суббота, 18 августа 2012 г.

ԴԵՐԱՍԱՆԻՑ ԴԵռԱՍԱՆ, ԿԱՄ ԼՎԱՑՎԱԾԻՑ ԱՆԼՎԱ


Երկու շաբաթ Շանթի երեկոյան եթերում ռուսական սերիալ էր` քրեական հեղինակություն Կուբայի մասին;Ճիշտ ասած ես այդ սերիալը արդեն դիտել էի,բայց ահագին ուրախացա` հույս ունենալով որ մերոնք այն դիտելով գոնե կսովորեն սերիալ նկարել; Պարզվում է որ դա այդքան էլ դժվար չի: Օրինակ վերոհիշյալ սերիալը բաղկացած էր 12 սերիայից ;Սերիալում մոտավորապես 50 հոգի սպանվեցին, բայց ընդհանուր ողբը տևեց ընդամենը 24 վայրկյան; պատկերացնում եք  50 զոհ ու ընդամենը 24 վայրկյան սուգ;Սամասուդ հայկական սերիալների համար;ՈՒ սպանվածներն էլ բոլորն էլ քրեական հեղինակություններ ,ոստիկաններ, դեմքեր ու ընդամենը 24 վայրկյան; Հիմա հասկանում եք,թե Մերին ինչ կալիբրի դեմք ա,որ ողջ Ռուսաստանին տվեց անցավ?; ՈՒ դեռ հարց ա մեռել ա, թե հեսա տաք ասֆալտից նորից չերեզ տերմինատոր կվերակենդանանա;
Հարգարժան մեր մեծանուն դերասաններ,եթե դուք համաձայնվել եք հայկական սերիալում նկարահանվել, դա չի նշանակում, որ դուք պետք է իջնեք նորեկների խաղամակարդակին, դա նշանակում է, որ դուք պետք է նրանց համար օրինակ ծառայեք; Այ օրինակ ամենևին պետք չէ Օթելլոյի դեմքով տաքսու վարորդի դեր խաղաք, կամ կնոջ հետ հեռախոսով խոսելիս պետք չէ Կեսարի կեցվածքով կանգնեք ու Գևորգ Մարզպետունու առոգանությամբ  սուրճ պատվիրեք; Ամոթ է դուք թատրոնի բեմում չեք դուք հայկական սերիալում եք;Մի քիչ թեթև խաղացեք; Մի համաձայնվեք մաֆիոզի դեր խաղալ առավել ևս հրաժարվեք ժառգոնով տեքստերից; Ձեր մոտ դա չի ստացվում ;Չէ որ իրականում դուք կյանքում քխ բառեր չեք օգտագործել; Է սցենարիստը գլուխը պատովն ա տալիս ,թե ստիպում է; Մաֆիոզ եք չէ? հրաժարվեք; Մի վերածվեք դեՌասանի; Մենք հիշում ենք Ձեր դերերը ու հարգում Ձեզ; Մենք գիտենք, որ դուք լավ դպրոց եք անցել և փայլուն դերեր կատարել,բայց սերիալը ուրիշ է; Մի ողբացեք, եթե ընդամենը եղունգը մտնում է մսի մեջ, այդ նույն ողբով դուք սոխ եք մաքրում, կամ մարդ հուղարկավորում; Մի խառնեք բոլորը իրար;Ընտանեկան զրույցների ժամանակ պետք չէ այնպես գոռալ, որ կողքի քաղաքում մի մանկիկ շաքրախտ ստանա, մի քիչ մեղմ, դուք ընդամենը այդ պահին  Ձեր հարազատների հետ հաց եք ուտում; Ախր Ձեզ միայն տնային տնտեսուհիներ չեն նայում, մենք էլ ենք մեկ մեկ նայում; սանտեխնիկի արտաքինով  մաֆիոզ,  մոդելի արտաքինով  իրավաբան, մայր ու աղջիկ,որ տարիքով  ոնց որ նույն դասարանից լինեն, գեղեցկուհի,որ բանակում իմ հետ է ծառայել,երեխաներ, որ զոմբիացված ռոբոտների են նման, գժի արտաքինով գիժ, հա էս մեկը բռնեց;
Ռեժիսորներ` օրինակ դուք ձեր 30  րոպեանոց սերիան կարող եք չէ դարձնել 5 րոպե; Ախր էդպես ավելի հետաքրքիր կլինի;ինչի համար են 2-3 րոպեանոց անտեքստ նկարահանումները; Մեզ ցույց եք տալիս թե ինչ գեղեցիկ են մեր փողոցները, հետո? Ինչու եք այդքան խոշոր պլաններ նկարում; Ձեզ թվում է, որ դերասանի խոսքից հետո հեռուստադիտողին հուզում է նրա 20 րոպեանոց տխմար դիմախաղը? Դրա համար եք փող տալիս? Ես համոզված եմ որ իրական կյանքում  վատ լուր լսելուց մենք այնքան չենք տառապում, ինչքան մեր դերասանները, երբ իմանում են, որ օրինակ հոպարը առավոտյան զուգարան չի գնացել,փորը լավ չի ; Համահայկական ողբ ` լաց, արտասահմանյան բժիշկներ,կտակ, ա դե հարամ եք անում էլի,,,,,,
