապտակ; Ի վերջո ինչքան էլ ազգիս նվիրյալներով պայքարենք,որ որոշումները կայանան մեր օգտին` ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես եղան գոնե այս տարվա խայտառակ համաձայնագրերը, և որևէ մեկը չզարմանա,որ իշխող մեծամասնությունը, ինչու չէ նաև ընդդիմությունը նույն խանդավառությամբ վավերացնի մեզ վնասաբեր որոշումները; Սա արդեն պատահականություն չի, սա արդեն սովորություն է;
Հ.Գ. Յուրաքանչյուր մարդ ուժեղ է,եթե մեջքին ունի անձնազոհ ու նվիրված ժողովուրդ,որը պատրաստ է գնալ գաղափարի հետևից ու հավատալ ՔԵԶ; Այն,ինչ ձևավորվում է խաբեության, համատարած քծնանքի,ողորմելիության,կեղծ բարեպաշտական, վախի, ստի, համր կամակատարների տիրույթում` քեզ թողում է իրապես մենակ ու ցանկացած մեկը կարող է իրավունք վերապահել քեզ վիրավորելու` վստահ լինելով,որ դու ՄԵՆԱԿ ես

вторник, 20 мая 2014 г.

ԿՈՒՏԸ` այսուհետ քաղաքական կատեգորիա.

Քանի որ վերջին շրջանում կուտը դարձել է քաղաքական կատեգորիա, իսկ
իշխանությունների խուճապ, գեբելսյան քարոզչամեքենան և հասարակությանը շեղելը` շրջանառության մեջ դրված ամենավարկանիշային արտահայտությունները` հարկ եմ համարում մի քանի նկատառումներով կիսվել; Ամեն օր հասարակությանը սնում են մեկը մեկից անսպասելի ու նյարդայնացնող նորություններով; Այսօր օրինակ մարզահամերգայինի վաճառքն է, վաղը` խոշոր ավտովթար, մյուս օրը մի նոր բլթ, հետո պուպուշ հարցազրույց, ռազմահայրենասիրական կոչ, բոլորիս հայտնի բայց խրորտ բացահայտում` շոու, շոու օր օրի ավելի նվազ, ավելի քչաքանակ, ավելի հիասթափված, բայց կայուն ծափահարող հանդիսատեսով;
Հիշում եք ՍԴ-ի հայտնի որոշումից մեկ վայրկյան հետո ինչ շռնդալից ծափերով ողջունեցինք այն; Կոնկրետ այդ օրը ծափեր, հաջորդ օրը` տարակուսանք, հետո` պայքար, հետո ԱԺ նոր որոշում, էլի ծափեր, կեսից-մեկուկես քայլ առաջ, չգործող մեխանիզմ, հեսա լավ կլինի ու?? չէ ավելի շուտ և???; Բան չունեմ ասելու` զբաղվում ենք, բայց հարցս ուղղում եմ պատկան մարմիններին, կամ գոնե նրանց, ով տիրապետում է թվաբանական ինֆորմացիային; Մի քանի օր է անցել պարտադիրը չեզոքացնող որոշման ընդունումից, որևէ մեկը դրանից հետո նկատել է պետական ապարատի աշխատողների կողմից դիմումներ ներկայացնելու համար առաջացած հերթերին?? Քանի հոգի դիմում գրեց պարտադիրից հրաժարվելու համար? Մեկ ,երկու, երեք?, ոչ մեկը? ոչ մեկը? ընդհանրապես ոչ մեկը?; Լավ, իսկ քանի ընկերության աշխատողներ այս ամսվանից կսկսեն վճարել պարտադիր կամավորը?......Լուրջ? Այսինքն <ցանկացողների> քանակը նվազելու փոխարեն աճում է? չեմ հավատում? ախր մենք մեկուկես քայլ առաջ էինք գնացել, ախր...ախր...աաաաա, մեխանիզմ չկա,որպեսզի հետո կարողանանք սեփական դիմումի պատճառով, գործից ազատվածներին պաշտպանենք? Այսինքն ստացվում է, որ օրենքի բարի փոփոխությունը կա, բայց ոչ ոք 5 տոկոսի պատճառով չի ցանկանում 100 տոկոսից զրկվել????? ՀԻմա այս կուտը ում համար էր? Զգույշ եղեք, այնքան կուտ եք տալու, որ կտախեղդ լինենք.....

