воскресенье, 19 мая 2013 г.

Բարոյական հաղթանակը միֆ է

Երբ մենք վերջապես հասկանանք,որ բարոյական հաղթանակ ասածը միֆ է, ամեն ինչ իր տեղը կընկնի; Իհարկե պարտությունը մարդու համար է, բայց եթե դու հանձն ես առել մի ողջ երկիր ներկայացնել որևէ մրցույթում, ուրեմն քո միակ նպատակը պետք է լինի հաղթանակը, ու պիտի չնեղվես, եթե պարտվելիս քեզ քննադատեն; Եթե մի մրցույթ ի սկզբանե գիտես, որ սարքած է, կամ, ցածրաճաշակ է, կամ ուշադրության արժանի չէ, մի մասնակցի; Ոչ ոք քեզ չի ստիպում; Իսկ եթե մասնակցում ես, ապա պատրաստ եղիր ցանկացած անակնկալի; Հիմա,որ հաղթեինք, միաբերան գոռալու էինք, որ ամեն ինչ արդար էր, հալալ է ժյուրիին; Դա շատ սխալ մոտեցում է, ու նման տրամաբանությամբ շարժվելով` դեռ երկար ենք անհաջողություններ ունենալու; Մեկ էլ մի կարևոր բան` նման խայտառակ արդյունք ցույց տալուց հետո բարոյական կլիներ գոնե, որ տեղի կազմակերպիչները իրենց տեղը զիջեին ավելի արհեստավարժ մասնագետների

Комментариев нет:

Отправить комментарий