50 տարին կոտրեց դուռս,
Սև մազերս թափվան բուռս...
Միայն այս երգի կրկներգն էր մտքում ոռնում երիտասարդ Մաուգլին, երբ Վինի Թուխը թրաշում էր նրա գլուխը: Եկել էր ժամանակը, երբ Մաուգլին պետք է ծառայեր հայրենիքին՝ իր սիրելի Հնդկաստանին: Այս զորամասում ծառայել էին այնպիսի դեմքեր, ինչպիսիք էին Ջիմին, Բոբին, Ռեմբոլոն: Այս պռիզիվը նույնպես խելառ պռիզիվ էր: Նորեկների մեջ կարելի էր նկատել Բուռատինոյի, Չիպոլինոյի, Հենզելի, լոռեցի Սաքոյի, որը ասպիրանտուրան նոր էր ավարտել, Նու Պագադիի և Մուկուչի պսպղուն քյաչալները:
Գիշեր էր, մութ գիշեր: Կալկաթայի երկաթահալ ճառագայթները հալեցնում էին կազարմի պատերը: Լեյտենանտ Սվինքսի
աչքերը վըզվըզնյակներ էին ստեղծում ահ ու սարսափ պատելով նոր
զորակոչիկների թոքերը: Հանկարծ բատալյոնի դռների մոտ
հայտնվեց սերժանտ Չիբուրաշկան, որն ընդհանուր առմամբ լավ տղա էր, բայց ձախ ականջը ծակ էր և ջիգյարով չէր քորվում: Չիբուրաշկան
ամաչկոտ էր, որովհետև տոչնի չգիտեր աղջիկ ա, թե՝ տղա, և
ապացույցների բացակայության պատճառով չէր օգտվում անգամ
պալկավոյ զուգարանից, այսինքն՝ նրա կերածը կորած էր և
համաշխարհային հումուսի պաշարները նրա շնորհիվ չէին
ավելանում: Չիբուրաշկան ուներ մի շարք լոմկաներ,
հատկապես լավ էր արտահայտված դնեվալնու լոմկեն: Նրան ձգում էր
բատալյոնի տմբուշկեն, բայց եկել էր ժամանակը, երբ այդ տմբուշկեն
զիջվելու էր մի այլ մռութի: Չիբուրաշկան լավ էր հիշում նորակոչիկ Մաուգլիի քավորի զոքանչ Ջո Բոկերի վերջին սինգլը՝
Կազարմի մեջ ես թքեցի,
Ոչ ոք ոչինչ չջոգեց,
Պառտյանկեքի գոզահոտը,
Պզուկներին մեր դզեց:
Երբ գիշերը անբարաքյաթ,
Քացով տշին զուգարան,
Դնեվալնին բարձր գոռաց,
Սաղս հելանք ճաշարան:
Ճաշարանում ռազդաչիկներ
Ու կարտոշկի նման բաներ,
Մինչև ռազվոդ բան չմնաց,
Վրա գլուխ երկու ժամ...
Չմոռանանք նշել, որ բատալյոնը էդ ժամանակ «նայում էր» Ռոբին Հուդը, քանի որ լավ տեսողություն ուներ ու քիչ էր փռշտում: Էս տարօրինակ չաստի կամանդիրը Բազազ Արտեմն էր, որը չգիտես ինչու շատ էր նման քյավառցի Պեպոյին, որը Խաղաղ օվկիանոսի ափին կանսերվի ցեխ էր դրել ու սաղ օրը տառեխ էր ժարիտ անում: Երեկոյան Բազազն իր մոտ կանչեց Մաուգլիին և ասաց.