среда, 14 мая 2014 г.

ՈՒմ <համապատասխան վայրով եք> վերադարձնելու?

Վրացիներին ծաղրում ենք, ասում որ նրանք բիզնես անել չգիտեն, բայց իրականում պարզում ենք,որ աշխարհի ցանկացած կետ ինքնաթիռով թռչելու համար նախընտրում ենք թռչել Թբիլիսիի օդանավակայանից` բնականաբար տոմսերի գների համեմատաբար մատչելիության պատճառով; Դե խոսքս չի վերաբերվում պետ բյուջեի, այսինքն հարկատուներիս հաշվին թռչողներին,որոնք օգտվում են մեր օդանավակայանից; Սա էլ մեր նախկին, ինչու չէ ներկա իշխանությունների քայլ առաջն էր; Այս ամենը զավեշտալի է;
Զավեշտ է նաև այն,որ իշխող ուժը բացահայտ ներկա իշխանություններին ազատություն տվեց բյուջեն ու մեզ կթելու հարցում; Նորմալ երկրներում անտաղանդ տեխնոպարկերի, գերթանկ ու չաշխատող բիոզուգարանների, կովի պտուկները գոլ ջրով լվալու խորհուրդների համար ահռելի գումարներ փոշիացնելու ու էլի շատ ու շատ մեղքերի համար մեղավորները ամենաքիչը կգամվեին անարգանքի սյունին, ու հաստատ կդատապարտվեին; Իսկ այսօր մենք առոք փառոք ճանապարհել ենք տնտեսագիտության գիգանտին; Ինչ որ մեկը այսօր հարցնում է նրան, թե ինչի համար նա կործանեց մեր տնտեսությունը?; Իհարկե չի հարցնում; Հարցնելիս էլ նա լավագույն դեպքում սեթևեթելով կարող է պատասխանել` գնացեք նորերին հարցրեք, ես արդեն գործազուրկ եմ ու անմեղ;
Նույն այս տրամաբանությամբ 40 տարի անց ներկաներից,որ մեկը հանձ կառնի պատասխանել հետևյալ հարցին` ինչ եղան մեր կամավոր բայց պարտադրված կենսաթոշակային պահումները?; ՈՒմ եք գտնելու,որ այս հարցին պատասխանի?; Վեց տարվա ամենամեծ մեղսագործը, դեռ կենդանության օրոք,  իր վրայից գցեց թալանածի համար պատասխանատվությունը ; Այսօրվա ծերունի գվարդիայի մեռելներն են մեզ պատասխանելու, թե երիտասարդ կարերիսները??? Ընդամենը երեք-չորս ամսվա պահումները վերադարձնել չկարողացող իշխանությունը  ում <համապատասխան վայրով> է պատրաստվում  հետ տալ տարիների ընթացքում պարտադիր կուտակվածը???

вторник, 13 мая 2014 г.

Մեղավորը ատոմակայանն է

Մեծ հաշվով դուք մեղավոր չեք, մեղավորը ատոմակայանի, նաիրիտի, զանազան պոչամբարների շրջակա միջավայրի աղտոտումն է: Գուցե դա է պատճառը, որ հիմա մեր հետ միասին այս օդը շնչում է իրեն արվեստագետ ներկայացնող մի ցածրակարգ գրչիկ, որի համար նորմալ է վաղը մյուս օր մարդու ու որևէ անասունի ամուսնությունը`դե իհարկե եթե տվյալ անասունը դեմ չէ?:Հետաքրքիր է այս ցինիկը երջանիկ կլիներ, եթե սեփական զավակը դառնար նման ամուսնության կողմերից մեկը, թե որ կողմը? Դա էլ դուք ընտրեք))) Բայց դե մի կողմից էլ մաղթում եմ, որ նման կերպ մտածողների ազգ ու տակը ունենան նման ամուսնություններ, որ գոնե նրանց քոքը ջնջվի:
Մեղավորը քաղքենիությունն է, որ ներարկվում է ձեր մեջ մոր կաթի հետ, որ պատրաստ եք 100000 դրամով Երևանյան 《բրենդային》խանութից գնել մի շորիկ, որը նույն երևանյան շուկաներում արժի 5000 դրամ:
Մեղավորը այս ասածվածքն է` չտեսան պատից կախ, տեսան ճակտից կախ, իր բոլոր հետևանքներով:
Մեղավորը հիվանդ օտարամոլությունն է :Հիշեք` այսօր շատ շատերն են տիրապետում օտար որևէ լեզվի, բայց շատ քչերն են տիրապետում հայերենին:
Մեղավորը մենք ենք, որ հանդուրժում ենք ստեղծված բարքերի անգրագետ իշխանավորներին, որոնց ամենաթողության պատճառով էլ առաջացան առողջ հասարակության թարախաբշտիկները:

понедельник, 12 мая 2014 г.

