четверг, 19 июня 2014 г.

Գորբաչովի հետնորդներ

Կառավարությունը կանգնել է հիմար պարադոքսի առաջ` նմանվելով Հայաստանի ճանապարհային ոստիկանությանը: Բոլորիս էլ հայտնի է, որ եթե ամառվա տապին անգամ երկարատև խցանման մեջ հայտնված վարորդը ամրագոտված չլինի`մեր հոգատար ՃՈ տեսուչները , մտածելով վարորդի անվտանգության մասին, անմիջապես կտուգանեն վերջինիս 5000 դրամով:
Հիմա մեր կառավարությունը հայտնվել է այդ նույն հոգատարի դերում: Բացարձակ խուլ մնալով հասարակության արդարացի ընդվզմանը`կառավարությունը ջանք չի խնայում , թեկուզ անունը փոխելով, տարբեր ժուլիկ ձևակերպումներով, բացահայտ պնդաջակատությամբ, անցկացնել պարտադիր կենսաթոշակայինի ռեմիքս տարբերակը:
Այստեղ հարց է առաջանում` թե ինչու ժողովրդին տարիներ շարունակ կեղեքած իշխանությունը փութաջանորեն շարունակում մտածել մեր 《 բարեկեցիկ 》ապագայի մասին?
Հարցս բնականաբար հռետորական էր, քանի որ արդեն անգամ երեխաներն էլ գիտեն այդ հոգատարության շարժառիթը:Ինչու կառավարությունը ուղիղ տեքստով չի հայտարարում `բյուջեի դատարկ լինելու և սեփական ֆիասկոյի մասին; Եթե միևնույն է երեսի զոռով թեկուզ ռեմիքս տարբերակը անցկացնելու եք, հիշեք ձեր նախնի Գորբաչովի տարիներ առաջ ներդրած փորձը: Հիշում եք Խորհրդային Միության մայրամուտին Գորբաչովը ներդրեց պրեզիդենտական 5% հավելավճար և ազգաբնակչությունը գնումների ժամանակ 5% ավել էր վճարում: Ներդրեք այս վճարումը, բայց ավելի լավ կլինի միանգամից 10% դրեք: Միևնույն է մենք վաղուց 50% ը տալիս ենք, թող դառնա 60 կամ 70. Մեռնելուց խռխռալը որս է?

Комментариев нет:

Отправить комментарий