Էրիկ Ասադուրյանի վերջին հարցազրույցը կարդացողների մոտ միանշանակ հոգու խորքում ցանկություն է առաջացել նրան ապտակելու; Մարդ,որը տարիներ շարունակ հանդես է եկել մեր ֆուտբոլի ազգային հավաքականում, մի օր որոշել է ի լուր աշխարհի հայտնել,որ ոչ մի կապ չունի հայ ազգի հետ և իրեն բացարձակ հայ չի համարում; Սա առաջին դեպքը չէ,որ յան վերջավորությամբ ազգանուն ունեցողները խուսափում են իրենց արմատներից; Բայց սա հարցի միայն մի կողմն է; Մենք բոլորս էլ սիրում ենք ,հաճախ հիվանդագին,աշխարհով մեկ հայտնաբերել մեր հայրենակիցներին, կամ հայտնի մարդկանց նախնիների մեջ բացահայտել հայերի; Սա ընդհանուր առմամբ սովորական երևույթ է մեր համար, ինչպես նաև սովորական է, այդ նույն մարդկանց կողմից սեփական ազգն ուրանալիս մեր նեղսրտվածությունը; Այս ամենում կա մի հետաքրքիր պարադոքս; Այսօր մեր կողքին ապրում են մարդիկ,որոնք թեև հայեր են, բայց երանի, թե այլ ազգ ներկայացնեին, որովհետև, չեմ կարծում, որ մեր հազարամյակներից եկած, իմաստուն ազգում նման երևույթներ պիտի լինեին;
Որևէ այլ ազգի չցանկանալով թերագնահատել, պետք է նշեմ, որ թեկուզ հաճախ մենք ինքներս ենք փնովում մեզ, բայց երբեք մեզ թույլ չենք տա հրաժարվել սեփական, ազգությունից, ինքնությունից, ծնողներից; Դրաանք երևի թե միակ բաներն են, որ ի վերուստ են կանխորոշված; ՈՒղղակի պետք է փոխել մոտեցումը այս հարցի շուրջ; Պետք չէ ընդհանրապես շոշափել ոչ Ասադուրյանատիպերի, ոչ Կիրկորովատիպերի, ոչ նմանատիպ այլ երևույթների անունները այս համատեքստում, պետք չի նաև սպասել, որ որևէ հայտնի իր հարազրույցներում անպայման հիշատակի մեր ազգությունը; Մաշտոց, Կոմիտաս, Նարեկացի ունեցող ազգը այնքան բարձր է, որ սովորական մահկանացուները իրենք պետք է երազեն, որ աշխարհի տարբեր անկյուններում բարձրաձայնեն և հպարտանան սեփական ազգությամբ; Դարաշրջանը փոխվելու է, հասարակարգը և իշխանությունները՝ նույնպես, բայց հայը միշտ մնալու է, ու ցանկալի կլինի, որ այդ հայը խոսի հայերեն և իր սերունդին փոխանցի հայ լինելու հպարտությունը;