Կեղծ սենսացիաների զոհերը

Իմ մոտ մեկ մեկ տպավորություն է ստեղծվում,որ ֆեյսբուքյան որոշ լրատվական կայքեր ամեն ինչ անում են,որպեսզի հայտնվեն ծիծաղելի իրավիճակներում; Լավ,ասենք օգտատերերից,առանց զգուշացնելու, նյութը գողանում եք, դեռ ոչինչ, հաճախ ձեր անունից եք ներկայացնում` ստորաբար, առանց գիտակցելու,որ լուրջ օգտատերերը այդ ամենը նկատում են ու ծիծաղում ձեր վրա; Բայց լավ դա էլ մի կողմ,,, Երեկվանից շրջանառության մեջ եք դրել ադրբեջանի քվեարկության պահը; Անգամ ,երբ օգտատերերը ձեզ բացատրում են,որ դա ընդամենը փորձի նկարահանում է, որ դա կապ չունի մրցույթի հետ,հաղորդավարների զգեստներն անգամ ուրիշ են, չէէէ դուք մեկդ մեկին հերթ չտալով շարունակում եք այդ հոլովակի շրջանառությունը; Այսպես եք պայքարում առանց այն էլ պարտված ու ստոր թշնամու դեմ; Դա է հաղթողի կեցվածքը; Այս ամենի փոխարեն լրջացեք, զերծ մնացեք այդ նույն զիբիլ ազգի համացանցում տեղադրած մեզ վարկաբեկող կեղծ նյութերը հրապարակելուց; Օրինակ միշտ զարմացել եմ, երբ կայքերում տեսել եմ լկտի հոլովակներ հետևյալ վերնագրերով `<Հայ աղջկա լկտի պարը>, <հայերը թաղման ժամանակ տժժում են>, ու էլի շատ նման ցածրակարգ հոլովակներ; Այդ հոլովակները տեղադրելուց առաջ ստուգում եք ինքնությունը? վստահ եք,որ հոլովակում հայեր են? և եթե անգամ հայեր են, իմաստ ունի այդ հոլովակները շրջանառության մեջ գցելը; Բացի ձեր մի քանի փթիր լայքերից ու օգտատերերի հայհոյախառն մեկնաբանություններից, ինչ օգուտ եք ստանում; Երկու օր է շարունակում եք գովազդել բացարձակ տհաճ ,սրտխառնոց առաջացնող անսեռի նկարները, արդեն` ինտիմ նկարները; Սրանուվ ինչ եք ուզում անել?Ճիշտ չէր լինը ընդհանրապես մոռանալ այդ երևույթին; Հերիք է գովազդեք մի բան,որը համցանցում անշառ ֆռֆռացող երեխաների մոտ էլ կարող է հոգեբանական խախտումներ առաջացնել;

суббота, 10 мая 2014 г.

ԱՐԱՄ-ամեն ինչ կարամ`ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

ԵՎրատեսիլ երգի մրցույթին հետևում եմ արդեն 20 տարի; Այս տարի միակ նյութը,որ գրել եմ եղել է հունվար ամսին; Մինչև հիմա էլ վստահ եմ,որ ի վերջո մենք լինելու ենք առաջինը; Այս ամենի հետ հանդերձ խորհուրդ եմ տալիս, գոնե այս պահին ԵՎրատեսիլ երգի մրցույթը չփառաբանել ու բարձրացնել, քանի որ արդյունքները հայտնելուց հետո,հնարավոր է գործի դրվեն քլունգները; Բայց այդ ժամանակ էլ չմոռանաք, որ անկախ մրցույթի որակից, մենք պարտաճանաչ ունենում ենք մեր մասնակցությունը այդ մրցույթում;
 



