суббота, 22 сентября 2012 г.

Ախր դու ՖՐՈՒՆԶԻ եղունգը չարժես









Երեկ գործով մտել էի վերնիսաժի մոտ գտնվող վարպետ Երվանդի կրպակը; Երևի շատերն են նրան ճանաչում` նկարների ռամկաներ է պատրաստում;Ակամայից ուշադրություն դարձրեցի պատին կախված նկարներին` Վազգեն Առաջին, Կոմիտաս, Սևակ, Կարեն Դեմիրչյան, Անդրանիկ զորավար; Զգացումներս անբացատրելի էին, երկուսս  էլ հուզվեցինք, երբ ասացի, թե` վարպետ բոլորին կողքդ ես հավաքել; Չէ` պատասխանեց` Ֆրունզս պակասում է; Իրոք Ֆրունզը պակասում էր; Զգացի, թե մենք ինչքան ենք սիրում նրանց, մեր հպարտություններին, մեր լեգենդներին, մեր Ֆրուզին; Առավոտյան եկա գրասենյակ ու մի նոր անակնկալ` ընկերս ինձ Աստվածաշունչ նվիրեց; ՈՒրախությանս չափ չկար; Արդեն մտածում էի, որ Անկախության տոնից հետո ամեն ինչ փոխվել է, ու հանկարծ կարդում եմ մեր նորագույն վանդալների մասին; Ախր ինչի, ախր ինչի եք կոտրում, ախր դուք ինչ իրավունք ունեք այդ սուրբ մարդու արձանին դիպչել, ախր ձեր աչքերն անգամ իրավունք չունեն մեր Ֆրուզի անգամ արձանը տեսնեն, ուր մնաց դիպչեն; ՈՒրեմն գիտցիր` դու ոչնչություն ես, դու մարդ չես, հնարավոր է դու հիմա քո անբարո կյանքում գլուխ ես գովում արածովդ, բայց վստահ եմ, որ քո արածի մասին իմացող ամեն մի հայ կապտակի քեզ, որովհետև  դու հայ չես

2 комментария:

  1. մարդկանց մի տեսակ կա, ովքեր ծնվել են ամեն լավ բան ապականելու բնազդով, այո, հենց բնազդով, նման մարդիկ գիտակցելու ընդունակություն չունեն, նրանց հետ պետք է խոսել միայն օրենքի ուժով

    ОтветитьУдалить