суббота, 21 июня 2014 г.

Ուստեքի ուստեն



Ֆուտբոլից կիլոմետրով հեռու, բայց ամեն խաղից հետո ընգծված թյուր կարծիք հայտնողներին , ովքեր վստահ են, որ այն քաղաքական խաղ է, ասեմ, որ աշխարհի երկու հսկա գերտերությունների թիմերը երբեք չեն դարձել ու հավանաբար չեն դառնա աշխարհի չեմպիոն:
Ես Գերմանիայի հավաքականի երկրպագու եմ, ու ինձ չի հետաքրքրում, որ այդ թիմին կարող են երկրպագել նաև իմ կողմից անընդունելի մարդիկ, կամ, որ Հիտլերն էլ է գերմանացի:
Ես ծափահարում եմ Գանային, որովհետև ոչ ոքին համարում եմ պարտություն Գերմանիայի համար: Ինչպես նաև Արգենտինայի 1-0 ևս համարում եմ Իրանի հաղթանակը:
Ցավում եմ Իսպանիայի և Անգլիայի համար, բայց վայելում եմ Չիլիի, Ուրուգվայի , Կոստա Ռիկայի ու Հոլանդիայի խաղը:
Աշխարհի առաջնության բոլոր թիմերին համարում եմ ֆավորիտ, որովհետև Էկվադորի նման թիմն անգամ պայքարում է ու ես հաճույք եմ ստանում ֆուտբոլից`չմոռանալով, որ Սերբիայի ու Չեխիայի նման թիմերն անգամ Բրազիլիա չեն հասել:
Հակառակորդ թիմերի անհաջողությունները ներկայացնում եմ հնարավորինս հումորային և թեթև տեքստերով և երբեք վիրավորական արտահայտություններ թույլ չեմ տալիս տվյալ ազգի հասցեին, որովհետև բացարձակ չեմ ընդունում մարդկանց, ում համար ցանկացած ազգ ամբողջովին կամ ծայրահեղ վատն է կամ լավը: Մի նմանվեք նաև նարդիստներին,որովհետև
յուրաքանչյուր, անգամ մատերով հաշվող, նարդի խաղացողի համար` ինքն է ուստեքի ուստեն:
Ֆուտբոլը դա տոն է, և հաղթանակի պետք է արժանանա լավագույն թիմը` անկախ մաշկի գույնից, կրոնից և քաղաքական հայացքներից:
Խորհուրդ եմ տալիս` մի վիրավորեք ոչ մի թիմի արժանապատվություն:
Հիշեք` միայն իրական ֆուտբոլասերն է հաճույք ստանում Ֆուտբոլից...

Комментариев нет:

Отправить комментарий