Չեմ կարող դատել եզրափակչի մասնակիցների պոտենցիալը, բայց մեր Արամին համարում եմ ունիվերսալ երգիչ և վստահ եմ,որ իր որակներով նա լավագույներից է;
Եթե մրցույթի քաղաքական ենթատեքստը անտեսենք, այսինքն բացառենք ՈՒկրաինայի հաղթանակը, ապա Արամի երգը ունի ընդամենը երկու լուրջ հակառակորդ; Չեմ ցանկանում գովազդել նրանց; Հուսով եմ հանդիսատեսն ինքն է հասկանում,թե որ երգերի մասին է խոսքը; Այստեղ արդեն գործի են դրվում բուքմեյքերական խաղերը,որոնք շատ ավելի լուրջ գործոն են, քան անգամ քաղաքականությունը, ինչպես նաև որոշակի փոքրամասնություն կոչվող խմբերի անձնական նկրտումները,որոնք ի զարմանս շատերիս կարող են բացահայտել,որ իրենք արդեն վաղուց փոքրամասնություն չեն ;
Անկախ մրցույթի արդյունքներից ինձ համար և վստահ եմ շատերիս համար, հաղթողը միանշանակ Արամն է; Ես արդեն շնորհավորում եմ նրան, քանի որ չեմ պատրաստվում մրցույթից հետո այս թեմայով որևէ բան գրել; Արամ ջան, դու արդեն հաղթել ես, քանի որ մեր երգիչներից միակն էիր,որ այսպիսի հզոր իրարանցում ստեղծեցիր համացանցում;
Անկեղծ ասած լինելեվ Հայստանցի, իրավունք ունեմ նաև չհավատալ քվեարկության արդյունքներին, եթե նրանք մեր մասնակցի դեմ լինեն; Ինչևէ... Սիրելի արտերկրում բնակվող հայրենակիցներ, եկեք այսօր հավատալով քվեարկենք մեր Արամի օգտին` հաշվի չառնելով ոչ մի բան, ուղղակի հավատանք, որ այսօր մեր երգի հաղթանակի տոնն է լինելու

четверг, 8 мая 2014 г.

Հայկական վախենալու էՌոտիկա

Վայ հայկական էՌոտիկա, ինչ վախենալու ես դու,,,,
Համացանցի մատուցած տեղեկատվության հալալ կեսից ավելին ամեն օր պարունակում է ինֆորմացիա հայկական էրոտիկ տեսահոլովակների, աստղերի, կիսաաստղերի և այլնի մասին; Նման տեղեկատվության պոտեցիալ սպառողների մեծ մասը անչափահասներն են,որոնց համար նմանօրինակ նյութերը հաստատապես բացասական ազդեցություն են ունենում; Գուցե ժամանակակից աշխարհում չափից շուտ մեծանալը օրինաչափ է, բայց մեծանալը մատուցված հայկական էրոտիկայով ամենաքիչը գեղագիտական ճաշակի իսպառ ոչնչացում է;

среда, 7 мая 2014 г.

Նոր տեսահոլովակ Անտոնիայից






էխ Անաստաս Անաստաս

Երազիս Իլյիչից Իլյիչ ամենաերկարակյաց բոլշևիկյան իշխանավորն էր եկել, ՄԻԳ հորինողի եղբայրը, դե Միկոյանը էլի:Ասում էր`այ մարդ, ես իմ համար անշառ մեռել էի, ոչ ոքին էլ վնաս չէի տալիս, իմ ոճի մեջ աջս քաշած փտում էի, ինչի ինձ հիշեցիք? Էս ձեր ղեկավարները ինչ փչացնելու սեր ունեն? Տո դուք էլ, ձեր արձանն էլ: Ինձ հանգիստ թողեք, ինձնից ավելի խոցելի այնքան հայ կա, գնացեք նրանց վրա հումորներ արեք ((((էլ փող փոշիացնելու տեղ չունեք? Գնացեք մի հատ էլ բիոզուգարան գնեք, թող դառնան երեք հատ`խեր, շառ, Աստված:Թե չէ հիմա շառի վրա եք:

вторник, 6 мая 2014 г.