Սցենարիստներ` չէ լավ, մարդիկ,որ իրենց սցենարիստի տեղ են դրել` ախր որ ուզենաք կարող եք չէ զիբիլ չգրել, ախր տեքստերը կարող եք չէ խմբագրել? Ախր էդքան քլնգում են` կարող եք չէ օրինակ աբորտի մասին մեկ էջանոց տեքստը դարձնեք երկու տող?; Համ մեզ կխնայեք, համ թուղթը;
Սուտի սցենարիստներ` այսինքն նրանք, որոնք գնված սցենարներն են <տեղայնացնում>; Էդ սցենարով նկարահանված սերիալները ես դիտել եմ; Տեղայնացրեք, բայց հիմար բաներ կողքից մի ավելացրեք; Դա սցենարի հետ ոչ մի տրամաբանական կապ չունի; Մարդ սպանողներին տեղերով մի փոխեք; Դա սցենարի վերջում Ձեր գլխին ա ջարդվելու; Սցենարի նման փոփոխություններով սցենարը փչացնում եք,այսինքն դարձնում հայկական; Ով Է Ձեզ ասել,որ  Ամերիկայում նկարահանված մի քանի անիմաստ սերիա խառնելով բուն սցենարին ֆիլմն ավելի եք ճոխացնում կամ սցենար եք փոխում? Դե գնացեք Ավստրալիայում նկարեք կամ Հնդկաստանում. հը? Հա ճիշտ է էդպես թանկ կնստի, հենա բոլոր դերասանները Լոսում են հավաքված;Ոչ մեծ գումարներ կծախսենք ոչ էլ,բայց կողքից կասեն Ամերիկայում են նկարել;Ախր ով չի հասկանում էդ հնացած հնարքները :  Ախր ինչն ա պատճառը,որ ես Ձեր նկարահանած սերիալի սցենարը Ձեզանից լավ գիտեմ; Հա մոռացել էի;Էդ սցենարը դուք չեք գրել,<գնել եք>,,,,,,,
Հեռուտամագնատներ` ախր դուք էլ գիտեք ինչի մասին է խոսքը;  Մի քանի ռուսական լավ սերիալներ գնեք ու ցուցադրեք; Ախր դրանք իրականում որակով են;
ԵՎ ամենակարևորը մի վայնասուն գցեք,երբ ճիշտ բան են ասում; Ճիշտը չընդունելը ամոթ է;
ԵՎ վերջում ընդհանրացնենք
1- Մեր սերիալներում դերասնական խաղը 90 տոկոս ահավոր վատ է` դերասանական խաղը, ոչ թե դերասանություն անելը, որը մոտ 190 տոկոս է
2-Այժմ ցուցադրվող սերիալների սցենարիստները ահավոր վատ են գրում` այժմ ցուցադրվող, սցենարիստները վատը չեն, ուղղակի ահավոր վատ են գրում
3-Ռեժիսորների մոտ նկատվում է գերհոգնածություն` ամեն ինչ հասկանալի է; Ով լիներ դիմանար?
Սա իմ անձնական կարծիքն է; Ես շատ եմ ուզում դիտել հայկական հեռուստաալիքներ;Այդ իսկ պատճառով ուզում եմ,որ փոխվեք,այլապես ստիպված եմ բավարարվել արտերկրի ալիքներով;Բայց,որպեսզի ուրախ նոտայով ավարտեմ նյութս ներկայացնում եմ բոլոր այն հեռուստածրագրերը, որ հաճույքով դիտում եմ մեր եթերում;
1-<ԲԱՆԱԿՈՒՄ> սերիալը; Շանթ ջան խնդրում եմ շարունակի այս սերիալի նկարահանումները; Ամբողջ կյանքս առանց հոգնել կնայեմ
2-<ԿԱՐԳԻՆ ՍԵՐԻԱԼ>-- ու այն ամենը ինչ նկարահանում են Հայկոն ու Մկոն`անգերազանցելի
3-<ՎԻՏԱՄԻՆ>---ՀՈՅԱԿԱՊ
4-<ԱՐՄՔՈՄԵԴԻ>--ՄԱԿԱՐԴԱԿ
5-<ՈՒՐՎԱԳԻԾ>--ԿԱԽՎԱԾ ՀՅՈՒՐԻՑ
6-<ՀԱՅ ՍՈՒՊԵՐՍԹԱՐ>  ՈՒ <ՊԱՐԻՐ ԹԵ ԿԱՐՈՂ ԵՍ>  հաղորդավարների ու ժյուրիի խոսքը հանած,որովհետև ողջ նախագիծը փչացնում են,բայց դա արդեն ուրիշ թեմա է
7- ՄԵԿ ԷԼ ՇԱՆԹԻ ՆՈՐ ՏԱՐԻՆ

Հ.Գ. Մի անգամ սերիալ նկարահանողներից մեկը ինձ բողոքում էր, որ մի քանի ժամ Ռ. Քոթանջյանին համոզել է, որ իր գրած տեքստով խաղա,բայց վերջինս միևնույն է սեփական տեքստով է խաղացել; Ֆիլմը նայելուց հետո հասկացա մեծ դերասանները չեն դառնում հայկական սերիալի դերասաններ անգամ հայկական սերիալում նկարահանվելով;


Комментариев нет:

Отправить комментарий