воскресенье, 25 ноября 2012 г.
пятница, 23 ноября 2012 г.
ՄԻՍՍ ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻ 2013 ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ



մրցույթի մասին այլ մանրամասները` հաջորդիվ մեր հրաշալի գործընկեր GLOBALTV.am կայքում
http://www.youtube.com/watch?v=vK44wxGY1m0&feature=youtu.be
вторник, 6 ноября 2012 г.
Հոգնայի դոզան տևում է մեկ շաբաթ
Ինձ շատ հետաքրքիր է, երբ նախագահը իր վիրահատական այցելություններն է կատարում տարբեր նախարարություններ և գերատեսչություններ, ու տեսնում,թէ ինչ ապաշնորհ գործունեությամբ են նրանք զբաղված,ինչ է մտածում մտքի մեջ?; Հետաքրքիր է նաև, թե ինչ են մտածում այդ նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավարները, երբ նախագահը ի լուր աշխարհի կշտամբում է նրանց ու մեղադրում վատ աշխատանքի մեջ? Ինձ հետաքրքիր է օրինակ վարչապետը ինչ էր մտածում մտքի մեջ? Մտածում էր արդյոք այնպիսի բաներ, որ չէր կարողանում բարձրաձայնել, թե մի կերպ էր ծիծաղը զսպում,որպեսզի շոուն ստացվի? Տպավորությունը այնպիսին է,որ այդ քլնգաժողովները տեղի են ունենում այլ մոլորակում և նախագահը հենց նոր է իմանում,որ բառիս բուն իմաստով ոչ ոք չի աշխատում, համենայնդեպս չի աշխատում ժողովրդի համար; Նախագահի այցերից հետո այդ նույն նախարարությունում մեկ շաբաթ սկսում են պատժել ինչ որ մարդկանց ու հետո էլի նույն ճահիճը, նույն կոռուպցիան ու նույն հանցավոր անգործությունը`; Փաստորեն ձևական հոգնայի դոզան տևում է մեկ շաբաթ ;
Բայց կա մի փաստ,որ անհերքելի է; Նախագահ` մենք վատ ենք ապրում, մենք շատ վատ ենք ապրում, մենք այնքան վատ ենք ապրում ու այնքան ստորացած ենք, որ անգամ վաճառում ենք մեր վերջին ունեցածը որպեսզի փախչենք այստեղից, որովհետև մենք անտանելի ենք ապրում, սա քեզ ասում է այն ժողովուրդը, որի ձայների ճնշող<մեծամասնությամբ> դու ընտրվել ես նախագահ, ու վստահ ես որ էլի ընտրվելու ես;
Բայց կա մի փաստ,որ անհերքելի է; Նախագահ` մենք վատ ենք ապրում, մենք շատ վատ ենք ապրում, մենք այնքան վատ ենք ապրում ու այնքան ստորացած ենք, որ անգամ վաճառում ենք մեր վերջին ունեցածը որպեսզի փախչենք այստեղից, որովհետև մենք անտանելի ենք ապրում, սա քեզ ասում է այն ժողովուրդը, որի ձայների ճնշող<մեծամասնությամբ> դու ընտրվել ես նախագահ, ու վստահ ես որ էլի ընտրվելու ես;
воскресенье, 4 ноября 2012 г.
ուժեղ մասնակիցներ և թույլ ժյուրի
Երեկ Արմենիա հեռուստաընկերության եթերով դիտեցի <Հայաստանի ձայն> նախագիծը; Անկեղծ ասած մասնակիցները իրոք ինձ զարմացրին իրենց որակներով; Իրոք շատ հավանեցի; Մասնակիցները այնքան լավն էին,որ մտածում էի պետք է ժյուրին էլ կոմպետենտ լիներ; Սոֆի ջան, եթե ինձ հարցնեն իմ հավանած հայ երգչուհին ով է? դու հաստատ կլինես առաջին եռյակում; Ես քեզ շատ եմ սիրում, այդ իսկ պատճառով էլ կխնդրեի,որ դուրս գաս ժյուրիի կազմից; Ինձ թվում է,որ երեկ դու ինքդ դա պետք է զգայիր; Դու լավ երգչուհի ես, բայց հավատա որ նախագծի մասնակիցները ձայնային տվյալներով գերազանցում էին քեզ; Ընդհանրապես ժյուրիի կազմը ինձ թվում է պետք է փոխվի որպեսզի երեկվա նման չհայտնվի անհարմար դրության մեջ;
суббота, 3 ноября 2012 г.
Ավելի լավ չէր մնար Հայստանում, ավարտեր ինստիտուտը և դառնար համբալ?
17 տարի առաջ քեռուս տղան ընդունվեց ինստիտուտ,բայց սեպտեմբերի-1ին ինստիտուտի փոխարեն գնաց օդակայան և հեռացավ Հայաստանից; Մեկ շաբաթ առաջ վերադարձավ և մի քանի օրով հյուրընկալվեց մեր տանը; Պարզվեց, որ ԵՎրոպայում ունի սեփական գիշերային ակումբ և խաղատուն; Մի կողմից ուրախացա, իսկ մյուս կողմից տխրեցի; Հիմա մտածում եմ ինչքան լավ կլիներ, որ մնար Հայստանում, ավարտեր ինստիտուտը և դառնար համբալ, քան ԵՎրոպայում ապրեր բարեկեցիկ կյանքով
Подписаться на:
Сообщения (Atom)