Շան տեղ ենք դնում

Հարգարժան ընկերներ, հաճախ մենք շան տեղ ենք դնում կյանքում իրենցից ոչինչ չներկայացնող, անգրագետ,հետամնաց,ճղճիմ ու ցածրակարգ մարդկանց: Հետո այդ նույն մարդկանց թվում է, որ նրանք ավելի բարձր են, քան այն նույն շունը, որի տեղը նրանք դրվել են:Չվիրավորելով որևէ իրեն հարգող շան, ասեմ` չհարգարժաններս, քանի դեռ ձեր IQ ի ցուցանիշը տատանվում է 1992թ-ին բակերում վաճառվող Կվասի ու 1993 թ-ի դպրոցում հայթհայթվող խավիարով բուդերբրոդի պահանջարկի ցուցանիշի արանքում, դուք ուղղակի պետք է երջանիկ լինեք, որ լուրջ մարդիկ դեռ շարունակում են ձեզ գոնե շան տեղ դնեն:Ամեն ինչ մի օր հեչ է լինում, ու կարևորը ուղեղի պարունակությունն է: Ուղեղի, Դե այն , որ գլխի մեջ է, դե այն, որ ենթադրաբար ձեր ապաշնորհ մարմնի վերևի մասում է ...

пятница, 18 апреля 2014 г.

ԱԲՈկալիպսիս-մտորում լուրջ մարդկանց համար

Ամենատաղտկալին այն է, որ կեղծ իմաստունները կլռեն`հանդիսանալով իրական մեղսագործներ, իսկ նրանց սովամահ երկրպագուները կհոշոտեն հակառակորդի նույնչափ հիմար ու խաբված երկրպագուներին` արդյունքում մնալով սոված ու թշվառ:
Կհայտնվեն նոր սովամահ, հիմար ու պարապ երկրպագուներ, որոնք իրենց անտաղանդ գոյությամբ կապահովվեն ֆետիշացվածների լափը, իսկ վերջիններս կվայելեն կերակրատաշտակի բարիքներից, իրենց իսկ ստեղծած հակառակորդների հետ`նրանց կողմ շպրտելով նախատեսված թուլլափայը; Անինքնասիրության սիմֆոնիա: Հաճախորդացավին կփոխարինի ֆանատիզմը`երկրպագուացավը: Վերջինով տառապողների մեծ մասը չեն ձգի մինչև հերթական ժամկետանց ձեթավայելումը ու շան նման կսատկեն` ֆետիշի արքունիքի պարիսպներին լղոզված, իսկ առավել դիմացկուն մուրացիկները սեփական լեզվով կլպստեն վերոհիշյալ պարիսպները`հուսալով արժանանալ ֆետիշացվածի հայհոյանք- օրհնանքին: Երկրպագուն կդառնա քաղաքական կատեգորիա և դաշտից դուրս կմղի հաճախորդին:
Ասում են մարդ արարածը սկիզբ է առել այս անիծյալ տարածաշրջանում. Հետևաբար տրամաբանական է, որ նույն այդ մարդու կատարյալ դեգրադացիան և վախճանը էլ պետք է լինի հենց այստեղ:
Մարդ, Տմարդ և այլն և այլն և այլն...

ՍՈՒՍԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ `ՄԵՐ ԷՍՏՐԱԴԱՅԻ ԻՐԱԿԱՆ ԱՊԱԳԱՆ


 
Ինձ ոչ մի հեռուստանախագծի մրցութային քվեարկության արդյունքները այդքան էլ չեն հետաքրքրել, այնպես որ , ամեն դեպքում, իմ համար միանշանակ հաղթողը Սուսաննա Պետրոսյանն է հենց գոնե այն բանի համար, որ միակ յուրահատուկ ու իրական հիթը նա է ներկայացրել: Կանցնի մեկ ամիս կհամոզվենք որ երգն է ավելի լսվելու.Սուսաննա ջան դու միևնույն է արդեն հաղթել ես`անկախ վերջնական արդյունքների.







вторник, 25 февраля 2014 г.