- Օ՜, ջունգլիածին շարքային Մաուգլի, լինելով իմաստուն ԿԱյի մորքուրի սանիկը, դու գուցե հասկանում ես ձկների լեզուն և կարող ես անվախ Չիբուրաշկայի և տասովշիկ Կալաբոկի հետ գնալ Չինաստան և կանսերվշիկ Պեպոյից
գցես ոսկե ձկնիկին, որին նա պահում է տուշոնկի կանսերվի բանկի
մեջ: Եթե կատարես հրամանը, վայեննի բիլետդ տուտ ժե կպեչատեմ:
Երեկոյան արևածագին վայեննիներից կազմված տրիոն ձգվեց դեպի Չինաստան: Ամբողջ ճանապարհին Մաուգլին խորհում էր, թե ինչո՞ւ են չինացիները էդքան կոլոտ, կամ ինչո՞ւ վրացական PLAYBOY-ի մեջ նկարներ չկան: Ի վերջո հորիզոնում երևաց Պեպոյի ծխնելույզը, ավելի ճիշտ տան ծխնելույզը, որից շմոլ գազ էր ցփնվում: Կալաբոկը սովորության
համաձայն ատբիտ եղավ ասֆալտից և հայտնվեց ֆտորաջրային
համաձուլվածքով շինված ստոլբի գագաթին և մուղամով շախի նստեց:
Սերժանտ Չիբուրաշկեն սկսեց ականջներով սկվազնյակ անել և ձեռի հետ զախոդվել բանջարանոցի չուչելին: Մաուգլին տաքանալով սկսեց եռալ և բարձրանալ, հետո փակեց և կլխկոնծի տալով հետզհետե մոտեցավ դյուրագրգիռ Պեպոյի շքամուտքին: Զավոդի դուռը ճռռալով բացվեց և սարանդոստիկների միջից երևաց թրաշված Պեպոյի սալմանդր ծայրով քիթը: Կալաբոկը վախից շախից ընկավ ու ծեփան եղավ ասֆալտախառն գետնին, Չիբուրաշկեն ինչպես միշտ, լոմկվեց և սկսեց թափով թարմ ականջ փնտրել, բայց վախենալով, ի վերջո հագավ չուչելի բդերին: Պեպոն հորանջեց, և Մաուգլին տեսավ նրա կարմրախառն գլանները: Անցյալ տարի ցուրտը նրանց տարել էր Կամչատկա և երեք ամիս այնտեղ պահելով, հետ էր բերել:
- Կամո,- զարմացած բացականչեց Պեպոն՝ իր առաջ կանգնած տեսնելով քյաչալ տրյոխցվետկով Մաուգլիին:
- Ես Կամոն չեմ, ես Մաուգլին եմ,- մանթրաժից մի կերպ դուրս գալու համար գռմռաց սևամորթ զինվորը:
Հանկարծ չգիտես ինչու սկսվեց Էնիո Մարիկոնեի «Պրոֆեսիոնալ» ֆիլմի երաժշտությունը, և Պեպոն զգաց, որ ինչ-որ մեկի պիզդեցը եկել ա: Բանից պարզվեց, որ Կալաբոկը չորացել ա ու բորբոսակալել, իսկ Չեբուրաշկան լռվել ա տակը ու գռիժա ստացել: Շուրջ բոլորը բարդակ էր տիրում: Մաուգլի Չակրաբորտին մի 525 սերիա համոզում էր չինացի Պե պո Յանգին, որ ինքը ամենևին էլ Կամոն չի, բայց Պեպոն կրկին իրենն էր պնդում, որովհետև հնդկերեն չէր հասկանում: Դավադիտ ըլնելով՝ Մաուգլին նագլիաբար
խցկվեց զավոդ և պերեխվատ արեց ոսկե ձկնիկի կանսերվան, հետո
ֆայմելով, որ ձկան քյարը ավելի շատ կլինի, քան վայեննի
բիլետինը, Մաուգլին հեռացավ Ջոմուլունգմայի լեռները և սկսեց պարտիզանական կյանք վարել՝ դառնալով բածկա Մախնո:
1992 Թ- ՖՕՆ-ՖՕՆ երգիծաթերթ
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
ОтветитьУдалить