
Ֆրանսիային աստվածացրիք, են կղկղանքի նման արձանն էլ բերեցիք քաղաքի կենտրոնում դրեցիք, ինչ է թե ցեղասպանության փաստը հեսա հեսա կընդունեն; Հետո էլ, երբ նախագիծը տապալվեց, ֆրանսիային անվանեցիք դավաճան;
Ռամիլի դատավճռի օրը Հունգարիան դարձել էր մեր ամենասիրելի ու ժողովրդավար երկիրը, հիմա, երբ,ամեն ինչ փոխվեց, Հունգարիայի դրոշ ենք վառում;
Ամեն տարի սպասում եք, թե Ամերիկայի նախագահը կասի ցեղասպանություն բառը, թե ոչ?;
ԿՈԼՑՈ օպերացիայի մեղավորը ռուսն էր ու Գորբոչովը` սկսեցինք ատել, հետո ռուսը մեր մոտ գտնվող ռազմաբազաները բերեց ուժեղացրեց` դարձավ ամենահարազատը, հիմա Պուտինի ընկերոջ ու Պուտինի լռության պատճառով դարձնում ենք թշնամի;
Արա դե հերիք է էլի մի քիչ կայուն մտածելակերպ ունեցեք; Էս աշխարհում մեզ ոչ ոք պարտական չի; Մենք ենք մեր գլխի տերը; Նոր դիտեցի <ՄՅՈՒՆԽԵՆ> ֆիլմը; Խորհուրդ եմ տալիս դիտել ու հետևություններ անել, ոչ թե փոքր երեխայի նման սպասել, թե ձյաձյաները էս հարցին ոնց կնայեն;
Комментариев нет:
Отправить комментарий