Յանուկովիչի կոշիկ լիզողները

Յանուկովիչի երբեմնի աջակիցներն ու ընկերները, իսկ այլ կերպ ասած`ժամակակին նրա կոշիկները լիզողները, իրար հերթ չտալով, հրաժարվում են նրանից ու մեղադրում բոլոր հնարավոր ու անհնար հանցագործությունների մեջ;Եվ այդ ամենը անում են մի այլ կարգի խմբագրված, անգամ կարծես վաղուց գրված ճառերի միջոցով; Ես չեմ զարմանա,որ նրանցից շատերը առաջիկայում կրկին տեղ գրավեն ՈՒկրաինայի իշխանության կազմում;Ինձ համար միշտ ուրացողն ու դավաճանը ավելի նսեմ է քան հանցագործը; ԵՎ, եթե Յանուկովիչին պետք է պատժել, ապա պետք է նաև պատժել նրա բոլոր թիմակիցներին անխտիր;
Այս օրինաչափությունը չի կարելի կիրառել միայն մեր երկրում; Քանի որ իրադարձությունների նման զարգացումների դեպքում ուրացողները մի գիշերվա ընթացքում կուրանան իրենց առաջնորդին և հաջորդ օրը կարթնանան,որպես նոր երկրի տիրակալներ;
Կազինոների ստավկաների մասնագետը սիրահոժար կվերածվի ճորտի;
Ապաշնորհ բիոԶուքարանագետը կդառնա կուտակայինի էքսպերտ
Ավանդների երդվյալ վերադարձնողը`........էլ չասեմ
ԵՎրոինտեգրասերը` Մաքսայնամոլի;
Գուցե հենց սա է պատճառը, որ ապագա ուրացողները պարբերաբար նսեմացվում են առաջնորդի կողմից,որովհետև վերջինս վստահ է,որ իշխանության կորուստի դեպքում, առաջին հերթին, քարկոծվելու է թիմակիցների կողմից; Եվ ինչքան էլ արխիվացնես նրանց բոցաշունչ սիրո և հավատարմության ելույթները առ միակ ու անսխալական առաջնորդ, միևնույն է նոր,արդեն վաղուց դարակներում պահված ճառերով նրանք կապացուցեն,որ լրիվ ուրիշ բան էին ուզում ասել;

среда, 5 февраля 2014 г.

Ոչինչ չի փոխվելու

Ոչինչ չի փոխվելու, քանի որ երբեք և ոչ ոք չի պատժվելու; Պատժվելու են միայն քավության նոխազ դարձած մի քանի քարկտիկ, իսկ իրական հանցագործները շարունակելու են վայելել իրենց թալանածը; Մեզ մոտ հնարավոր է մի անդրավարտիքով սկսել պաշտոնավարելը և մի քանի տարի հետո դառնալ միլիարդատեր, հետո թողնել պաշտոնը կամ հրաժարվել դրանից ու մնալ անպատիժ;Սա է իրականությունը; Սա է կաթսայից օգտվողի ճակատագիրը; Մի քանիսը լափում են, հետո նրանց հաջորդում են մյուսները, ու այդպես շարունակ; Ոչինչ չի փոխվելու, և ոչ ոք իր մեղքերի համար չի գնդակահարվելու; Դեմոկրատիա ջան, մեռնեմ ջանիդ...

Երկու խնդրանք ՃՈ պետին

Ճանապարհային ոստիկանություն, մեռնեմ ձեր ջանին, ի վերջո դուք ապացուցեցիք,որ ԱԺ-ից ու Սաշիկից ավելի շատ եք մտածում հասարակ քաղաքացու առողջության մասին (առողջապահության ոլորտից ոչ մեկին չեմ նշել, որովհետև` շատ խնդալու կլիներ); ՈՒղղակի զարմանում եմ, թե ինչու երկու տարի մտածեցիք,ու նոր հասկացաք,որ ցանկացած վարորդի մեքենան առանց պատճառ կանգնեցնելու համար ուղղակի պետք է ռեյդ կոչված օրերը դարձնել ամեն օր; Հիմա այլևս ոչ մի օրինապաշտ վարորդ չի կարող անկեղծ հարցնել,թե իրեն ինչու եք կանգնեցրել; Ռեյդ ա, և վերջ; Ամբողջ քաղաքով, օրվա ցանկացած ժամի,փնտրում ենք հարբած վարորդների; Ես ողջունում եմ ձեր նախաձեռնությանը,բայց մի երկու խնդրանք էլ իմ կողմից`
1-Հնարավոր է,որ ՀԱԹ ում գտնվոր Սվաճյան և Շերամի փողոցների հատման կետում միակողմանի փողոցի նշան դնեք?; էդքան էլ ճիշտ չի,եթե փողոցի մի ծայրում նշան կա, մյուսում` ոչ; Ոչ ոք մատից հոտ չի քաշելու,որ իմանա այդ մասին; Իսկ անտեղյակությունից,ի դեպ, առաջանում է պատասխանատվություն ;
2 Նույն թաղամասի Րաֆֆու փողոցի վրա, եկեղեցու և նախկին Սթար խանութի միջև`խանութի նախկին տերերի հորդորով, էլի ափալ թափալի մեջ, տեղադրեցիք շրջադարձի նշան,որպեսզի վարորդները անտարբեր չանցնեն խանութի կողքով ; Բա այդ դեքում ինչու նույն շրջադարձը չդրեցիք եկեղեցի այցելողների հարմարավետությունը ապահովելու համար?;
Մի ամբողջ թաղամասի բնակչություն իրենց շենքից գազալցակայան հասնելու համար տրամաբանական 50 մետրի փոխարեն ստիպված են 4 կմ վարեն մեքենան; Ժամանակը չի սրա մասին մտածելու?
Ի դեպ հատկանշական է նաև,որ հատուկ երկու ՃՈ հերթապահ մեքենա օրնիբուն հսկում է հենց մատնաշածս երկու հատվածները,որպեսզի վայրկյան առաջ կանխարգելեն օրինազանց վարորդների խախտումը` ապահովելով մեր բոլորի անվտանգ ապագան;

