пятница, 3 мая 2013 г.

ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

ի վերջո ամսի 5-ի ընտրությունը անիմաստ է դառնում,ինչպես և բոլոր նախորդները; Բնականաբար հիմա բոլորս էլ մտածում ենք, որ` չէ ինչ որ բան փոխվելու է; Աստված տա, բայց կխոսենք , երբ ամեն ինչ ավարտվի, երբ նորից լսենք, թե որ կուսակցությունն է ջախջախիչ հաղթել, երբ մտածենք` բա ոնց էդպես եղավ? երբ սովամահ մարդը,որը ապրում է հանրակացարանում,որի արտաքնոցը գտնվում է հենց հյուրասենյակի ու խոհանոցի հարևանությամբ` նույն սենյակում, այն հարցին, թե ում եք ձեր ձայնը տալու? այնպիսի պատասխան է տալիս, որ ուզում ես  հեռուստացույցը ջարդել; Որ ընդդիմություն կոչվածները ժողովրդին խոստանում են իշխանափոխություն հենց վաղը , բայց այդ վաղը նրանց հաշվարկներով մոտավորապես մի 20 տարի հետո է գալու, այսինքն նրանք այնքան լավատես են, որ մտածում են, թե մենք հլը մի 20 տարի էլ ապրելու ենք?,որպեսզի տեսնենք նրանց խոստացած իշխանափոխությունը ; Ախր մենք իրոք շատ ծանր վիճակում ենք հայտնվել,ախր մենք իրոք հոգնել ենք ձեր խաղերից; Ինչ ենք անելու մենք մայիսի 6-ին? Ախր եթե բոլորս միահամուռ դեմ քվեարկենք ներկայիս իշխանությանը, միևնույն է արդյունքը լինելու է նույնը, ինչպես միշտ; Ով է այդ ժամանակ պատասխանելու մեզ, թե ինչու տեր չկանգնեց մեր տված ձայներին?  Ախր իմ ժողովուրդը լավ ժողովուրդ է,ախր  ինչու եք մեզ ոչնչացնում???????
Երբ կհայտնվի այն առաջնորդը, որը իր կյանքի գնով, այո հենց իր կյանքի գնով, մեզ կվերադարձնի  մեր հայրենիքում ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ?

Комментариев нет:

Отправить комментарий