Հերիք է մեր մասին մտածեք

Հլը դուք մի պահ պատկերացրեք, թե մենք ինչքան երջանիկ կլինեինք, եթե վերջին 20 տարում ոչ մի սահմանադրական բարեփոխում չլիներ, կառավարություն չլիներ, ԱԺ չլիներ, ժողովրդի ցավով ապրող կուսակցություններ չլինեին,ժողովրդի մասին անընդհատ մտածող ու լավություն անողներ չլինեին, ժողովրդի ապագայի մասին մտածողներ չլինեին ու չլինեին; Արա դե հերիք ա էլի մեր մասին մտածեք, գոհ ենք, էլ չենք ուզում, մի քիչ էլ նույն տեմպերով ձեր ցեղ ու գերդաստանի մասին մտածեք, թողեք տեսնենք էս ամսվա գազի վարձերը ոնց ենք մուծելու..

суббота, 18 января 2014 г.

Մեծապատիվ գրպանահատներ

Ինչ հիասքանչ երիտասարդներ ունենք, մինչև հանրահավաքը խումբ խումբ խոսում էին լուրջ թեմաներից, քննարկում այնպիսի հարցեր, որ մեր նորօրյա գիտական աստիճան ստացողները անգամ գաղափար չունեն; Զգացվում է, որ զարգացած ու կիրթ սերունդ է; Ախր միթե իշխանավորները չեն հասկանում,որ հենց այս սերունդն է Հայաստանի ապագայի երաշխավորը?; Միթե այնպես եք անելու,որ նրանք էլ հեռանան երկրից?; Ես իմ կյանքի մեծ մասն արդեն անցել եմ ու բացարձակ իշխանությունների ապաշնորհությունից չեմ զարմանում, բայց այս երիտասարդները ախր ափսոս են; Գոնե դա հասկանում եք? Ախր դուք ձեր ողջ կյանքում այս երիտասարդների մտահորիզոնի սահմաններին անգամ չեք կարող մոտենալ, էլ ուր մնաց հասկանաք,որ այսպիսի լկտի ձևով մարդու գրպանը մտնելը դա անգամ մեծապատիվ մուրացկաններիդ համար է ստորություն;

Նոր աղանդը պԱԳրիշկա չի ծակում չէ?


Ֆեյսբուքում ցանկացած հիմար նյութ առավոտյան ներդրվում է, որպեսզի կեսօրին հերքվի կամ փթթի, որպեսզի արդեն երեկոյան, ով չալարի հանդես գա սեփական մտքի գիգանտ հումորային զեղումով:《Հումորիստներ》 ջան եթե ինչ-որ նյութի վրա փոստը այնքան էլ չի ստացվում, ձեզ մեջտեղից մի ճղեք, թող մի նյութ էլ անպատասխան մնա:Օրինակ վերցրեք 《Երը 1-ի》 մշեցի Առաքելից, որի գրասենյակը ոտքը այնքան կախ գցեց, որպեսզի բոլոր գրասենյակները մի մի բան հայտարարեն, ու վերջում պաշտոնապես հայտարարեց ` 《 Ես ձեր տիրու նանը գրԳեմ》:

 P.S.Մոռացա հարցնեմ` հումորիստներ ջան, էդ նոր աղանդը պԱԳրիշկա մագրիշկա հո չի ծակում?